- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Շնորհանդեսի բացման խոսքը պատկանում էր ուսուցչուհուս: Ողջույնի խոսքս ուղղված էր այս միջոցառմանը մասնակցող Սփյուռքի, Հայաստանի և Արցախի բոլոր հյուրերին, Մարտակերտի հասարակությանը, շրջկենտրոնի երկու դպրոցների տնօրենությանը, ուսուցիչներին, աշակերտներին, նրանց ծնողներին, բոլոր նրանց, ովքեր հարկ էին համարել մասնակցելու շնորհանդեսին: Մեծագույն երախտագիտությունս ուղղված էր հեռավոր Պետերբուրգից Մարտակերտ ժամանած մեր համերկրացի արձակագիր Լևոն Ադյանին ու նրա տիկնոջը՝ Էլմիրա Ադյանին, Ամերիկայի Լոս Անջելես քաղաքից այստեղ ժամանած բանաստեղծուհի Նելլի Ավակովա Գրիգորյանին:
Իմ կողմից ծաղիկների նվիրումը երկու զավակ կորցրած տիկին Էլմիրային, խոնարհումի ու հիշատակի արտահայտություն էին, որ այստեղ էին բերել Ադյաններին: Նելլի Ավակովային նվիրած ծաղիկներով թերևս փորձում էի մեծագույն շնորհակալությունս հայտնել մեզ այցելած հայուհուն, ում համար Արցախը կյանք է, գոյություն, մարդ, ով հովանավոր դարձավ Մհեր և Զորայր Ադյանների հիշատակին գրված գրքին՝ իր իսկ մարդասիրությամբ ու շռայլ հոգով:
Հյուրեր ունեինք ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունից, Արցախի պետական համալսարանից, Հայաստանի գրողների միությունից, Արցախի գրողներից՝ հանձին միության նախագահ պարոն Վարդան Հակոբյանի, ում նախաձեռնությամբ կազմակերպվում էր այդ միջոցառումը, այդտեղ էին նաև հանրային հեռուստատեսությունից և ռադիոյից:
Խոսքս օրեր առաջ ընթերցողի սեղանին դրված իմ գրքերի մասին էր... «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» և «Մանկավարժի օրագիր», որոնք հրատարակվեցին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության երաշխավորությամբ, նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանի խմբագրական միջամտությամբ: Մեծագույն շնորհակալությունս ու ակնածանքս նախկին նախարար հարգարժա՛ն պարոն Ասրյանին էր ուղղված և գրքերի խմբագիր տիկին Ղարախանյանին: Իմ կողմից նրան նվիրած ծաղիկները խորին ակնածանքի ու սիրո արտահայտություն էին, ում պատկանում էր նաև «Մանկավարժի օրագրի» նախաբանի խոսքը:
Հայացքս փնտրում էր դահլիճում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Բեգլարյանին, ով ուներ իր կողմից տրված գնահատականի խոսքը «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գրքի մասին, ում իրավամբ շնորհակալական խոսք ուղղեցի, իսկ կողքիս ծաղիկների զամբյուղը ձեռքին կանգնած էր իմ աշակերտուհին, ով այն պիտի նվիրեր Արցախի բանաստեղծուհուն...
Շնորհակալական խոսքս ուղղված էր Լոս Անջելեսի հայկական «USArmenianews.com» լրատվական կայքի ամբողջ խմբագրակազմին՝ հանձին խմբագիր Գայանե Մանուկյանի, ով գնահատանքի իր հոդվածով ազդարարեց մեր համատեղ համագործակցության մասին, ու շնորհանդեսին ուղարկված նրա նամակն ընթերցվեց՝ հպարտության զգացումով, որ մեր դպրոցը՝ հանձին ուսուցչուհուս կայքին հղած նյութերի, հիմք դրեց Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր կապերին:
Հպարտության արտահայտություն էր այդ կայքին ուղղված շնորհակալական խոսքս, որ այդ երկու գրքերի նյութերը սոցկայքերից տեսանելի եղան բազվաթիվ ընթերցողների, դրանք տեղադրվեցին առանձնապես ամերիկյան այդ կայքում գործող «Մանկավարժի անկյուն» բաժնում: Այդտեղ տեսանելի դարձան մանկավարժիս նյութերի նկատմամբ բազմաթիվ ընթերցողների համակրանքն ու հետաքրքրասիրությունը: Վերջին ամիսներին որքան էլ քարկոծեցին այդ կայքը, այն մնաց աներեր, շատ-շատերի պարծանքը համարվող «Մանկավարժի անկյուն» բաժինը հպարտորեն շարունակեց իր գոյությունը, արժանացավ անգամ ամերիկյան հայկական դեսպանատան հյուպատոսի ուշադրությանը:
Այդ նյութերն արժանացան նաև Ամերիկայի հայ գրողների միության հավանությանը, Գլենդել քաղաքից մանկավարժ-արատաբան Սվետլանա Նալբանդյան-Տոնապետյանի խոսքով դարձա առաջինը, ով մանկավարժական կապ ստեղծեց այն հեռավոր ամերիկյան ափերի հետ, որտեղ խտացված է հայության մեծագույն զանգված: Այդ հոդվածների մի մասը տեղ գտան նաև Հայաստանի Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականում, Արցախի և Սփյուռքի տարբեր մամուլներում, այդ թվում Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում հրատարակվող «Մռավ սար» և Վորոնեժի հայկական համայնքի «Անի» թերթերում:
Խոսքս հրատարակված գրքերիս մասին էր, նաև առկա էր մտահոգությունը, որ սահմանամերձ բնակավայրում կրակոցների արձագանքների տակ դասավանդող ուսուցչուհիս հայրենասիրության դասեր է տալիս պատերազմ տեսած երեխաներին և գիրք է հրատարակում դպրոցի, իր առջև նստած աշակերտների մասին, բայց, ցավոք, ոչ ոք ձեռք չի մեկնում այդ գրքի հրատարակությանը, որ պատմություն է իր մեջ կրում, տարեգրություն, մի իրական վավերագրություն, որ պիտի դառնա սերունդների սեփականությունը:
Նատաշա Պողոսյան
/Շարունակելի/
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



