- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
ՀՀ վարչապետի մամլո ասուլիսը Լոս Անջելեսում արդեն առաջ է բերել բազմաթիվ մեկնաբանություններ և գնահատականներ։ Անավարտ նախադասությունների առատություն, ցատկեր թեմայից թեմա, մտածողության խառնաշփոթ, մերկախոսություն, փաստարկների համոզչության բացակայություն, պարզ ճշմարտությունների չիմացություն և այլն. այս ամենը, անկասկած, բնորոշում է Նիկոլ Փաշինյանի անձը, ինչպեսև այն, թե որքանով է համապատասխանում իր զբաղեցրած բարձր և պատասխանատու պաշտոնին։ Սակայն փորձենք շեղվել բովանդակությունից և ուշադրություն դարձնել, այսպես ասած՝ ձևին։ Նրանց, ովքեր նստած էին Նիկոլ Փաշինյանից աջ և ձախ։
ԻՍԿ ՆՍՏԱԾ ԷԻՆ, ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՊ ՍԵՂՄՎԱԾ, ՀՀՇ/ՀԱԿ երկու վառ ներկայացուցիչներ և Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներ։ Մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, որի դեմքը գործնականում չի լքում անպատկառ ժպիտն այն գիտակցումից, որ հասավ իր նպատակին՝ լինել Տեր-Պետրոսյանի ուղղություն տվող և վերահսկող ցուցամատը վարչապետի կողքին, և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։
Նրանց համար, ովքեր տեղյակ չեն։ Բայբուրդյանը Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանում ԱԺ խոսնակ Բ.Արարքցյանի խորհրդականն էր, որից հետո, սկսած 1993 թվականից, այն ժամանակ չունենալով դիվանագիտական կրթություն, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ կառույցում, այդ թվում՝ փոխնախարարի։
Վերջին տարիներին ապրում և աշխատում էր ԱՄՆ-ում, իսկ «հեղափոխությունից» հետո, 2018 թվականի սեպտեմբերին վերադարձվեց ԱԳՆ և նշանակվեց գլխավոր հյուպատոսի տաքուկ պաշտոնում՝ ԱՄՆ-ի ամենից «հայկական» քաղաքում։
Դե, իսկ Կարապետյանը, ինչպես հայտնի է բոլորին, ՀԱԿ-ի նախկին մամլո քարտուղարն է և Տեր-Պետրոսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը։ Համաձայն հավաստի տեղեկատվության, վարչապետի խոսնակը փորձում է միջամտել նաև իր իրավասությունից դուրս գտնվող հարցերին, այդ թվում՝ համակարգել արտաքին քաղաքական ոլորտը։
Այդ տեսարանը լիովին համապատասխանում էր միջոցառման վայրին ու ձևաչափին. Եթե կային անձինք, որ պետք է նստեին Փաշինյանի կողքին տվյալ ասուլիսի ժամանակ, ապա դա, բնականաբար, իր մամլո քարտուղարն ու գլխավոր հյուպատոսն էին։ Իսկ այն փաստը, որ դա դարձավ երկրում ստեղծված իրավիճակի բացարձակ ճշգրիտ արտացոլումը, շուտով հաստատեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Անցյալի և երկրի երեք նախկին նախագահների վերաբերյալ դիրքորոշման իր գնահատականում նա բացահայտ, անառարկելի տոնով և առանց ավելորդ երկիմաստությունների անցկացրեց հստակ և, ամենայն հավանականությամբ, վերջնական գիծ։ Հաստատելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը իր ընկալմամբ ենթակա չէ ո՛չ իմաստավորման, ո՛չ դատապարտման, ո՛չ էլ պատժի։ Եվ որ անցյալի և ապագայի միջև ջրբաժանը իր համար չի ներառում մինչև 1998-ն ընկած ժամանակահատվածը. այն թվականը, հիշեցնենք, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։
«Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն։ Ոչ թե, որ ես չեմ ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա»,-պաթոսով հայտարարեց Փաշինյանը։ Այնուհետ, սակայն, պարզվեց, որ խոսքը ոչ միայն քաղաքականության մասին է, այլ ավելի շուտ ֆինանսական գործերի։ Նրանք դեռ տնօրինում են ահռելի ֆինանսական և տնտեսական միջոցների, հաղորդեց վարչապետը, հավելելով, որ ինչպես Քոչարյանի, այնպես էլ Սարգսյանների ֆինանսական հնարավորությունները պետք է վերադառնան 1998 թվականի ստատուս-քվոյին, անկախ նրանց քաղաքական հավակնություններից։
Հաշվի առնելով, որ վերջերս Փաշինյանի տիկինը Մեծ Բրիտանիայում ուսումնառության թոշակ հանձնեց Տեր-Պետրոսյանի թոռանը, ինչն արժանացավ հասարակության սուր քննադատությանը, պետք է համարել, թե խեղճ առաջին նախագահն այդպիսի ֆինանսական հնարավորություններ չունի, այն աստիճան բյուրեղյա մաքուր է եղել իր կառավարման ժամանակաշրջանում։
ԹԵՐԵՎՍ, առաջին անգամ է Նիկոլ Փաշինյանն այդչափ հստակ ու հաստատուն արտահայտում իր վերբերմունքն անցյալի և ՀՀ երեք նախագահների նկատմամբ, առաջին անգամ է հրապարակավ ընդգծում, որ «հանցավոր» անցյալի հաշվարկի մեկնակետն իր համար բացառապես հետլևոնական շրջանն է։ Դա միանգամայն գիտակցված և անկեղծ հայտարարություն է այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր պատկերացմամբ ամեն ինչ ճիշտ է արել, և պատմության այդ հատվածը՝ 1991-1998թթ., պետք է անձեռնմխելի մնա բոլոր իմաստներով, այդ թվում՝ քրեական արարքների առումով։ Դրանով իսկ վարչապետը հրապարակավ հաստատում է հասարակության զգալի մասի ի սկզբանե առկա և արդեն գերակշռող կարծիքն այն մասին, որ ինքն անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի դրածոն է, ժառանգորդն ու հետևորդը, և հետևաբար՝ իշխանության հհշականացումը կշարունակվի նույն ուժգին տեմպերով։ Արցախի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի բաղձալի ծրագրի իրականացման գլխավոր սպառնալիքով։
Այնպես որ Լոսում մամլո ասուլիսի պատկերը բավական և միանգամայն խորհրդանշական գտնվեց. Նիկոլ Փաշինյանը՝ շրջապատված Կարապետյանով և Բայբուրդյանով, իրենցից ներկայացնում էին յուրօրինակ տրիումվիրատ, որի վերևում անտեսանելիորեն, բայց պարզորոշ ճախրում էր նրանց հովանավորի, գաղափարական ուսուցչի և տիրոջ չարագուշակ ստվերը։ Այն մարդու ստվերը, որի հասցեին անթիվ անեծքները չեն դադարում հնչել իր հրաժարականից նույնիսկ 21 տարի անց։ Մարդու, որը դրեց այն ամենի ամուր հիմքերը, ինչի դեմ Նիկոլ Փաշինյանը բարձրագոչ պատրաստվում է «պայքարել» ահա արդեն ավելի քան մեկ տարի։ Լոկ խոսքերով։
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



