Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի գործին՝ նշելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում բոլորի աչքի առաջ:

«Համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա»,- կասկած հայտնեց նա՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են, որ նրա նկատմամբ վենդետա է իրականացվում:

Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, որ այն անհամատեղելի է նրա կալանքի հետ, Փաշինյանը հայտնեց, որ այդ հարցով պետք է դիմեն դատական ու քննչական մարմիններին. «Հիմա մարդիկ կան, որ գրավով ազատ են արձակվել, հետո կալանավորվել են: Դա իրավական գործընթաց է: Եթե չեմ սխալվում, դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է և եզրակացություն եղել է: Թող դատարանն ու քննչական մարմինը որոշեն: Այս պահին իմ ձեռքի տակ չկա փաստ, որը վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղել է նրա կալանքի հետ»,-նշեց նա:

Տեսանյութը՝   News.am-ի