- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մի քանի ուսուցիչներով Ասկերանի շրջանի Խնաբադ գյուղում ենք, մեր դպրոցի դասվար, նաև՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վիոլետա Իսրայելյանի դստեր՝ Լուսինե Նալբանդյանի նորաստեղծ ընտանեկան օջախում:
Հայացքս գյուղին եմ հառած՝ բնության ծոցում ծվարած այս գողտրիկ անկյանը, մտորումներս ինձ տանում են հեռուն. տեսնես ինչու՞ է այսպես կոչվում այս գյուղը: Իմ հարցականներն ավելանում են, մեծ հետաքրքրություն կա այդ հին բնակավայրի գյուղացիների մասին, թե ինչով են զբաղվում, տնտեսության ո՞ր ճյուղն է զարգացած այստեղ:
Անհանգիստ ու մտասևեռուն մի հարց անսպասելիորեն բարձրաձայնում է իր մասին, թե արդյոք այս գյուղը տուժել է պատերազմական օրերին: Իմ հարցերի շարքն ավելանում է, թե որտեղ է գյուղի դպրոցը, որքան աշակերտ կա այդ դպրոցում և նույնքան էլ հետաքրքիր է, թե քանի ուսուցիչ է աշխատում այդ կրթօջախում:
Մտահոգությունն առկա է այստեղ, որ նոր ստեղծված այդ ընտանիքում այս գյուղը հարս եկած Լուսինեն չի կարող իր աշխատանքը թողնել մեր դպրոցում, քանի որ գյուղում աշխատատեղ չկա: Ու նորից իմ հարցերին մի նոր հարց է ավելանում, թե որքանով հարմար կլինի, որ նա ամեն օր ստիպված աշխատանքի ներկայանա Մարտակերտի միջնակարգ դպրոցը, որն այդ գյուղից 40 կմ հեռավորության վրա է: Աշխատանքից չզրկվելու տագնապ, նոր ընտանիք ստեղծելու ձգտում, որ իրար են հակադրվում ու դառնում Արցախում ապրող մարդու հոգու կսկիծ:
Աշխատանքը մարդու համար դառնում է նրա գոյության իմաստը, բայց այս հակադրությունների բարդույթում նորից բարձրաձայնում է մի հարց, որ դառնում է այստեղ ապրողների համար գերխնդիր: Ինչպե՞ս ապրել, երբ սիրում ես այս հողը, այն հայրենիքը, որ յուրաքանչյուրիս գոյությամբ է ամրագրված, բայց աշխատատեղ չկա ու դառնում ես նյութական ապրուստից զրկված:
Աշխատանքը կորցնելու տագնապ ունի նաև մեր դպրոցի տարիների վաստակ ունեցող ուսուցչուհի Վիոլետա Իսրայելյանը՝ Լուսինեի մայրը: Ու նորից անհանգստացնող մի հարց, թե թոշակառու մարդն ինչպես պիտի ապրի այդ նվաստացուցիչ, պետության կողմից սահմանված թոշակով: Նաև մյուս կողմում բարձրագույնն ավարտածների՝ աշխատանքի տեղավորվելու մեծ ցանկություն, որ իրար են հակադրում մարդկանց:
Տագնապահարույց այս հարցերը մի պահ մոռացության են տրվում, երբ այդ գյուղում լինելով, ծանոթանում ենք նաև այդ նորաստեղծ ընտանիքին հարազատ մարդկանց հետ, բարձր տրամադրությամբ Սեյրանին ու Լուսինեին մեր լավագույն օրհնանքներն ենք մաղթում, մեր ծիածանված շնորհավորանքների բազմազանության մեջ անսահման մեծ երջանկության ու խաղաղ կյանքի ցանկություններ կան, երազանքների իրականացում, շնորհակալական խոսքեր՝ այդ նոր օջախում սիրալիր հյուրընկալության համար:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



