- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Տրամաբանորեն մարդ իր հակառակորդի կողմից նետված մարտահրավերին արձագանքում ու հակադարձում է այն դեպքում, երբ դա լուրջ է ընդունում ու դրա կողմից վտանգ է զգում:
Նույն տրամաբանության շրջանակներում կարելի է արձանագրել, որ «Կոնսենսուս մինուս 95 տոկոս» խորագրով «Հայկական ժամանակ»-ի կամ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի հոդվածը մեկ անգամ ևս հաստատում է այն փաստը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած «Կոնսենսուս մինուս մեկը» ոչ միայն պիտի համարել կայացած, այլ այդ կապակցությամբ իշխանությունների կողմից զգացվող վտանգն այնքան լուրջ է, որ Նիկոլ Փաշինյանին մղում է գրել հոդված ու ակամայից հեղափոխությունների մասին կատարել այնպիսի արձանագրումներ, որոնց ընդմիջից կարելի է հետաքրքիր եզրակացություններ անել իր միջոցով 2018 թվականին իրականացված «թավշյա իշխանափոխության» մասին:
Հոդվածում ակնարկ է կատարվել այն կետին, որ «մեր տիպի» երկրներում իշխանափոխությունները տեղի են ունենում հասարակության «5 տոկոս» վերնախավում, որի մեջ են մտնում «քաղաքական կուսակցությունների ղեկավարները (անկախ նրանից՝ իշխանամե՞տ են, թե ընդդիմադիր), օլիգարխներն ու խոշոր գործարարները, միջինից բարձր օղակների պետական չինովնիկները, քրեական աշխարհի «գեներալները», լրատվամիջոցների ղեկավարները, շոու-բիզնեսի շատից-քչից հայտնի դեմքերը եւ այլն» և ընդհանրապես «որոշ դերաբաշխումներ լինում են, բայց մեծ հաշվով՝ այդ 5 տոկոսի կյանքում շատ բան չի փոխվում»:
Իհարկե հոդվածագիրը փորձ է անում ապացուցել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կատարվել է «բոլորովին այլ տրամաբանությամբ», սակայն, անցած շուրջ 1,5 տարվա զարգացումներին հատկապես ինձ պես՝ արտասահմանից հետևող ցանկացած անաչառ դիտորդ կարող է վկայել, որ առանց որևէ կասկածի Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն էլ, որպես օրենք տեղավորվում է «մեր տիպի» երկրներում տեղի ունեցող իշխանափոխությունների ձևաչափում ու չնայած որոշ դերաբաշխումներին մեծ հաշվով՝ այդ 5 տոկոսի կյանքում շատ բան էլ չի փոխվել։ Վկան՝ Սամվել Ալեքսանյանի նման իրենց ծառայությունները ներկա իշխանություններին առաջարկած ու մի գիշերում խոշոր գործարարի վերածված նախկին օլիգարխները, իշխանությունների լծակն ու կամակատարը դարձած Հ1-ը, տարբեր առիթներով իշխանություններին ու մասնավորապես նրա ղեկավարին քծնող ու նրան երգեր ձոնող շոու-բիզնեսի ներկայացուցիչները,...:
Հոդվածն ի դեպ, ավարտում է Հայաստանի հասարակության 95 տոկոսի ներսում վերը նշված «5 տոկոս»-ի դեմ կոնսենսուս ապահովելու կոչով: Դա տրամաբանորեն հաստատում է այն փաստը, որ, այսօր, նման կոնսենսուս գոյություն չունի, ինչը կարելի է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի անկման մասին կողմնակի խոստովանություն համարել:
Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելես
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



