- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Արցախի պատմական Շուշի քաղաքում կայացած ասմունքի համահայկական 6-րդ փառատոնին մասնակցած Անի Մկրտչյանն իր մայրիկի հետ այցելեց ինձ:
8-րդ դասարան փոխադրված իմ աշակերտուհին կիսվում է արձակուրդում գտնվող իր ուսուցչուհու հետ՝ ստացած տպավորություններով, որ շատ բարձր էր, ոգևորիչ: Տարիքային երկու խմբում նա փոքրերի մեջ էր, ով ասմունքելու համար նախատեսված բանաստեղծություններով պիտի հնչեցներ պատերազմ տեսած աշակերտուհու հուզումնալից խոսքը, բայց նաև փոքրիկ հայուհու իր տեսակով պիտի ազդարարեր, որ փառատոնի խորագիրը՝ «Մենք հպարտ ենք մեր լեռների պես», իմաստություն ունի իր մեջ, որ դարեր շարունակ ամուր է պահել մեր ոգին ու տանում է մեզ դեպի նոր գալիք:
Երեք ստեղծագործությունների ընտրությունը պատահական չէր՝ Պ. Սևակի «Ընկածները», Ս. Կապուտիկյանի «Պատերազմը» և Մ. Մարգարյանի «Այնքան լեռներ կան կուտակված»:
Նա հնարավորություն ստացավ ասմունքելու առաջին բանաստեղծությունը, որ օրեր առաջ դպրոցում արտասանելիս ներկա գտնվող զոհվածի այրին հուզված արտասվել էր ու չէր կարողացել մինչև վերջ լսել: Մեծագույն վիշտ կար այդտեղ, անցյալի հիշողություն, նահատակների հիշատակ, մարած կյանքեր...
Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան…
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը՝ անգին մի կյանք…
Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում.
Չի մեղմացել ցավը կրած, Ատելությունը փրփրած
Եվ հաղթության տենչը խորին՝
Ի գիտություն այն բոլորի,
Որ նայում են շիրմին նրանց
Միայն իբրև մի բլուրի,
Որ հարթվում է կամա~ց-կամա~ց:
Անմիտի պես մոռանալով,
Որ եթե չար թշնամու դեմ
Ապրողները իրենց ուժով
Ու զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշով,
Վրեժով են սարսափելի…
Նա պատմում է, որ մասնակցում էին այդտեղ Արցախի տարբեր շրջաններից, Հայաստանից, Ջավախքից, Սփյուռքից...Եռօրյա այդ հանդիպումը մի նոր էջ բացեց նրա կյանքում, որ պիտի առանձնանար արձակուրդային իր հանգստյան օրերից: Մասնակիցները շրջել են Արցախի տեսարժան վայրերում, եղել Գանձասարում, Տիգրանակերտում, Ամարասում, այցելել են Շուշիի Մատենադարան, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, եղել են Ստեփանակերտում:
«Մասնակցել եմ մի փառատոնի, որտեղ չեմ կարևորում այնքան հաղթանակը, որքան ստեղծված մթնոլորտը, նոր ընկերական միջավայրը, շփումն իմ հասակակիցների հետ... 
Միջավայրը շատ գեղեցիկ էր, դուրեկան, անչափ տպավորված եմ, հանձնաժողովի անդամներն էլ մեզ հետ շատ բարեհամբույր էին: Երրորդ օրը, երբ իմացա, որ հաջորդ փուլ չեմ անցել, մի քիչ անտրամադիր էի, բայց հասկացա, որ պիտի նաև մի քիչ դերասանական շնորհ ունենալ, բեմական արվեստին տիրապետել, սակայն մխիթարում է ինձ այն փաստը, որ երբ ասմունքել էի, բազմաթիվ ծափահարողներ կային:
Նաև հպարտության զգացում ունեմ, որ դպրոցում ինձ ընտրեցին՝ մասնակցելու այդ փառատոնին, որով շնորհակալություն եմ հայտնում իմ ուսուցչուհուն, նաև շնորհակալ եմ այդ միջոցառման բոլոր կազմակերպիչներին: Այդ փառատոնը ուսանելի էր, բարձր տրամադրություն ստեղծող, հիշողություններով հարուստ...Ես այն վայելեցի մեծագույն սիրով»:
Նրա անկեղծ զրույցում Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած տոնական միջոցառումն էր, որտեղ ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Դեմքին հայտնված ժպիտը համեստորեն տեսանելի է դարձնում իմ աշակերտուհուն՝ իր ստացած հավաստագրով՝ որպես ասմունքի համահայկական 6-րդ փառատոնի ակտիվ մասնակից:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



