- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Նրանք, ովքեր հետևում են հայ պաշտոնյաների կողմից տրվող հարցազրույցներին, նկատած կլինեն, որ օրինակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցները հատկապես վերջին ժամանակներս բավական սպեցիֆիկ բնույթ են սկսել կրել:
Ճիշտ է՝ այս պաշտոնյան լրագրողների հետ շփումներում երբեք առանձնապես աչքի չի ընկել ավելորդ կաշկանդվածությամբ, սակայն այն, ինչին ականատես ենք դառնում հատկապես վերջին շրջանում, պարզ ազատամտություն որակելը սխալմունք կլիներ:
Գասպարյանի հայտարարությունները բովանդակության տեսանկյունից հետզհետե է՛լ ավելի վիճելի բնույթ են սկսում ձեռք բերել:
Այսպես՝ Անկախության օրվա առթիվ Եռաբլուր կատարած այցի ընթացքում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում հանդես է եկել հայտարարություններով, որոնք չեն կարող հարցեր չառաջացնել: Մասնավորապես՝ խոսելով Հայաստանում ստեղծված քրեածին իրավիճակի մասին՝ Գասպարյանը բառացիորեն հայտարարել է, թե, բա չեք ասի, օրենքով գողերը գառի նման խելոք են իրենց պահում...
Այն, որ ալեգորիաները բավական հարմար ու փորձված գործիք են սեփական մտքերը տեղ հասցնելու ու դրանք առավել վառ դարձնելու համար, բնավ էլ նորություն չէ:
Հարցը, սակայն, այն է, թե որքանով են դրանք տեղին լինում կամ ճիշտ ժամանակին արտաբերված:
Դիցուք Գասպարյանի այս ինքնատիպ ալեգորիան, ըստ մեզ, ոչ թե գեղեցկացնում կամ առավել արտահայտիչ է դարձնում ոստիկանապետի խոսքն,այլ ճիշտ հակառակ ազդեցությունն է թողնում: Լավ է, որ նա մարդկանց չի համեմատում ոչխարների հետ:
Ակնհայտ է, սակայն, որ ոստիկանապետի խոսքում նկատելի է նաև որոշակի զգուշավորություն: Ենթադրելի է, որ նա «պոլիտիկ» խորհրդականի խորհուրդների շնորհիվ է դիմել նման այլաբանության՝ զգուշանալով բերանից ավել-պակաս բան թռցնելուց:
Երևում է՝ հուշել են Գևորգ Էմինի հայտնի խոսքերը, թե՝ խոսքը զենքի պես զգույշ գործածիր, երբ խառն է դարը, նույն արճիճից են ձուլում, իմացիր, գնդակն ու տառը… Ոստիկանապետն էլ, ըստ էության, որոշել է իբր զգուշավոր արտահայտվել ու գողական աշխարհին իր դեմ չհանելու համար մարդկանց համեմատել է գառան հետ, իբր չի թողնի,որ մեծանան, թրփոշանան, վերածվեն հասուն ոչխարների:
Հետևելով,սակայն,ֆեյսբուքյան գրառումներին հասկանում ես,որ քրեական աշխարհը այդքան էլ լավ չի ընդունել մեծն Վովայի բավական կասկածելի բառախաղը:
Նկատենք, սակայն, որ Գասպարյանի խոսքերը հաճախ աչքի են ընկնում ոչ միայն ինքնատիպ ալեգորիաներով, այլև՝ վտանգավորությամբ:
Դիցուք, մինչև հիմա այդպես էլ անհասկանալի ու չպարզաբանված է մնում Գասպարյանի՝ ամիսներ առաջ կատարած այն հայտարարությունը, թե իրեն 60 տարով են նշանակել ոստիկանապետի պաշտոնում:
Գասպարյանի հայտարարությունից կարելի է եզրակացնել,որ սույն ոստիկանապետն արդեն հասցրել է ինքն իր վրա վերցնել երկրի գլխավոր գերագույն հրամանատարի ֆունկցիաներն ու ապօրինաբար վայելում է դրանք: Հետաքրքիր է՝ նախքան իր այդ հայտարարությունը ԶԼՄ-ներով սփռելը Գասպարյան Վովան հասցրե՞լ էր, արդյոք, ճշտել նախագահից, թե նա ինչ է մտածում 60 տարիների մասին, համաձա՞յն է, արդյոք, երկրի ղեկավարը, որպեսզի Գասպարյանը ևս 60 տարի մնա իր պաշտոնին: Թե՞ այնքան է Գասպարյանն իր թիկունքն ամրացրել, որ իրեն թույլ է տալիս նման հայտարարություններ անել:
Սա էլ նման է 15 հազարանոց զորքի մասին պատմությանը, երբ Գասպարյանի հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով, մեկ ամիս առաջ տարածվել էր,թե այդ զորքը հենց միայն Գասպարյանին է պաշտպանելու՝ պնդում, որն, ըստ էության,այդպես էլ ոստիկանապետի և նրա բանբերի կողմից չհերքվեց:
Տրամաբանական հարց՝ մի՞թե հարկատուների ու դրսից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից տրվող դրամային հատկացումներով է Գասպարյանը պատրաստվում իր համար ապահովել անհոգ կյանք, կամ մի՞թե այդ ահռելի գումարները միմիայն Գասպարյանի անվտանգությանը վերաբերող հարցերը կարգավորելու համար են…
Թե ինչ հետևանքների կհանգեցնի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին ոստիկանապետի կողմից «նրբանկատորեն» գառ անվանելն, իհարկե,դեռևս հայտնի չէ, բայց այն, որ հանցավոր աշխարհը ճշտի կանոններով ապրող է ու այս ամենն անպատասխան կթողնի՝ թե չի թողնի՝ ժամանակը ցույց կտա:
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



