- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Երեք տարի առաջ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, «Ամերիկանա» առևտրի կենտրոնի պաշտոնյաները Գլենդելում ապօրինաբար և ամբարտավանորեն արգելեցին Հայոց ցեղասպանությանն առնչվող շապիկների վաճառքը երեք հայ երիտասարդների կողմից, որոնք պայմանագիր էին կնքել, նախօրոք ներկայացրել իրենց ապրանքը և վճարել կրպակի վարձակալության համար:
Այնուհետև, «Ամերիկանայի» լիզինգի ավագ տնօրեն Դորիս Նեշիվաթը էլեկտրոնային նամակով նախազգուշացրեց հայ երիտասարդներին՝ «Ցեղասպանության թեմայով ցանկացած մարզահագուստ, շապիկ, հեռախոսի ծածկոց և ցեղասպանության թեմայով որևէ բան պետք է ամբողջությամբ հանվի վաճառքից»:
Իմ խմբագրականում «Ամերիկանայի» սկանդալային և անհիմն պահվածքը մերկացնելուց և տեղի հայ համայնքի բողոքներից հետո, «Ամերիկանան» կիսատ-պռատ ներողություն խնդրեց՝ տգեղ միջադեպը ներկայացնելով որպես «թյուրիմացություն» և թույլ տվեց հայ երիտասարդներին վաճառել իրենց շապիկները:
Հայ համայնքը, որի թիվը հասնում է մոտ 100 հազարի՝ Գլենդելի բնակչության կեսը և «Ամերիկանայի» գնորդների մեծ մասը, պետք է վերջապես իմանա, թե ինչն է ստիպում «Ամերիկանայի» ղեկավարներին բազմիցս դեմ լինել Հայոց ցեղասպանության հրապարակմանը: Լինելով խելացի գործարարներ, նրանք պետք է գիտակցեն, որ հակաարդյունավետ է թշնամանալ իրենց հաճախորդների մեծամասնությանը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիրավորական դիրք գրավելով:
Վերջին շաբաթներին «Ամերիկանայի» ղեկավարները մեկ անգամ ևս թշնամական դիրք գրավեցին՝ հրաժարվելով տարածք տրամադրել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գովազդային վահանակը տեղադրելու համար, որը նկարահանել են հեռուստաաստղեր Դին Քեյնը և Մոնթել Ուիլյամսը:
Այս անգամ ևս «Ամերիկանայի» պաշտոնյաները առաջ են քաշել անհեթեթ և վիրավորական պատճառներ՝վճարովի գովազդը մերժելու համար: «Ամերիկանայի» արտաքին գովազդի գործակալությունը՝ Outfront Media-ն, ասել է վավերագրական ֆիլմի հեղինակներին, որ «Ամերիկանայի» ղեկավարները, առանց դիտելու վավերագրական ֆիլմը, զգում են, որ այն «շատ քաղաքական» է: Խայտառակություն… Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը չի կարող պիտակավորվել որպես «շատ քաղաքական»: Սա մարդու իրավունքների հարց է, որը քաղաքականության հետ կապ չունի…
Երբ ես իմացա, որ «Ամերիկանայի» գլխավոր տնօրեն Ջուլի Ջորեկին էր, որ գովազդը մերժելով օգտագործել էր «շատ քաղաքական» եզրը, զանգահարեցի նրան՝ բացատրություն պահանջելով: Ի պատասխան, ես էլեկտրոնային նամակ ստացա «Ամերիկանայի» հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի պատասխանատու Էմիլի Դևիսից, որտեղ նշված էր. «Մենք խիստ չափանիշներ ունենք մեր գովազդների համար և ուշադիր հետևում ենք դրանց բոլորի բովանդակությանը: Այս գովազդը չի համապատասխանում գովազդային ուղեցույցների մեր չափանիշներին ամբողջ Հարավային Կալիֆորնիայի մեր տարածքներում»:
Այս զգուշությամբ պատրաստված հայտարարությունը բացարձակ անիմաստ է… Ուստի, ես նորից գրեցի Էմիլի Դևիսին, զարմանք հայտնելով, թե ինչպես կարող է վավերագրական ֆիլմի գովազդը «չհամապատասխանել «Ամերիկանայի» գովազդային խիստ չափանիշներին», երբ փաստացի, «Ամերիկանայի» ղեկավարները մերժելուց առաջ ոչ ֆիլմն էին տեսել, ոչ էլ գովազդային վահանակի տեքստը: Միակ տեղեկությունը, որ «Ամերիկանայի» պաշտոնյաները ունեին այն էր, որ գովազդը եղել է Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի համար: Ես հարցրեցի Դևիսին, արդյոք նա ենթադրում է, որ Հայոց ցեղասպանության թեման խախտում է Ամերիկայի «գովազդի խստագույն չափանիշները»: Իր պատասխանի վրա երեք օր մտածելուց և ավագ գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, Դևիսը պատասխանեց, որ իրենք հավատարիմ են մնում իրենց նախորդ պատասխանին…
«Ամերիկանայի» հետ փակուղի մտնելուց հետո, անցյալ շաբաթ ես այլընտրանք չունեի, բացի Գլենդելի քաղաքային խորհուրդ դիմելուց, որտեղ խորհրդի հինգ անդամներից չորսը հայեր են: Հենց միայն այս փաստը, որը հայտնի էր «Ամերիկանայի» ղեկավարներին, ևս մեկ լուրջ սխալ հաշվարկ էր նրանց կողմից, քանի որ նրանք օրենքով պարտավոր են պահպանել բազմաթիվ պայմանագրեր, որոնք կնքել են քաղաքային խորհրդի հետ՝ առատաձեռն սուբսիդիաների և բավականին շահավետ վարձակալության վճարների դիմաց: Այս իրավական պարտավորություններից ցանկացած շեղում կարող է ստիպել քաղաքային խորհրդին վճռական գործողությունների դիմել «Ամերիկանայի» դեմ՝ կնքված պայմանագրերը ի կատար ածելու համար:
Քաղաքային խորհրդում իմ հրապարակային ելույթում ես կոչ արեցի քաղաքային իշխանություններին խնդիրը լուծելու համար հանդիպել «Ամերիկանայի» և հայ համայնքի ղեկավարների հետ: Հակառակ դեպքում, համայնքը այլընտրանք չունի բացի բողոքների և բոյկոտի դիմելուց: Քաղաքային խորհրդին դիմելիս, ինձ միացավ նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի համայնքի հանրային կապերի տնօրեն Մարգարիտա Բաղդասարյանը:
Քաղաքային խորհրդի անդամները, բնականաբար, համակրանքով էին վերաբերվում մեր ներկայացումներին և խոստացան միջամտել՝ ամերիկյան ղեկավարների հետ հանդիպում կազմակերպելով: Հանդիպման նպատակը պետք է լինի ոչ միայն վերջին սխալ որոշման ուղղումը, այլ պարզաբանումը, թե ամերիկյան պաշտոնյաների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի բազմիցս մերժումների հետևում ինչ է կանգնած: Մենք պետք է մեկընդմիշտ լուծենք այս հարցը… Մենք չենք կարող շարունակ գործ ունենալ «Ամերիկանայի» պաշտոնյաների կողմից պարբերաբար ծագող ցեղասպանությանն առնչվող առարկությունների հետ: Մենք պետք է իմանանք, թե որն է «Ամերիկանայի» պաշտոնյաների այս կրկնվող անզգա և վիրավորական պահվածքի պատճառը: Եթե նրանք շարունակեն թշնամական վերաբերմունք ցուցաբերել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, գուցե բողոքների և բոյկոտի միջոցով նրանց գրպանին հարվածելը, ինչպես նաև քաղաքային խորհրդի ճնշումները, կստիպեն «Ամերիկանայի» ղեկավարներին ուշքի գալ…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur
«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun
«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ
Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»
Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»
ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur
Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun
Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur
Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի
Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.
Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Մայր Աթոռը շրջափակված է.armlur
«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը
Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur



