- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ես զրուցում եմ ինձ շատ մտերիմ ընտանիքում նոր ամուսնացած զույգի՝ Արտակի և Շուշանի հետ: Երկուսն էլ բարձրագույն կրթություն են ստացել Արցախի պետական համալսարանում: Արտակը տարիներ առաջ ավարտել է ճարտարագիտական ֆակուլտետի շինարարական բաժինը: Շուշանն այս տարի ավարտել է բնագիտական ֆակուլտետի «Մաթեմատիկա և համակարգչային գիտելիքներ» բաժինը, ընդունվել նույն բաժնի մագիստրատուրան: Բուհն ավարտել է գերազանց գնահատականներով, արժանացել Արցախի նախագահի ուշադրությանը, պարգևատրվել թանկարժեք նվերով:
Ինչու՞ է մեր կողքին ապրող երիտասարդը մեկնում արտագնա աշխատանքի: Հարցի պատասխանը միշտ էլ կա: Մարդ պետք է աշխատանք ունենա, ապահով լինի նյութական միջոցներից: Արտակը բուհն ավարտելուց հետո պայմանագրային զինծառայող է եղել: Հիմա այս նորաստեղծ ընտանիքը պետք է շուտով մեկնի օտարության, այնտեղ տան տղամարդը կաշխատի, իսկ Շուշանի կարմիր դիպլոմը գուցե և անգործության մատնվի, այնինչ նա էլ սիրում է իր մասնագիտությունը. «Կցանկանայի հաշվապահական աշխատանք տանել, սիրում եմ մանկավարժությունը, կաշխատեի նաև այդ մասնագիտությամբ, եթե աշխատանք լիներ»:
Աշխատատեղ ունենալն Արցախում դառնում է հարցերի հարցը: Այս անգամ չեմ ուզում մեղավորներ փնտրել, երբ ամենուր այս մտահոգությունն է մի պատերազմական գոտում, որտեղ հայացքներս հառած երկնքին՝ խաղաղ օրերի երազանքներով ենք ապրում: Բայց հոգուս անհանգիստ խմորումներն ինձ հանգիստ չեն տալիս, երբ երկիր հայրենին «դատարկվում է», երբ նրա հարազատ զավակներն են ստիպված հեռանում հող հայրենիից, ու թախծախառն են դառնում մտքերս, մտածումներս ինձ տանում են այն հեռուները, որտեղ կարոտն է բաձրաձայնում իր մասին, ու երազանքս դառնում է հայրենադարձության տեսլականը գալիք օրերում:
Այն հեռավոր անցած տարիներին իմ առջև նստած դպրոցականն է Արտակը, ում դասավանդում էի դեռևս 5-րդ դասարանում: Որքա~ն պատրաստակամ էր նա՝ դպրոցականին հարիր կեցվածքով...Նոր օրերում նա ինձ երևում է իր երջանկության բարձունքում՝ այն հարսանեկան հիսաքանչ օրը Արցախի մայրաքաղաքում:
Գեղեցիկ զույգ՝ հայկական պարի դյութիչ մեղեդու հնչյունների տակ, հարսանյաց հանդեսի նորահարսի մենապարի գեղեցիկ արարում, հանդիսության սրահի բազմերանգ լույսեր, նորաստեղծ ընտանիքի շնորհավորական վարդաբույր կենացներ, որտեղ անեզրական երջանկությունն էր թևածում...
Եվ նոր օրերի անհանգստություն՝ հայրենիքում աշխատանք չունենալու հոգս, արտագնա աշխատանքի մեկնելու նպատակ, հեռուներում օտարության սառը շունչ, հարազատների կարոտ, որ դառնում է բոլորին հուզող հարց Արցախում ապրողների համար:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



