- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Նոր Հայաստանում «սևեր-սպիտակներ» բաժանումն այլևս թրենդային չէ, օրեր առաջ Աստանայում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հասարակությունը բաժանվեց աշխատողների և չաշխատողների՝ «ճռռացողների» և «լոդրերի»:
Եվ մինչ, հավանաբար, հասարակությունը փորձում է պատասխանել փաշինյանական հարցին՝ ճռռա՞լ, թե նպաստ ստանալ, անդրադառնանք վարչապետի պաշտոնակատարի ելույթի թվային հատվածին, որը պակաս ուշագրավ չէ:
Այսպես, ըստ՝ վարչապետի պաշտոնակատարի՝ Հայաստանում 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 մարդու: Ի՞նչ 350 հազարի և 800 հազարի մասին է խոսքը՝ զբաղվածների և գործազուրկների՞, տնտեսապես ակտիվ և տնտեսապես ոչ ակտիվ բնակչության հարաբերակցությա՞ն, թե՞ մեկ այլ բանի։
«Ճռռացողների» մասով: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսները կազմում են մոտ 2 մլն մարդ։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է մոտ 1.2 մլն մարդ, որից զբաղված են մոտ 1 մլն մարդ:
Նշենք, որ տնտեսապես ակտիվ բնակչությունը 15-75 տարեկան զբաղված և գործազուրկ բնակչության հանրագումարն է, որը հետազոտվող ժամանակաշրջանում ապահովել է աշխատուժի առաջարկը`ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման համար։ 1 մլն զբաղվածներից 240 հազարը զբաղված են պետական հատվածում, իսկ 340 հազարը՝ գյուղացիական տնտեսություններում, մնացած մասը՝ մասնավոր հատվածում, նրանց մեջ են մտնում նաև ինքնազբաղված մարդիկ, որոնք հարկատու են:
«Ճռռացողների հաշվին ապրողների» մասով: 2017 թվականի տարեվերջին ընդհանուր թոշակառուների թիվը կազմել է շուրջ 458 հազար, միջին կենսաթոշակը կազմում է շուրջ 40 հազար դրամ:
Նույն ժամանակահատվածում շուրջ 100 հազար է կազմել ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը, նպաստի միջին չափը՝ շուրջ 31․000 դրամ, մեկ ընտանիքի անդամների միջին թիվը 3․5 է։ Նշենք նաև, որ նպաստառու ընտանիքների շարքում մինչև 5 տարեկան երեխա ունեցող ընտանիքների թիվը 29 921-ն է, հաշմանդամություն ունեցող երեխայով ընտանիքների թիվը՝ 3156 է, միակողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքների թիվը՝ 4352: Ի՞նչ է առաջարկվում, աշխատե՞ն։
Ստացվում է, որ Փաշինյանի ասած 800 հազար չաշխատողներից 458 հազարը թոշակառուներն են, որոնց պետությունը պարտավոր է ապահովել արժանապատիվ ծերությամբ և ոչ թե մեղադրել ուրիշի հաշվին ապրելու մեջ: 800 հազարի մեջ մտնում են նաև բյուջեից աշխատավարձ ստացող, պետական սեկտորում աշխատող 240 հազար մարդիկ, որոնք աշխատում են նաև կառավարությունում, ՊՈԱԿ-ներում, դպրոցներում, պետական բուժհաստատություններում, նախարարություններում, որոնց ուղղված «չեք աշխատում»-ը, մեղմ ասած, այլ երանգ ու կոնտեքստ ունի:
Ինչ վերաբերում է նպաստառուներին, ապա նրանց շարքում են նաև երեխայի նպաստ ստացող մայրեր, որոնց, ի դեպ, Կառավարությունը քաջալերում էր «բեյբի բում» ապահովել: Հուսանք, ճռռացողների հաշվին ապրողի այս պիտակը «բեյբի բում»-ին չի խանգարի:
Պետությունից նպաստ ստացող հաջորդ խումբը հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք եթե ուզում ենք աշխատեն, ապա պետք է կոնկրետ ներառական կամ քվոտավորման ծրագրեր լինեն հենց պետության կողմից:
Ստացվում է, որ այդ 102 հազար նպաստառուներից անապահովության նպաստ ստացողներին էր վերաբերում վարչապետի խոսքը: Բայց նրանցից մի մասն էլ գուցե Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված 82.2 հազար աշխատանք փնտրողների շարքում է, հույսը՝ պետության վրա դրած:
Ասվածից հետևում է, որ կամ, այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնակատարը այլ տվյալներ ունի և յուրահատուկ մեթոդաբանությունից է օգտվում, կամ էլ պարզապես իրավիճակին չի տիրապետում:
Աստանայում արված հայտարարությունից հետո շատ քննարկվեց նաև պետական ապարատը՝ իր կադրերով՝ թե ով որքան արդյունավետ է աշխատում, կամ այլ կերպ ասած՝ արժե՞, որ օրինակ վարչապետը 13 խորդականներ և հինգ օգնականներ ունենա, որոնք մյուս «ճռռացողների» հաշվին աշխատավարձ ստանան:
Այս համատեքստում առնվազն նրանք վատ են աշխատում, որովհետև վարչապետը գոնե տարրական վիճակագրությանը չի տիրապետում՝ հնչեցնելով նման մտքեր: Նիկոլ Փաշինյանի աշխատելու հորդորը, թերևս, առաջինը հենց նրանց պետք է վերաբերեր:
Մարդիկ արդարացիորեն մատնանշում են նաև անդադար պետական ուռճացումից խոսող կառավարության ուռճացված ծախսերը՝ սկսած Արարատ Միրզոյանի պետական ինքնաթիռով Դուշանբե մեկնելուց, մինչև Տիգրան Ավինյանի՝ իր ընտանիքին պատկանող ընկերությանը տրամադրած դրամաշնորհից, Աննա Հակոբյանի ուղղաթիռով մարզեր այցերից, մինչև իր՝ Արցախում ծառայող որդուն թանկարժեք թռիչքներով գրեթե ամենշաբաթյա տեսակցության գնալուց: Չմոռանանք, ի դեպ, սրանք նույնպես «ճռռացողների» հաշվին են։
Ստացվում է, որ թոշակառուներին և հաշմանդամություն ունեցողներին, հղիներին և պարզապես աղքատներին տրվող չնչին նպաստն ու թոշակը աչք են ծակում, բայց այ այն ծախսերը որոնք կարելի է ավելի համեստ միջոցներով իրականացնել, չե՞ն տեսնում։
Արդար չէ, պարոն վարչապետ, պարզապես արդար չէ։
yerevan.today
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



