- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Համացանցը լցված է Լևոն Հայրապետյանի մահվան մասին ազդարարող հոդվածներով, հետմահու հայ բարերարին ուղղված ներողություն հայցող խոսքերով, ամոթանք կա, որ հայը չկարողացավ պահել կենդանության օրոք լեգենդ դարձած Մարդուն: Մեղադրանքներ կան վերնախավի դեմ, մարդկային վիրավորանքը հորձանք է տվել, ալեկոծվել, ափերից դուրս եկել, որ չկարողացան պաշտպանել Մարդու, ով անչափելի մեծ բարեգործություն է կատարել հայության, առանձնապես՝ արցախցիներիս համար:
700 հարսանեկան զույգ, որոնցից շատերը հարսանքով ամուսնանալու երազանք ունեին, ու նա՝ այդ մեծատառով Մարդը, երազանքներ իրականացրեց: 700 զույգ, որ ճառագեցին, ջերմացան, սիրով վարակվեցին՝ իրենց շուրթերին Լևոն Հայրապետյան բարերարի ազնվագույն նվիրումը: 700 ընտանիք ճյուղեր տվեցին, ու նրանց մեջ «Լևոն» անունը սրբություն դարձավ...700 երջանիկ ընտանիք ջերմացավ Լևոն Հայրապետյան բարեգործի նյութական օգնությամբ:
Ասում են՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բարձունքում գտնվող 13-րդ դարի Գանձասարի վանական համալիրը վերանորոգել է: Ասում են՝ մեծ գումարներ է ներդրել տարբեր ծրագրեր իրագործելու համար: Ասում են այնքան շատ բաներ, որ գրելն անհնար է...Ու ես այդ ասված խոսքերի մեջ փնտրում եմ այն մարդկանց, ովքեր նույնպես մեծ գումարների տեր են, մեծ ունեցվածքով մեծահարուստներ, բայց այդպես լիասիրտ ձեռք չմեկնեցին հայությանը, որքան Լևոն Հայրապետյան բարերարը:
Գուցե հարցնենք արցախցիներին, հենց թեկուզ Արցախ այցելած հյուրերին, թե ինչ ակնածանքով են բարձրանում Գանձասարի վանք բարենորոգված, ասֆալտապատ ճանապարհով, ինչ երկյուղածությամբ են աղոթքներ մրմնջում առ Աստված այդ վերանորոգված սրբասուրբ պատերի ներսում, ինչ հիացմունքով են նայում շրջապատի անձեռակերտ բնությանը, որ իր ներսում ձեռքով կերտված հրաշալիքներ ունի... Ու դրանց կողքին հպարտորեն հնչող Լևոն Հայրապետյան բարերարի մասին օրհնանքների բազմերանգ արձագանքներ...
Մենք մեղավորներ ենք փնտրում, մեղադրում մեզ, ներողություն հայցում, որ ամենադյուրին արտահայտվող բառն է դարձել շրջապատի համար, մենք ափսոսում ենք, գուցե զայրանում, որ չկարողացանք փրկել Մարդուն, ով իր բարեգործության սահմանները որքան ընդարձակել, նույնքան նեղացրել էր իր ազատությունը: Մենք կսկիծ ենք ապրում մեծագույն հայի կորստյան համար, մեր վիշտը տարածքներ չի ճանաչում...Ու ես էլ դառնում եմ մեկն այն հարյուր հազարավորներից, որ չկարողացանք փրկել Մարդուն: Բայց ո՞վ էինք մենք, ո՞վ էի ես կամ դու, որ կարողանայինք փրկել:
Ասում են՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, բայց ո՞վ է ասում, որ հայությունը, տեր կանգնելով հայ բարերարին, կկարողանար փրկել նրան, ո՞վ է ասում, որ հայության պոռթկացող ցասումը կօգներ նրա ազատության վերականգնմանը: Եթե կան աշխարհով մեկ սփռված հայության պոռթկացող ճիչը լսողներ, թող կանգնեցնեն սահմանին զոհվող զինվորների կորուստը, թող այս աշխարհին խաղաղություն բերեն, թող հայրենադարձվեն աշխարհի հայերը, որ կարոտը բեռ է դարձել նրանց հոգիներում:
Արցախում ապրողներիս բախտն ու՞մ ձեռքին է, որ քառորդ դար հետո էլ խաղաղություն ենք երազում, մենք ո՞վ ենք, որ մեր ձայնը ընդունելի լինի գերտերություններին, մենք ո՞վ ենք, որ արցախցի մեր հայրենակից բարերարի ազատությանը հասանելի լիներ մեր ձեռքը: Ո՞վ ենք մենք, որ ազատության ու խաղաղ ապրելու, անկախ լինելու երազանքներ ունենք մեր հոգում, բայց երկնքից կախված լուսավոր կանթեղի լույսով ենք լուսավորվում ու մեզ զոհելով՝ հերոսանում:
Ո՞վ ենք մենք՝ հասարակ ժողովուրդս, որ կարողանայինք ազատություն պարգևել կենդանության օրոք հերոսացած Մարդուն, ով հավերժության ուղին վաղուց գիտեր, բայց անմահացավ ազատության ճանապարհին:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



