- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, այդպիսի փաստեր կան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մանուկ Սիմոնյանի հարազատ եղբայրը՝ Արամ Սիմոնյանը:
«Նման հեռախոսի խոսակցություն կա: Ես չեմ ուզում հիմա բացել, բայց եթե կարիք լինի, դա էլ կհրապարակեմ: Իր հեռախոսային խոսակցությունն ինչ-որ մարդու հետ, չգիտեմ ում հետ է խոսում, բայց ձայնը հաստատ իրենն է: Մանուկը այդպես էր անում միշտ, իր կյանքին ինչ-որ վերաբերել է, նա ամեն ինչ ձայնագրել է»,- հայտնեց Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ կատարվածը կանխամտածված խմբակային սպանություն է եղել, որի համար դրդապատճառներ կան:
«Վերջին անգամ ոչ այնքան շուտ ենք շփվել եղբորս հետ, մոտ երկու ամիս առաջ: Ինքը ինձ միշտ ասում էր՝ չտա աստված, որ ես մեռնեմ, 40 օր հետո կբացվի սենսացիոն ինֆորմացիա: Ես չգիտեմ ինչ ինֆորմացիայի մասին էր ասում նա»,- ասաց նա:
Մանուկ Սիմոնյանի եղբայրը նշեց, որ այս պատճառով զերծ է մնացել հայտարարություններ անելուց, բայց եղբոր, հոր և մոր մասին վատ տեղեկությունների տարածումից հետո այլևս չի կարողացել լուռ մնալ:
«Ես՝ Արամ Նորիկի Սիմոնյանս, պաշտոնապես հայտարարում եմ՝ ով ինչ հարց ունի Մանուկ Սիմոնյանի հետ կապված, ես պատրաստ եմ Մանուկ Սիմոնյանի փոխարեն այդ հարցերին պատասխանել: Ամբողջ համացանցում վատաբանում են իմ եղբորը, իմ ծնողներին: Ես կարող եմ ամեն ինչ հերքել՝ փաստերով և ամեն ինչով»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի այն հայտարարություններին, թե Մանուկ Սիմոնյանի կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի վրա կապտուկներ և այտուցներ կան, ինչպես նաև նրան, որ Մանուկ Սիմոնյանի հայրը ծեծելով սպանել է իր կնոջը, Արամ Սիմոնյանը նշեց. «Զարուհի Հովհաննիսյանի հայտարարությունը բացարձակ սուտ է, թե Ռուզաննան խոշտանգված է եղել, մարմնական վնասվածքներ ունի: Կինս վերջին օրը նրա հետ է եղել ու բացարձակ հետքեր չէր տեսել, մի հատ կետ չի եղել նրա վրա: Չեմ կարծում, որ Ռուզաննան սպանած լինի, բայց դեպքի պատճառներից մեկը այդ օրը նրա հետ ընդհանուրմն է եղել։ Ռուզաննան ականատես է եղել սպանությանը, որովհետև վախեցած էր: Հնարավոր չէր, որ Ռուզաննան որդու հետ հաղթանդամ տղամարդուն այդքան ճանապարհով տանեին ու գցեին, դեռ գլխին էլ մեծ քար դնեին: Դա բացառիկ դաժանությամբ սպանություն էր: Սպասենք նախաքննության արդյունքներին: Հիմա իրենք ամեն ինչ անում են Ռուզաննայի վրա գործ տալու համար, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ աղջիկը իմ եղբորը չի սպանել, նա դրա հետ կապ չունի: Նա չէր կարա սպաներ, նա բարի մարդ էր, իզուր էլ կալանավորել են»: Ինչ վերաբերում է հոր և մոր հասցեին հնչող վատ տեղեկություններին, Արամ Սիմոնյանը ասաց, որ հայրը՝ Նորիկ Մանուկի Սիմոնյանը, Մեծ հայրենական պատերազմի մասնակից է եղել, 27 շքանշան է ունեցել, իսկ մայրը եղել է Արմավիրի մանկական գրադարանի հիմնադիրը:
«Սուտ է, թե հայրս ծեծելով սպանել է մորս: Մայրս վերջին օրերին հորս ձեռքից բռնած մահացել է Էջմիածնի կենտրոնական հիվանդանոցում: Շարունակությունը՝ այստեղ:
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



