- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Վերջերս ՄԱԿ-ը ուսումնասիրություն էր հրապարակել,որից պարզ է դառնում,որ Հայաստանն աշխարհի երկրների շարքում հետնապահ տեղերից մեկում է գտնվում առողջապահությանը հատկացվող ծախսերի առումով:
Այդ ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից ցածր են կազմում, ինչն աշխարհի մասշտաբով ամենանվազ ցուցանիշներից մեկն է:
Հայաստանյան հանրության շրջանում սկսել են բավական լայնորեն քննարկվել պարտադիր առողջապահական ապահովագրությանն անցնելու Կառավարության մտայնության հետ կապված հարցերը:
Ինչպես նախարար Լևոն Ալթունյանն էր իր հարցազրույցներից մեկում արձանագրել, նախատեսվում է տեսանելի ապագայում՝ 1-2 տարվա ընթացքում, Հայաստան ներմուծել քաղաքակիրթ աշխարհում վաղուց սովորական դարձած առողջապահական ապահովագրության ինստիտուտը:
Իհարկե, ասել, թե մտահղացումը վատն է կամ հետադիմական, ոչ մի կերպ չի կարելի, ու, եթե անկեղծ,ապա այս համակարգը Հայաստանում պետք է վաղուց գործեր: Սակայն խնդիրն այն է,որ ապագայում ներդրվող այս համակարգը իր մեջ պարունակում է բավական լուրջ ռիսկեր՝ հաշվի առնելով այն,որ պետություն-հիվանդանոց-քաղաքացի կապը նախատեսվում է իրականացնել մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով, ինչը, թեկուզ զուտ տեսականորեն, կարող է լուրջ հետևանքներ ունենալ համակարգում ներառվելու իրավասության , ընդգրկման և ֆինանսավորման տեսանկյունից :
Նկատի ունենալով այն իրականությունը,որում այժմ ապրում են ՀՀ քաղաքացիները սեփական երկրում, միանգամայն հավանական կարող են լինել անհավասարություններն և անարդյունավետ գործառնությունները , որոնք բացառելու համար կարիք է լինելու պետության կողմից մասնավոր այս ոլորտի կատարյալ ու արդարացի վերահսկողության:
Այսինքն՝ պետական համապատասխան օղակները բարիքը չարիքի չվերածելու համար պարտավորված պետք է լինեն խոշորացույցի տակ առնել ապահովագրական մասնավոր ընկերությունների գործունեությունը, քանի որ վերջիններիս կողմից ազգաբնակչության հաշվին գերշահույթներ ստանալու դեպքերի պակաս այսօրվա դրությամբ չի նկատվում: Հաշվի առնելով այն,որ ազգաբնակչության առողջապահության հարցը ազգային անվտանգությանը վերաբերող գերխնդիր է՝ ակնհայտ է դառնում հարցի գերկարևորությունը ողջ երկրի համար:
Իհարկե, չենք ցանկանում մտածել,որ այս մտահղացմամբ ու պարտադիր առողջապահական համակարգ ներդնելու քողի տակ որոշներ իրականում փորձում են սեփական բիզնես շահերն առաջ տանել, բայց եթե առաջիկայում ներդրվող համակարգն ինչ-ինչ սուբյեկտիվ պատճառներով իրեն չարդարացնի, ապա այն չի կարող անձեռնմխելի մնալ, հակառակ պարագայում կստացվի,որ հասարակության շրջանում տարածված մտավախություններն ամենևին էլ անհիմն չեն:
Ալեքսանդր Գրիգորյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



