- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Հին Հայաստանի» ավանդույթները նույնիսկ «նոր Հայաստանում» չեն դադարում արդիական մնալ ու զարգանալ՝ բառիս, սակայն, վատթարագույն իմաստով:
NewsMedia.am կայքի ղեկավար Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենան արդեն որերորդ անգամ թալանում են: Սրանից առաջ էլ՝ մարտի 6-ին, նույնպես նույն մեքենան ենթարկվել էր հարձակման,երբ տարել էին Զարգարյանի անձնագրի պատճենը, մի սկավառակ, իսկ մեքենայի սրահում առկա կրիչը ոչնչացվել էր:
Նշենք, որ համապատասխան լրատվամիջոցն իր ուշադրության կենտրոնում է պահում իրավապահ համակարգն ու դրանում վխտացող բացերը: Մասնավորապես՝ հենց NewsMedia.am-ն էր, որ հրապարակել էր ոստիկանական բաժանմունքում տարիներ առաջ հակագազով ցուցմունք կորզելու, տղամարդու խոշտանգման տեսանյութը:
Պատահականությո՞ւն է, արդյոք, թալանը, թե՞ գործ ունենք , ասենք, ոստիկանական համակարգի «վերևներից» կազմակերպված ու ԶԼՄ-ի ղեկավարի ուղղությամբ պարբերաբար ուղարկվող ազդանշանների հետ:
Փաստն այն է, որ նախկինին բնորոշ բարքերը ներկայիս Հայաստանում շարունակում են ծաղկել. մասսայական հոգեբանական տեռորին, ֆիզիկական հաշվեհարդարին միտված սադրանքների պակաս բոլորովին չի զգացվում՝ չնայած թվում էր «հեղափոխություն» կոչվածը պետք է որ նմանօրինակ խնդրիները վաղուց լուծած լիներ, բացառեր:Թիրախում կրկին խոսքի ազատությունն է հայտնվել, որի դեմ պայքարում դրա դեմ մարտնչողները չեն վարանում նույնիսկ ֆիզիկական հաշվեհարադարի դիմել:
Իհարկե, դժվար է այս ամենում բացառապես Փաշինյանին մեղադրել, քանի որ նմանօրինակ բարքերը Հայաստանում նա չէ, որ ձևավորել է, երբ բռնություն ներշնչողի դերում հանդես է գալիս ասենք ոստիկանությունը՝ սկսած ոստիկանապետից՝ վերջացրած նրա խորհրդականով, սակայն միանշանակ է, որ հետհեղափոխական Հայաստանում արձանագրվող ամեն մի նմանօրինակ դեպքի համար իր բաժին պատասպանատվութունն ունի նաև նախկին լրագրող ու խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես բարձրաստիճան ոստիկաններից մի քանիսի հետ մեր ունեցած զրույցներից ենք տեղեկացել, ոստիկանությանը քննադատողների նկատմամբ ճնշումներ բանեցնելու մեխանիզմների պակաս այդ կառույցը չունի: Դրանք տարբեր են՝ հոգեբանական ճնշումներից մինչև սոցիալական կայքերում մարդկանց թիրախավորելն ու նրանց վարկաբեկելը, անձնական տվյալների հանրայնացումը, մարդկանց անձնական լուսանկարները պղծելը, նրանց անուններով կեղծ էջեր բացելը և այլն: Նույնիսկ կարող են սպառնալ մարդկանց անձնական լուսանկարները պոռնոգրաֆիկ կայքերում տեղադրելով:
Մեծ է հավանականությունը, որ Գայանե Զարգարյանի դեմ փաստացի իրականացված հաշվեհարդարի հիմքում նրա լրագրողական համարձակությունն է: Ոմանց ակնհայտորեն դուր չի գալիս ոստիկանական համակարգում առկա բացերի նկատմամբ լրագրողի հետաքրքրասիրությունը, և այս իմաստով ուշագրավ է, որ տեղի ուենցած թալանից օրեր առաջ կայքն իր ուշադրությունն էր սևեռել քաղաքացի Տիգրան Կարապետյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունների փաստի ուղղությամբ, աչքաթող չէր արել խայտառակ միջադեպը: Լրատվամիջոցի ղեկավարը բավական հետևողական էր գտնվել և ուղիղ կապ էր հաստատել ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի հետ՝ ներկայացնելով մանրամասնություններ ոստիկանության աշխատանքին առնչվող: Խոսակցությունը թողարկվել էր ուղիղ եթերում, ինչը, բնականաբար, չէր կարող դուր գալ ոստիկանությանը:
Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը, հանդիսանալով լրագրողներ, ամենից լավ պետք է հասկանան, որ առնվազը նախկիններից շահեկանորեն տարբերվելու համար պարտավոր են հետամուտ լինել, որպեսզի նախ ամբողջությամբ բացահայտվի դեպքն, ապա ապագայում բացառվեն նմանօրինակ դեպքերի կրկնությունը:
Ազատ խոսքը չի կարող վտանգվել նոր Հայաստանում, իսկ այն տարածողներն ու դրա ջատագովներն էլ չեն կարող զոհ դառնալ ինչ-որ ուժերի կամայականություններին:
Նախևառաջ պետք է քրեական գործ հարուցվի՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել հանցագործությունը, ինչու է Զարգարյանը պարբերաբար հայտնվում հանցագործների թիրախում, վրան «մե՞ղր է քսած», թե՞ «մեղրն» այլ տեղում է:
Այն գործերը, որոնք քննվում են ՔԿ-ում՝ ՀԿԳ բաժնում, ԱԱԾ-ում, Դատախազությունում՝ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացված ոտնձություններին առնչվող գործերը, մտնում են փակուղի միանգամայն անհասկանալի հիմքով: Տեղի ունեցած դեպքին պետք է պատշաճորեն արձագանքի ՄԻՊ-ն ու տա իր գնահատականը, լրատվամիջոցները պետք է պաշտպանված լինեն բոլոր տեսակի ոտնձգություններից:
Ընդ որում՝ լրագրողական հանրույթը նույնպես պետք է ստեղծված իրավիճակում անտարբեր չմնա ու իր բողքի ձայնը բարձրացնի, քանի որ ոչ ոք ապահովագրված չէ, ու վաղը ցանկացած լրագրող կարող է արժանանալ նույն Զարգարյանի ճակատագրին, եթե այսօր անտարբերություն դրսևորվի: Խնդիրն ակնհայտորեն շատ ավելի գլոբալ է, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել:
Գայանե Մանուկյան
Լուսանկարները՝ դեպքի վայրից


Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



