- 2025-12-17 11:46:00Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ-ում Պնախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով:
Օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, գործող օրենքում շատ հաճախ հանդիպում ենք օրենսդրական նույն կարգավորումներին: Թերեւս հասարակության կողմից բուռն քննարկման առիթ դարձավ նախարարի այն միտքը, որ նոր օրենքի նախագծի կարեւորագույն պահանջներից մեկն էլ զինծառայողների հասարակական ինտեգրման ապահովումն է: Այսինքն, բանակում թվաքանակի խնդիր է առկա:
Արդյո՞ք պնախարար Վիգեն Սարգսյանը կանգնած է բանակը զինվորներով համալրելու խնդրի առջեւ: Փաստաբան Նորիկ Նորիկյանը, armtimes.com-ի հետ զրույցում վերլուծելով «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ առաջարկված փոփոխությունները եւ անդրադառնալով վերոնշյալ հարցին, ասաց.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական լրջագույն փոփոխությունները, որը պայմանավորված է նաեւ արտագաղթով, բնականաբար այդ ամենը պետք է ազդեր նաեւ բանակի համալրման թվակազմի վրա, ուստի նման պայմաններում առաջ է գալիս զինվորների համալրման խնդիր: Տրամաբանություն կա, որ այս փոփոխությունները կարող են պայմանավորված լինել զինված ուժերի համալրման գործընթացում առկա խոչընդոտների հետ: Եթե հաշվի առնենք, որ գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1999 թվականին, ապա ենթադրվում է, որ փոփոխությունները պայմանավորված են հասարակության զարգացվածության տեմպերով»,- մեկնաբանեց փաստաբանը:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծում ըստ Նորիկյանի առակ է դրական եւ բացասական մտահոգություն առաջացնող կետեր: Նոր նախագծում առկա է դրույթ այն մասին, որ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող անցնել հանրային ծառայության:
«Սա նշանակում է, որ ովքեր խախտել են օրենքը չեն կարող ընտրել, ընտրվել եւ օգտվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված որեւէ գործառույթից: Սա լավ քայլ է, բայց ոչ ամբողջական: Սա կիսաքայլ է եւ պետք է գնալ համարձակ քայլի՝ օրենքով ամրագրել դրույթ, որ բոլոր նրանք ովքեր այս կամ այն պատճառով չեն ծառայել զինված ուժերում չեն, կարող անցնել հանրային ծառայության: Սա կլիներ հարցի ամբողջական լուծում եւ կփակեր բանակային կոռուպցիայի պատուհանը, բանակից ազատվելու բառակապակցությունը դուրս կգա մեր բոլորի պատկերացումներից, մարդիկ հազարավոր դոլարներ չէին ծախսի իրենց բալիկների համար տաքուկ պայմաններ ստեղծելու համար: Մարդիկ քաջ կգիտակցեին, որ եթե չեն ծառայել բանակում, ուրեմն հանրային ծառայության չէին անցնի»,- ասում է Նորիկ Նորիկյանը:
Ներկա պահին՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով միայն դատարանը կարող է կոչումազրկել սպային: Առաջարկվող օրինագծում պաշտպանության նախարարը ստանում է լիազորություն սպաներին կոչումազրկելու համար:Փաստաբանը այս նորամուծությունը լուրջ մտահոգություն է համարում:
«Վիգեն Սարգսյանն առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագիր, որի շրջանակներում բոլոր բուհերում սովորող ուսանողներին տրվում է տարկետում, իսկ սովորելուց հետո այդ վերջիններս պետք է պայմանագիր ստորագրեն պաշտպանության նախարարության հետ եւ որպես սպա նշված վայրում ծառայեն: Ենթադրենք, որ 2 տարի կամ 1 տարի կամ 6 ամիս ծառայելուց հետո սպան որոշում է խզել այդ պայմանագիրը, իսկ օրինագծի համաձայն, որոշվում է սպային կոչումազրկել, դարձնել շարքային եւ ուղարկել այլ վայր պարտադիր զինվորական ծառայության: Պատկերացնո՞ւմ եք այդ անձանց հոգեբանական վիճակը, երբ դասակի հրամանատարի պաշտոնից զրկում են եւ ուղարկում են իր ենթակաների հետ, ենթակաների նման ժամկետային ծառայության: Բոլոր հետեւանքները պետք է հաշվի առնել, թե չե մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- ասում է Նորիկյանը:
Նախագծի շրջանակներում մինչեւ այս ամսվա վերջ կավարտվի սպաներին բնակարանով ապահովելու դրույթների կարգավորման քննարկումները: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր սպայի, անկախ այն հանգամանքից, նա ունի բնակարան, թե՝ ոչ, ընձեռել հնարավորություն հատուկ հիպոթեքով տուն գնել: Նախարարի խոսքով, սպան վճարելու է միայն հիպոթեքով վերցրած բնակարանի մայր գումարն, այն էլ՝ որոշակի զեղչերով:Պարտադիր է լինելու, որ սպան ծառայի 20 տարով:
«Դա ընդամենը գաղափար է, դեռ որպես ծրագիր ընդհանուր տեսքի բերված չէ: Այս մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ հստակ դրույթ կլինի: Սա ընդամենը բարի ցանկությունների դաշտից բերված խոսակցություն է: Փաստեմ, որ մենք լուրջ խնդիր ունենք սպաների կոմունալ-կենցաղային հարցերի վերաբերյալ: Հայոց բանակի սպան պետք նման խնդիրներ չունենա, ամեն ինչ պետք է արվի, որ նրա ընտանիքն ապրի նորմալ պայմաններում, որպեսզի սպայի ամբողջ ուշադրությունը սեւեռված լինի զինված ուժերում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է փաստաբանը:
Չի բացառվում նաեւ, որ նոր օրենքով կդադարեցվի տարածքային զինկոմների գործունեությունը: Նորիկյանն այստեղ թերեւս լուրջ խնդիրներ չի տեսնում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»



