- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական չիրը պարզապես ապրանք ›››
Տպել
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում արակարգ դրության ռեժիմի՝ևս մեկ ամսով երկարաձգման մասին:
Երբ Հայաստանում մարտին նոր-նոր որոշում էր ընդունվում արտակարգ դրություն սահմանելու վերաբերյալ, հայտարարվում էր, որ դա օգնելու է երկրում նոր-նոր բուն դրած համաճարակի տարածումը հնարավորինս կանխելու, հիվանդների թվաքանակի՝ երկրաչափական պրոգրեսիայով աճը թույլ չտալու: Այդ հայտարարություններից երկու ամիս հետո, սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ունենք հազարավոր վարակվածներ, տասնյակ մահեր, և չկա ոչ մի երաշխիք, որ հունիսի վերջերին վարակվածնեի թիվը չի գերազանցի ասենք 10000-ը:
Կառավարության նիստում խոսելով արտակարգ դրություն սահմանելու մասին՝ վարչապետը, մասնավորապես, ասել էր. «Մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ… մարդկանց փորձենք համոզել, որտեղ անհրաժեշտ է՝ պարտադրել, որ նրանք պահեն անվտանգության որոշակի կանոններ»:
Երկրում արտակարգ դրության ժամկետները երկարաձգելն, իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ միանգամայն ողջամիտ քայլ ու նույնիսկ մարդասիրական, սակայն իրականությունն այն է, որ ամիսներ առաջ սահմանված արտակարգ դրությունը փաստացի ոչ մի կերպ չի օգնել՝ կանխելու համավարակի արագ տարածումն երկրում:
Կա՞ երաշխիք, որ առաջիկա ամսվա ընթացքում պետությանը հաջողվելու է եռանիշ թվերով աճող վարակվողների թիվը կրճատել, եթե հայտարարվում է, որ խիստ սահմանափակումներ, այնուամենայնիվ, չեն լինելու: Մյուս կողմից՝ ինքնին կարանտինային ռեժիմը փաստացի չի երաշխավորելու համավարակի տարածման կանխումն, և դրանում համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենը նկատի ունենալ, ասենք , նախկին մեկ-երկու ամսվա փորձն, երբ հայտարարված կարանտինի պայմաններում անգամ ասենք քաղաքամայր Երևանի հատկապես ծայրամասային բնակավայրերում մշտապես առկա էին մադկային կուտակումներ,իսկ «կարանտին» ասվածն ընդհանուր առմամբ կրում էր, մեղմ ասած, ձևական բնույթ. ընդամենը մարդկանց էին տուգանում ասենք տեղաշարժի թերթիկ չունենալու համար: Այսինքն՝ եթե ժամանակին կարանտինը նորմալ կերպով պահպանվեր, իսկ պետությունն էլ արդյունավետորեն վերահսկեր իրավիճակն, ապա այսօր պատկերը միանգամայն այլ կլիներ:
Եվ ուրեմն՝ խնդիրը ոչ թե արտակարգ դրության երկարաձումն է, այլ, պատկերավոր ասած, դրա որակը, որը այս պարագայում խիստ ցածր է:
Հետևաբար՝ հարց է առաջանում, թե արդյոք, ասենք, մարդկանց փողոցներ դիմակներով դուրս գալու կոչ հնչեցնելու համար արժե՞ երկարաձգել արտակարգ ռեժիմը՝ նկատի ունենալով ՀՆԱ-ի վրա դրա բացասական ազդեցությունը: Օրինակ՝ ըստ որոշ տվյալների՝ համավարակով պայմանավորված՝ 2020-ին Հայաստանի ՀՆԱ-ն կարող է անկում ապրել ավելի քան 3%-ով, ինչն ինքնաբերաբար նշանակելու է աղքատության աճ, գործազրկություն, սոցիալական լարվածություն: Պե՞տք է Հայաստանին արտակարգ դրության ևս մեկ ամսով երկարաձգում նման իրավիճակում, թե՞ կառավարությունն այլևս չի էլ վախենում հետևանքներից, իսկ հարկ եղած դեպքում կարող է «հիմնավորել» տնտեսական հնարավոր կոլապսը, որ կարող է առաջ գալ այս ամենի հետևանքով՝ ասենք մատնացույց անելով կորոնավիրուսը: Այսպես քաղաքական առումով էլ կարծես թե հեշտ է, երբ պատասխանատվությունն ընկնում է ոչ թե կառավարողների, այլ COVID-19-ի վրա:
Միևնույ ժամանակ չի բացառվում, որ արտակարգ դրության սահմանումն իր խորքում կարող է պայմանավորված լինել նաև քաղաքական նպատակներով: Ասում են, օրինակ, որ դրա երկարաձգումը կապ ունի նաև ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակով, հանրքավեի ճակատագրի հետ, ինչպես նաև իշխանությունների՝ երկրում քաղաքական պրոցեսները հնարավորինս արգելակելու ձգտմամբ:
Որոշման հիմքում քաղաքական դրդրապատճառնե՞ր են ընկած, թե՞ իսկապես իշխանությունների միակ դարդուցավը սեփական ժողովրդի առողջությունն է:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ տուժում է հասարակ քաղաքացին, որն, ի դեպ, շատ դեպքերում բոլոր դժվարությունները ստիպված է հաղթահարել բացառապես ինքնուրույնաբար: Այս իմաստով Հայաստանում իսկապես ոչինչ չի փոխվել,և բանը բարոյական աջակցությունից այս կողմ չի անցնում՝ բացառաությամբ, թերևս, որոշ դեպքերի:
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



