- 2026-01-14 13:44:00ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանրությանը բացահայտել է Ամուլսարի խնդրի վերաբերյալ սեփական տեսլականը:
Դատելով Փաշինյանի ուղերձներից, որոնցից որոշների վերաբերյալ վարչապետը չի ցանկացել փակագծեր բացել՝ նախընտրելով միայն ակնարկել դրանց մասշտաբայնության մասին, Ամուլսարի հարցում արտաքին աշխարհից եկող ճնշումները տվել են իրենց ցանկալի արդյունքը:
Ճիշտ է՝ Փաշինյանն ուղղակիորեն չի հայտարարել, որ որոշումը գործնականում կայացված է, և Ամուլսարն ի վերջո շահագործվելու է՝ անկախ լրջագույն բնապահպանական ռիսկերից, սակայն նրա հայտարարությունների տրամաբանության ուղղությունը հուշում է, որ ամեն բան հենց այդպես է, որ կա, ու հետքայլ այլևս չի լինի:
Փաշինյանի բռնած կեցվածքն ուշագրավ պետք է գնահատել հատկապես նրա՝ առաջիկայում ԱՄՆ կատարելիք այցի համատեքստում, բայց հատկապես լոսանջելեսահայության հետ կերտելիք նոր որակի հարաբերությունների:
Գաղտնիք չէ, թե ինչպիսի վերաբերմունք ունեն ամերիկահայերը Ամուլսարի խնդրի վերաբերյալ. նրանց ճնշող մեծամասնությունն, եթե ոչ հարյուր տոկոսը, կտրականապես դեմ է հանդես գալիս հանքավայրի շահագործմանն՝ այն դիտարկելով որպես համահայկական մարտահրավեր՝ բառիս բուն իմաստով:
Փաշինյանը մեծ հույսեր է կապում ԱՄՆ կատարելիք այցի հետ: Նա այստեղ փորձելու է շահել սփյուռքահայերի համակրանքը, ցույց տալ աշխարհին ու հայաստանյան ներքին լսարանին, որ այսօր էլ՝ հեղափոխությունից ավելի քան մեկ տարի անց, ինքը շարունակում է բացարձակ հեղինակություն լինել:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Ամերիկայում Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելու դիցուք իր ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որի ընթացքում Ամուլսարի հանքավայրի շահագործումը փորձել է հիմնավորել ասենք այն հանգամանքով, որ Moodys-ը վերջերս թարմացրել է Հայաստանի վարկային վարկանիշը, ինչը նշանակում է, որ հայկական բանկերը հնարավորություն են ունենալու ներգրավել ավելի մատչելի վարկային միջոցներ:
Արդյոք հայրենիքի անվտանգությամբ մտահոգ սփյուռքահայերի համար (Ամուլսարի հարցն առաջին հերթին համազգային անվտանգության հարց է ու հետո միայն՝ բնապահպանական) նմանօրինակ պատճառաբանությունները կարո՞ղ են հիմք հանդիսանալ՝ «հալած յուղի տեղ» ընդունելու Փաշինյանի որոշումը: Եթե Հայասանին միևնույն է ճնշելու էին, հարկադրելու, ապա է՛լ ո՞րն էր հեղափոխության բուն իմաստն այն էլ այն դեպքում, երբ հեղափոխական Փաշինյանը հեղափոխության օրերին ժողովրդին խոստանում էր Հայաստանի սուվերենության, ինքնաբավության շեշտակի աճ՝ պայմանով, որ ինքը լինի վարչապետ:
Իհարկե, Ամերիկայում վարչապետին հղելիք սուր հարցերի պակաս չէր զգացվի, եթե չլիներ, թերևս, մի հանգամանք. սպասվող հանդիպման մասնակից սփյուռքահայերը հնարավորություն չեն ունենալու հարցեր ուղղել վարչապետին՝ ստիպված լինելով բավարարվել նրան «հեռվից տեսնելով», նույնաշունչ ճառեր լսելով: Ինչո՞ւ, որովհետև եթե սփյուռքահայերին հնարավորություն տան՝ ուղիղ հարցեր ուղղելու հայրենիքի «առաջնորդին», ապա Փաշինյանի շոուն կհարամվի:
Հո խայտառակ չե՞ն լինելու…
Գ.Մանուկյան
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է



