- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Հետք»-ը գրում է
Յարգելի Պրն. Գասպարեան,

2017 թ. նոյեմբերի 30-ի ժամը 18։00-ին Երևան քաղաքի Յովսէփ Էմին փողոցի կամուրջի վրայ տղաս՝ 12 տարեկան Մհեր Մկրտչեանը, վրաերթի է ենթարկուել 73PP777 սպիտակ գոյնի շևրոլետ նիւայի վարորդի կողմից։ Ականատեսները կանչել են շտապօգնութիւն։ Վարորդը մնացել է պատահարի վայրում։
Շտապօգնութեան մեքենան տղայիս տեղափոխել է Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ իրեն ցուցաբերուել է բժշկական օգնութիւն։ Բժշկական կենտրոնից տղայիս դուրս են գրել դեկտեմբերի 7-ին։ Տղաս ստացել է մարմնական վնասուածքներ՝ ուղեղի ցնցում, ճակատին տասը կար են դրել, քիթը կոտրուել է, աջ այտը և շրթունքը խիստ քերծուել են... Էպիկրիզում արձանագրուած է. «Ընդունվելիս ընդհանուր վիճակը գնահատվում է միջին ծանրության...»։
Այսօր դեկտեմբերի 14-ն է։ Պատահարից անցել է 15 օր։ Այդ թուականից մինչ այս պահը որևէ քննիչ տղայիս, որպէս տուժողի, կամ կնոջս ու ինձ, որպէս տուժողի իրաւայաջորդի, չի հանդիպել, եղելութիւնը չի քննել։
Ես դեկտեմբերի 8-ի առաւօտեան ժամը 11։00-ին կապուել եմ ոստիկանութեան թեժ գիծ՝ 177 հեռախօսահամարով և հետաքրքրուել քննիչի մասին։ Ինձ պատասխանել են, որ զանգեմ ճանապարհային ոստիկանութեան հերթապահ մաս։ Զանգել եմ։ Ինձ տուել են քննիչի անուն-ազգանունն ու հեռախօսահամարը և ասել, որ կապուեմ։ Չեմ կապուել, որովհետև ստացւում է, որ այս պարագայում տուժողը ինքը պիտի կապուի ոստիկանութիւն, գտնի քննիչին, խնդրի, որ գան իրեն հարցաքննեն ու պարզեն դէպքի հանգամանքները։
Կիրակի՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 19։39-ին ինձ զանգել է քննիչը, հետաքրքուել երեխայիս առողջական վիճակով։ Իմ հարցին, թէ ինչու՞ մինչ այդ ինքը չի հանդիպել երեխային, պատասխանել է, որ նշեալ պատահարի օրը 11 պատահար է տեղի ունեցել և, ինքը զբաղուած է եղել... Տեղեկացրել եմ, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, տղայիս պէտք է հիւանդանոց տանեմ՝ կարերը հանելու համար։ Ասել է` իրեն տեղեակ պահեմ, որպէսզի ինքն էլ ներկայ լինի։ Առաւօտեան կապուել եմ։ Բջջայինը ինքնապատասխանիչի վրայ է։ Հաղորդագրութիւն եմ ուղարկել։ Չի եկել։ Որպէսզի թիւրիմացութիւն չառաջանայ, նշեմ, որ չեմ ճանաչում քննիչ(ներ)ին, ուստի նրա (կամ նրանց) նկատմամբ անձնական հարց չունեմ։
Հետևելով ՀՀ ոստիկանութեան կայքէջի ճանապարհային պատահարներ էջին՝ նկատել եմ, որ տղայիս հետ կապուած պատահարի լուրը տեղադրուած չէ կայքէջում։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, այդ հարցով կապ եմ հաստատել ՃՈ հանրային կապերի բաժնի հետ, որից ստացել եմ հետևեալ պատասխանը. «Բարև Ձեզ։ Հարգելի Սարգիս Մկրտչյան, մեր էջում ոչ բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարներն են տեղադրվում։ Եթե դուք ցանկություն ունեք, որ նշված դեպքը տեղադրվի, մենք կարող ենք ավելացնել»։
Խնդրել եմ աւելացնել։ Աւելացրել են։
Ես՝ Սարգիս Մկրտչեանս, Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացի եմ, 2001 թուականից մնայուն կայք եմ հաստատել Հայաստանի Հանրապետութիւնում և, 2012 թուականից ՀՀ քաղաքացի եմ։ Ապրելով ՀՀ-ում՝ տեղեակ եմ, որ պատահարներից քիչ անց քննիչ(ներ)ը հանդիպում են կողմերին, հարցաքննում։ Պատահարի հետ կապուած իմ ընտանիքի մասով նման բան չի եղել։
Այժմ ինձ հետաքրքրում է երկու հարց.
Առաջինը՝ ՀՀ բոլոր քաղաքացիների դէպքու՞մ է այդպէս, երբ պատահարից 15 օր անց տուժողին կամ նրա իրաւայաջորդին որևէ քննիչ չի հանդիպում ու չի պարզում մանրմասնութիւնները, թէ՞ այս մէկը բացառութիւն է։
Երկրորդ՝ ՀՀ ոստիկանութեան նմանատիպ պահուածքը կապ ունի՞ տուժող(ներ)ի սփիւռքահայ լինելու, այն է՝ «հարիֆ», «անճար», «օրենքից անտեղեակ», «անգրագետ» ու ՀՀ հասարակութեան որոշ խաւի մօտ սփիւռքահայերի նկատմամբ առկայ այդ տեսակի այլ կարծրատիպերի հետ, թէ՞ ոչ։
Կրկնութեան գնով ասեմ, որ ինձ հետաքրքրում է երևոյթը և այն, որ արդեօ՞ք ՀՀ-ում բոլորն օրէնքի առջև հաւասար են, թէ՞ որոշներն աւելի հաւասար են, քան միւսները։
Շնորհակալ կը լինեմ, եթէ Ձեր պատասխաններով պարզաբանէք իմ մտքում առաջացած հարցերը։
Յարգանքներով՝
Սարգիս Մկրտչեան
Սոցիոլոգ
Յ.Գ. Նկատի ունենալով, որ հաւանաբար այսքանից յետոյ հետաքրքրուած կը լինէք տղայիս առողջական վիճակով, տեղեկացնեմ, որ Փառք Աստծոյ, աւելի լաւ է, յոյսով ենք միւս երկուշաբթի օրուանից կսկսի դպրոց յաճախել:
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



