- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Կյանքը մեզ ստիպեց օտարության մեջ արագ ճանաչել ռուսական այդ քաղաքի ճանապարհները, որ Արցախյան պատերազմի տարիների բռնագաղթից հետո մեր ընտանիքի անդամներին տարավ թաղամասից թաղամաս, փողոցից փողոց, տնից տուն...Վաղուց այդ քաղաքում ապրող հարազատ եղբայրների օգնող ձեռքերը մեզ ապավեն էին դարձել, բայց պետք է սովորեինք մեր ապրուստը հոգալու ձևը սեփական քրտինքով, որ դժվարանում էինք այդ ծանր օրերին: Տնից-տեղից զրկված էինք, դատարկաձեռն, մեր հագի շորն էր միայն, մեր վհատված սիրտն էր մեզ հետ, մեր հիշողությունը, այն «փախստականի» պիտակը, որ մեզ հետ էր միշտ:
Ես ու քույրս փակ շուկայում էինք աշխատում՝ իրարից ոչ շատ մեծ հեռավորության վրա: Եղբորս՝ հարազատի ներկայությունը միշտ կար, որ սեղաններին շարված մանր-մունր ապրանքները վստահորեն վաճառեինք այդ օտար միջավայրում: Թևաթափ էի դառնում, կոտրված, երբ այդ հայաշատ քաղաքում ինձ մոտեցող գնորդը մեր կողմերից էր լինում: Ամաչու՞մ էի, թե՞ վերհիշում անցած կյանքս, որ պատվավոր էր, հարգված՝ տարիներ շարունակ շրջանի ուսուցիչների տան տնօրենի աշխատանքում:
Ինձ մոտեցողն այդ օրը սևահեր աղջիկ էր: Ռուսերենով նրա հարցումը հասկացրեց ինձ, որ նա մեր կողմերից չէ: Առատ գնումներ կատարեց. երկուսս էլ գոհ էինք: Նրա գնալուց րոպեներ անց հայացքս ընկավ արկղում շարված գարեջրի շշերին: Գիտակցեցի, որ գումարը սխալ եմ հաշվել, այդ օրվա ինձ հասանելիք աշխատավարձի չափ վնաս ունեի: Կողքիս առևտուր անող ռուս վաճառողուհուն անմիջապես խնդրեցի նայել սեղանին, ես, ինձ կորցրած, անհաշիվ բազմության մեջ փնտրում էի այն սևահեր աղջկան: Չգիտեմ՝ քանի անգամ այդ փակ շուկայից դուրս եկա ու մտա ներս, բայց բազմաժխոր մարդկանց մեջ չգտա նրան:
Ինձ կորցրած էի, երբ գիտեի, որ օրվա ավարտին պետք է հաշվառվեր իմ առևտուրը, իսկ այն պակասորդ պիտի ունենար: Ձեռքիս եղած վերջին գումարն իմ պայուսակից հանեցի, անխոս դրեցի դրամարկղում: Ինձ մխիթարողն արցունքներս էին, որ առանց իմ կամքը հարցնելու հոսում էին, թաքուն սրբում էի, որ հանկարծ այն օտար հայացքները չնկատեն, բայց հոգուս մեջ մեծ կսկիծ կար, որ այդ օրը ես աշխատավարձ չունեի:
Անցան օրեր, գուցե ամիս...Իմ առջև կանգնածն այն սպիտակամորթ, բայց թխահեր աղջիկն է: Նորից՝ առատ գնումներ, բայց ինձ կորցրած եմ: Նա էլ զգաց, որ ինչ-որ բան այն չէ, երբ իր ցանկացած ապրանքի դիմաց մեկ ուրիշն էի իր առջև դնում: Հարցրեց ազգությունս, իմացա, որ ինքն էլ հրեուհի է... Մեր հավա՞տն էր մեզ մտերմացրել, թե նրա բարի հայացքը, որ բացատրում էի նրան այն օրվա՝ իրեն գտնելու իմ փնտրտուքների մասին: Նա անակնկալի եկավ, որ իր առատ գնումների մեջ չէր նկատել այդ գումարի ավելցուկը: Ես ժպտում եմ, փորձում բացատրել, որ անցած-գնացած դեպք է, որի մասին ընդամենը հիշեցի, իսկ նա իր գնումների համար վճարելուց հետո իրեն տրված մնացորդը չէր ուզում վերցնել: Իսկ այդ մնացորդը իմ կորցրածիդ մի քիչ շատ էր...Այն վերցնելու իմ պարտադրանքն ավելորդ էր:
Ես ուզում էի վերադարձնել այդ գումարը, բայց նրան կորցրի նորից բազմության մեջ, միայն օդում մնաց նրա ռուսերենով հնչեցրած խոսքը. «Վերցրե՛ք.... Հանուն Ձեր այդ օրվա քայքայված նյարդերի՝ վերցրե՛ք...»:
Այդ օրերին ես չգիտեի, որ տարիներ անց կվերադառնամ Արցախ, կապրեմ իմ հայրենի տանը, կաշխատեմ իմ մասնագիտությամբ, և դասարանից դասարան մտնող ուսուցչուհիս երբեմն դասերին կմիախառնեմ նաև իմ ապրած կյանքից այն «նեղ օրերից մեկը», որ, ցավոք, այդ օրով չսահմանափակվեց: Ու այդպես անցան օրեր, ամիսներ ու տարիներ, բայց այդ նեղ օրերը մեկընդմեջ ինձ հյուր եկան, դարձան շարունակական, բայց կոփեցին դրանք միտքս ու հոգիս, որ կարողանամ այս կյանքում ապրել:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



