- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

2016-ի՝ մանկավարժիս գործունեության լավագույն արգասիքն իմ երկու գրքերի հրատարակությունն է՝ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» և «Մանկավարժի օրագիր» /մաս 1-ին/, որոնց նյութերը սոցկայքերից տեսանելի են եղել շատ ընթերցողների, արժանացել տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ գնահատողական խոսքերի: Այդ նյութերը տեղադրվել են Լոս Անջելեսի հայկական «USArmenianews.com» լրատվական կայքում, առանձնապես այնտեղ գործող «Մանկավարժի անկյուն» բաժնում, որտեղ տեսանելի դարձան մանկավարժիս նյութերի նկատմամբ բազմաթիվ ընթերցողների համակրանքն ու հետաքրքրասիրությունը: Այդ հոդվածների մի մասը տեղ գտան նաև Հայաստանի Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականում, Արցախի և Սփյուռքի տարբեր մամուլներում, որոնք նույնպես նկատելի էին շատերին ու ողջունելի:
«Մանկավարժի օրագիրն» ունի ընթացք ու շարունակություն, և դեռ անհայտ է այդ շարունակականության ավարտը, քանի դեռ մանկավարժիս համար տեսանելի են իմ դպրոցն ու այնտեղ դասավանդվող աշակերտները, ուսուցիչներն ու նրանց վարած դասերը, հայրենի սահմանակից բնակավայրիս ապրումներն ու մանկավարժիս անհանգիստ տվայտանքները... Սա գիրք է, որ դեռ պիտի գրվի, քանի դեռ հնարավորություն ունեմ իմ գրիչը ծառայեցնելու հանրությանը, ովքեր էլ նրանք լինեն, դա լինի իմ շրջապատում, իմ դպրոցում, իմ հայրենիքում, թե հայրենիքից դուրս՝ Սփյուռքում:
«Մանկավարժի օրագիրը» նույնպես հրատարակվեց ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության երաշխավորությամբ, նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանի խմբագրությամբ, նաև՝ որպես նախաբան, գիտական իր գնահատողական խոսքով: Երախտագիտությունս նրանց, ովքեր հարգանքով ու սիրով ընկալեցին մանկավարժիս աշխատանքը և ճանապարհ հարթեցին՝ հնարավորություն ընձեռելով ՝ հրատարակելու այս գիրքը:
«Մանկավարժի օրագիրը» դարձավ ինձ հարազատ ու շատ մտերիմ: Իմ կողքին զգալով նրա իսկ գոյությունը՝ ես սկսեցի լրացնել այդ օրագիրը, որ օր օրի ստվարանում էր, բացահայտում մանկավարժիս աշխատանքային գործունեությունը, իմ աշակերտների մտորումները, մեր անհանգիստ ապրումները, որ ուղեկցվում էին սահմանից եկող կրակոցների արձագանքներով, ապրիլյան պատերազմական օրերի սարսափներով, հայրենասիրական այն բոլոր դասերով, որ ոգեղեն էին դարձել՝ հաստատակամորեն մեզ գամելով այս հողին, որ այսքան սուրբ է, նահատակների արյամբ ներկված:
Այս օրագիրն ինձ հարազատ դարձած դպրոցի նորօրյա կյանքն է, դասարանից դասարան մտնող ուսուցչի աշխատանքային գործունեությունը, ով մտահոգ է սերնդի վաղվա օրով, ընդհանրապես՝ նրա ճակատագրով: Լավատեսությունը փայլում է այս օրագրում, որ միտված է նոր սերնդին տանելու դեպի լուսավոր ապագա: Սա գիրք է, որ հպարտության և ուրախության նրբերանգներով տեսանելի է դարձնում մեր դպրոցականների և ուսուցչուհուս մանկավարժական կյանքը, որ ինչքան ուսանելի, նույնքան դաստիարակչական է: Այս օրագիրը բացահայտում է աշակերտի և ուսուցչի մի նոր հարաբերություն, որ շատ մտերմական է, փոխադարձ հասկացվածության բարձր մակարդակով, դեռահասների անձնական հույզերի անհանգիստ վայրիվերումներով, մանկավարժի ուղղորդող խորհուրդներով: Այստեղ գործող անձերը դպրոցականներն են, ովքեր տեսանելի են իրենց շարադրություններով, ունեցած մտքերով, տարբեր կարծիքներով, ապրած անհանգստությամբ, միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքով, ուսուցչի ու նրա աշխատանքի նկատմամբ ունեցած ակնածանքով:
Իմ մանկավարժական գործունեության մեջ ես վաղուց ինձ ազատություն եմ տվել, այդ իսկ ազատությամբ առաջնորդում եմ իմ աշակերտներին: Սա գիրք է, որ բացում է ընթերցողի համար ուսուցչի գործունեության լայն տարածքներ: Այս գիրքը ազդարարում է ուսուցչի բարդ ու դժվարին աշխատանքը, որ բազում նրբություններ ունի՝ կախված աշակերտի ու ծնողի հետ ունեցած հարաբերություններից, որոնցից էլ ծնվում են ուսուցչի հանդեպ ակնածանքն ու այն դրական բոլոր որակները, որի պատասխանատուն հենց ինքն ուսուցիչն է՝ իր մանկավարժական ու հոգեբանական ճշմարիտ ուղղվածությամբ: Այս գիրքը գալիս է նաև բարձրաձայնելու կրթության ոլորտում եղած այն թերությունների մասին, որ առկա են այս համակարգում:
Սա գիրք է, որտեղ արժևորվում է աշակերտի անհատականությունը՝ անկախ նրանից, թե նա ինչ կարողությունների և ընդունակությունների տեր է: Այստեղ չեն տարբերակվում աշակերտներն իրենց սովորելու շնորհով, նրանք հավասարապես ուշադրության կենտրոնում են, ուսուցչի կողմից սիրված: Ազատ են նրանք ուսուցչի հետ ունեցած հարաբերություններում, նաև՝ հարգալից ու համակրանքով լեցուն:
Այստեղ ի ցույց են դրվում դեռահասների տարբեր հուզական վիճակներ, որոնց զուգահեռվում է մանկավարժի կողմից հնարավոր մոտեցման ու հարթեցման ճանապարհը: Այստեղ ուսուցիչը երևում է նաև դասերից դուրս իր անձնական և անանձնական ապրումներով, նա հասարակության անդամ է, իր երկրի քաղաքացին, նաև՝ մտահոգ այդ երկրի ապագայով: Այս գիրքը գալիս է «ո՛չ» ասելու մանկավարժական հին քարացած ձևերին, սա գիրք է, որտեղ ուսուցիչն ինքն է իր համար ստեղծում դյուրընկալ պայմաններ ու այդ իսկ սիրով այն փոխանցում իր առջև նստած դեռահասներին:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



