- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այն, որ Հայաստանում ազատ խոսքը շատ ավելի հարաբերական երևույթ է, քան ոմանց առաջին հայացքից կարող է թվալ, հստակորեն երևում է այս կամ այն միջազգային հեղինակավոր մոնիթորինգային կազմակեպությունների կողմից պարբերաբար արվող ուսումնասիրություններից:
Ճիշտ է՝ դեռևս Ադրբեջանի մակարդակին չենք իջել, բայց միայն այն, որ ԶԼՄ-ների գրեթե հարյուր տոկոսը իշխանությունների կողմից այս կամ այն կերպ վերահսկվում են ու շատ դեպքերում ընդամենը հանդես են գալիս վերևից եկող հրամանները կատարողի դերում, արդեն իսկ խոսում է դաշտում հաստատված վատառողջ մթնոլորտի մասին: Հայաստանում խոսքի ազատությունը թերի է, կիսատ, ինչն անհերքելի փաստ է,դաժան իրականություն:
Վերջերս ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, թե «Հրապարակը» ուզում են փակել:
Այս խմբագրությունը Հայաստանում ու դրա սահմաններից շատ ու շատ հեռու հայտնի է իր անաչառությամբ, լրագրություն կոչվող մասնագիտության հանդեպ խորին հարգանքով:
Այն՝ այսօր կարող է միմիայն օրինակ ծառայել շատ ու շատ խմբագրություններին, թե ինչպես է պետք իրական լրագրությամբ զբաղվել, այլ ոչ թե տնազ անել:
«Հրապարակ» թերթն ու համանուն կայքը մշտապես աչքի է ընկնում իր սուր հրապարակումներով, քննադատական խոսքով՝ ուղղված Հայաստանը ներսից ուտող չինովնիկների ու դրանց մանկլավիկների անօրեն գործունեության դեմ՝ հանդիսանալով ազատ խոսքի գլխավոր բաստիոններից մեկը ողջ դաշտում:
Հարց է առաջանում՝ ո՞ւմ կարող է ձեռնտու լինել «Հրապարակ»-ի վերահաս փակման մասին խոսակցությունների ակտիվացումը, կամ արդյոք չե՞ն փորձում համապատասխանները, որոնք, հասկանալի է, բնավ էլ շարքային տաքսիստներ չեն,այս ամենով նախազգուշական ուղերձ հղել գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին, վախեցնել նրան ու մատնացույց անել կարմիր գիծը:
Իհարկե, չափազանց բարդ է հստակ ասելը, թե ում ձեռքի գործն է ստահոդ լուրերի տարածումը (աներևակայելի է, որ կարող են «Հրապարակը» փակել, քանի որ դրանով ցնցող հարված հասցրած կլինեն երկրի իմիջին, իսկ դա որևէ մեկին գոնե հիմա ձեռնտու չէ) կամ վախի մթնոլորտ ստեղծելու անհույս փորձերը, քանի որ «Հրապարակն», ինչպես ասում են իրենից աբիժնիկների պակաս առանձնապես երբեք չի զգացել, ով ասես կարող է լինել, միայն թե անկասկած է, որ այդ մեկը ազատ խոսքի դեմ պայքարի սխալ մեթոդ է ընտրել, քանի որ նույնիսկ փակման սպառնալիքը չի կարող ստիպել պրոֆեսիոնալներին դավաճանել սեփական սկզբունքներն ու համակերպվել ոմանց նման հետույք մտնելով գոյություն քարշ տալու մտքի հետ, այդ դեպքում խմբագրության ֆիզիկական գոյությունն իսկ իմաստազրկված կլիներ, իսկ «Հրապարակն», ինչպես հայտնի է, լրատվամիջոց է, որը հստակ գիտակցում է իր կարևոր առաքելությունը երկրի կյանքում ու իմաստավորում սեփական գոյությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ազատ խոսքի դեմ յուրատեսակ տեռորի կազմակերպիչները հեռանկար չունեն հենց էս գլխից, ու թո՛ղ գլուխ չտանեն:
Արմինե Օհանյանը հեշտ կոտրվողներից չէ, ու դրա մասին շատ լավ գիտեն բոլորը, այդ թվում և ազատ խոսքի թաքնված թշնամիները:
Գայանե Մանուկյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



