- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այս ամիսներին շատացել են Մարտակերտ եկողները, հիմնականում՝ ռուսաստանաբնակ մարտակերտցիները: Ոգևորությունս անչափելի էր, երբ լսեցի, որ եկողների մեջ կային մարդիկ, ովքեր կարոտով են մտել այստեղ, ովքեր իրենց մանկության օրերից են վերհիշում հարազատ ծննդավայրը, բայց տարիներ անց եկել են այս օդը շնչելու, հարազատ օջախը տեսնելու, իրենց հայրենակիցների հետ շփվելու:
Հակառակ ոգևորությանս՝ հիասթափությունս մեծ էր, երբ լսեցի, որ Մարտակերտ այցելածներից ոմանք հեռուներում սկսեցին հնչեցնել այստեղ ապրողների աղքատիկ կյանքի մասին, մարդկանց ոչ զգոն վիճակից, այն էլ՝ սահմանամերձ բնակավայրի «ոչ զգոն վիճակ»: Սա վրդովեցրեց ինձ՝ մտավորականիս, որ ապրում եմ այս բնակավայրում, շնչում այս օդը, զգում կողքիս ապրող մարդու անհանգիստ ապրումները պատերազմական գոտում, հասկանում յուրաքանչյուրի ցավը, երազում խաղաղ կյանք, սահմանում կանգնած զինվորին ցանկանում անփորձանք ծառայություն:
Այսօրվա գրառմանս առանցքում այն մարտակերտցիներն են, ովքեր վաղուց՝ դեռ քառորդ դար առաջ, բռնագաղթից հետո ապաստան են գտել հեռուներում: Ոմանք՝ բարեկեցիկ կյանքով, ոմանք՝ գոյություն քարշ տալով, ոմանք իրենց համեստ ապրելակերպով դարձել են այդ երկրի քաղաքացին ու նույնիսկ հեռացել հայկականից, մեր սովորույթներից, լեզվից...
Խոսքս նրանց մասին է, ովքեր մեծ քաղաքների շլացուցիչ լույսերին սովոր աչքերով են մտել Մարտակերտ ու զարմացել գիշերային մթությունից: Խոսքս նրանց մասին է, ովքեր սովոր են ասֆալտապատ ճանապարհով անցնել ու հանկարծ այստեղ նրանց կոշիկներն են ցեխոտվել: Ես նրանց մասին եմ բարձրաձայնում, ովքեր չտեսան այստեղ ապրող մարդկանց անհանգիստ հոգու տվայտանքը, այլ տեսան արտաքինից չփայլող մարտակերտցիների համեստ հագուկապը, որ աղքատիկ է երևում: Խոսքս նրանց մասին է, ովքեր սովորել են քաղքենի կյանքով ապրել, բայց մնացել են հոգով աղքատ, ու եկել են մեր հայրենի բնակավայրի ավերակների ու պատերազմական կորստյան ցավի կողքին մարդկանց հարուստ կյանքը փնտրելու:
Ո՞վ է ուզում իմանալ Մարտակերտում ինչ կա: Կամ ի՞նչն է հետաքրքրում Մարտակերտ մտնող այցելուին, առանձնապես նրանց, ովքեր տեսան իրականությանը չհամապատասխանող պատկեր՝ մարդկանց ծայրահեղ աղքատիկ վիճակ, խմիչքի ազդեցության տակ գտնվող մարդիկ, որոնց զգոնությունից է կախված ճանապարհային երթևեկությունը:
Այստեղ ապրողներիս հոգսառատ կյա՞նքը, խաղաղ ապրելու երազա՞նքը, քչով բավարարվելու հակու՞մը, երջանիկ ապրելու ցանկությու՞նը...
Արդյո՞ք սրանք հետաքրքրում էին նրանց, այստեղ եկողներին, առավելապես մեր բնիկ այն մարտակերտցիներին, որոնցից ոմանք հիմնականում իրենց ծննդավայրն են գալիս որևէ փաստաթուղթ ձեռքբերելու ցանկությամբ՝ առանց ուշադրություն դարձնելու այստեղ ապրողների հերոսական կամքին, որ արարում են, շարունակում գոյատևել, որ կարողանում եմ ապրել ու նորից պատերազմ տեսնել, որ կարողանում են տարհանվել ու նորից վերադառնալ, որ կարողանում են ավերակ տուն վերականգնել ու նորից ապրել:
Երբ պատերազմի հետքերը տեսնում եք, ապա այն ավերակների մեջ հայի հառաչանքներին լսելի՛ դարձեք, որ այն փլատակներն են արձագանքում: Մոտեցե՛ք, ձեռքով շոշափե՛ք այն, այդտեղ ծխից կուրացած, փուլ եկած տանիքի տակ մարդիկ են ապրել, որ հիմա չկան կամ գուցե փրկվել են, բայց օջախ են կորցրել: Եկե՛ք, փնտրե՛ք այդ կորսված օջախները, եթե նույնիսկ հետքեր կան մնացած, իսկ գուցե նաև ձեր քանդված օջախներն են, որոնց տեղը չգիտեք անգամ: Գերեզմանոցներ մտե՛ք, հուշարձաններ այցելե՛ք, հիշատակ հարգե՛ք...Մարդկանց մեջ հոգի փնտրե՛ք, կամք փնտրեք, հերոսներ փնտրե՛ք, որ ամենուր են, երազանքներ փնտրե՛ք... Ու կգտնեք..., նույնիսկ արտասվախառն կգտնեք...
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



