- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Արցախյան պատերազմի մարտական ճանապարհ անցած Դավիթ Պետրոսյանի /Խուդոյ/ ծննդյան 47-րդ տարեդարձին, ով 2012-ին դարձավ պատահականության զոհ՝ իր երեք երեխաներին թողնելով կնոջ՝ Անժելա Պետրոսյանի հույսին:
Իմ դասղեկական 8-րդ ա դասարանի աշակերտների մասնակցությամբ իրականացված այս հուշ-ցերեկույթն իրենց համադասարանցի Գևորգ Պետրոսյանի հայրիկին էր նվիրված, ում անունով կոչվում է այդ դասարանը:
Ամաչկոտությունը նրա կողքին է միշտ, անգամ բեմահարթակում կանգնած՝ Գևորգն իր համադասարանցիների կողքին չի ուզում հանդիսատեսին երևալ, բայց իր արտասանած տողերով յուրաքանչյուր ոք մտովի տեղափոխվում է նրա հայրիկի ծննդավայրը, իսկ նվիրյալ ազատամարտիկի մեծագույն երազանքն է եղել այդ հայրենիքն ազատագրված տեսնել, ազատ ու անկախ:
Դրախտ, չքնաղ մի երկիր էր Շահումյանը, Այդ դրախտի տղաները, նաև՝ ՀԱՅՐՍ Պայքարեցին մինչև վերջ, Սարերն ընկան, եղնիկ դարձան սարերով, Կյանք տվեցին, հերոս դարձան փառավոր:
Ավանդու՞յթ է դարձել հոկտեմբերին այս միջոցառմանը նախապատրաստվելը, թե՞ ցավն ու կսկիծն են միախառնվում իրար, երբ գիտենք, որ մեր կողքին աշխատող Անժելան որքան հպարտորեն է կարողանում տանել իրեն բաժին հասած ճակատագիրը, որտեղ հայրիկ կորցրած դպրոցահասակ երեխաներ կան, և նրանց մեջ ավագը Գևորգն է, ում արդեն չորրորդ տարին է, ինչ դասավանդում եմ: Ու որդեկորույս մայրերին, որբացած մանուկներին, զոհվածներին ու նրանց կանանց նվիրված երգերի ու բանաստեղծական տողերի մեջ այդ օրը մենք տեսնում ենք նրանց, ովքեր իրենց կորստյան ցավով ու անսասան կամքով մեր կողքին են:
Որդեկորույս մայրերին փառքեր ու երգ են ձոնում, Խոնարհ ճամփա են տալիս այրուն զոհված զինվորի, Մանուկներին որբացած ամենքը գիրկ են բանում, Գուրգուրում են հոր նման՝ դարձած գթոտ ու բարի:
Ութերորդցիների համար այս միջոցառմանը նախապատրաստվելը ոգևորիչ է, հուզերի առիթ, մի տեսակ մրցակցություն միմյանց միջև, թե ով ինչպես կներկայանա այդ օրը՝ իր ասմունքով, երգերով, որ սովորում էին սրտանց, ազնվագույն նվիրումով, գիտակցելով, որ յուրաքանչյուր նահատակված ազատամարտիկ արժանի է մեծարանքի ու հիշատակի:
Պատերազմ տեսած այս երեխաների շուրթերով Դավիթ Պետրոսյանի անցած ուղին էր փառաբանվում, նրա կարոտը հայրենի եզերքի հանդեպ, խաղաղ օրերի իրենց երազանքը, որ պատերազմ չլինի և ոչ էլ՝ կորուստներ, որ ավերածություններ է փռում շուրջբոլորը, ավերում անգամ մարդկային հոգիներ:
Պատերա՜զմը...
Նա վերջին ռումբի հետ չի ավարտվում,
Ականի պես դեռ հետո նա պայթում է հոգու մեջ,
Ու մինչ մահվան մոտեցող մոր հին կսկիծը թմրում,
Մխիթարվում է այրին որդիներով արդեն մեծ:
/Շարունակելի/
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



