- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Facebook-ը Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն է ընկել: Չկա, չի եղել ևս մեկն, ով այսքան մեծ ակտիվությամբ Ցուկեբերգի մտքի արգասիքը բանեցնի անհագ ինքնափիառի համար:
Հիմա էլ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում«601,524 ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ» գրառմամբ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով այն հետևյալ կերպ. «Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում այս թվերը: Որովհետեւ դրանք այնքան լավն են, որ հավատալը հեշտ չէ)»:
Ինչ խոսք՝ գրանցված աշխատողների թվաքանակի աճը վատ ցուցանիշ չէ, եթե, իհարկե, ամեն ինչ իրական է, սակայն արդյոք սա այն թի՞վն է, որից արժե գլուխը կորցնել, այն ներկայացնել որպես բացարձակ հաղթանակ ու համազգային ձեռքբերում:
Մի՞թե Փաշինյանը, հանդիսանալով երկրի տնտեսության զարգացման համար թիվ մեկ պատասխանատուն, չի՞ հասկանում, որ հարցը ոչ թե գրանցված կամ չգրանցված աշխատողների քանակի մեջ է, եթե խոսք է գնում իրական տնտեսական աճի մասին, այլ՝ բոլորովին այլ բանի:
Իրականում խնդիրը ոչ այնքան աշխատատեղերի քանակի կամ գրանցված ու չգրանցված աշխատողների թվի մեջ է, որքան գոյություն ունեցող աշխատատեղերի որակի, աշխատողներին վճարվող աշխատավարձերի: Հիմա ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, որ, օրինակ, ուսուցչի աշխատանքն էլ է աշխատանք այն դեպքում, երբ ոլորտում աշխատավարձը տատանվում է 25000-ից 80000 սահմանում:
Հարց է առաջանում՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ իսկ կարո՞ղ եք ասել, թե այդ գրանցված ավելի քան 600000 աշխատողներից քանիսի՞ աշխատավարձերն են քիչ թե շատ համապատասխանում բավարար կյանք ունենալու չափանիշներին: Եվ կամ ո՞վ է ասել, որ գրանցված աշխատողների քանակի ավելացումն ինքնաբերաբար նշանակում է աշխատատեղերի ավելացում՝ հաշվի առնելով հատկապես վերջերս ի հայտ եկած այն վիճակագրությունը, համաձայն որի՝ հետհեղափոխական Հայաստանի տնտեսությունում ներդրումային հոսքերը, մեղմ ասած, հիասթափեցնող են, ու հակառակ հնչած խոստումների՝ դեռևս քչերն են, որ հավատալով կառավարության պոպուլիստական ճառերին՝ գալիս ու ներդրում են կատարում Հայաստանում կամ տեղական դրամատներից սեփական ավանդները հանում ու շրջանառության մեջ են դնում տնտեսությունում:
Իսկ այս տխուր պատկերի պատճառն այն է, որ մինչև հիմա այդպես էլ իշխանությունները չեն կարողանում մի այնպիսի հարկային օրենսգիրք մշակել, այնպիսի հարկային հավասարակշռված քաղաքականություն վարել, որ փող ունեցողը ոչ թե փախչի Հայաստանից կամ ունեցած դրամական միջոցների արտահոսք կազմակեպի, այլ գործ դնի, ինչ-որ բան արտադրի կամ ծառայություն մատուցի, «հարստանա ու հարստացնի»: Իսկ, երբ , այս ամենին էլ գումարվում է անկառավարելի գնաճը ներկայում ու հատկապես 2020-ից հետո, անհույս պատկերն է՛լ ավելի խոսուն տեսք է ստանում:
Փաշինյանի ֆեյսբուքյան էջի պատին հյութեղ վիճակագրության պակաս չի զգացվում: Վերջերս էլ որպես երկրում ընթացող բացառիկ դրական պրոցեսների ապացույց, վարչապետը վկայակոչել էր մի յուրատեսակ վիճակագրական տվյալ, համապատասխան որի՝ Հայաստանում ավելացել է թանգարաններ այցելողների թիվը: Սույն հանգամանքը Փաշինյանը մատնացույց էր արել, որպեսզի հանրությանն ապացուցի, որ իր կողմից կերտվող «նոր» Հայաստանն իբր աննախադեպ վերելեք է ապրում, խոստումերն ի կատար են ածվում, իսկ մարդիկ այնքան անհոգ են դարձել, ուրախ ու երջանիկ, որ բանուգործները թողած՝ ամբողջ օրը թանգարաններն են չափչփում:
Փաշինյանին, իհարկե, ոչ ոք չի արգելում, ասենք, մեկժամյա հաճախականությամբ նմանօրինակ էկզոտիկ վիճակագրական տվյալներ հրապարակել, մանավանդ էլ որ ոչ ոք ի վիճակի չէ դրանց իսկությունը պարզել, սակայն ակնհայտ է նաև, որ դրանից մարդկանց սառնարանները չեն լցվում, ուտելիքը չի ավելանում, իսկ արտագաղթը շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով:
Մարդիկ ոչ թե թվեր են ուտում, այլ՝ հաց, իսկ դրանից երկրում քիչ է մնացել:
Գ.Մանուկյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



