- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Բավականին խնամքով եմ պատրաստվում և երկար մտմտում՝ աշակերտների հետ բոլոր այն գեղարվեստական ստեղծագործությունները հրամցնելիս, որոնցից նրանք պետք է նյութ քաղեն: Ինձ թերևս հուզում է նրանց բարոյական ու հոգևոր դաստիարակության, ներքին արժեքների ձևավորման հարցը: Բոլոր դարերում էլ գրականությունը եղել է հասարակության զարգացման լոկոմոտիվը, հոգևոր հասունության նշաձողը: Չգիտեմ, թե ռազմավարական նշանակության ինչ ծրագրեր են մշակում մեր պետական բարձր այրերը, բայց գիտեմ մի բան, մենք՝ ուսուցիչներս, գաղափարախոսություն իրականացնելու գործում շատ ավելի շահեկան դիրքում ենք, որովհետև ամեն օր շփվում ենք մատաղ սերնդի հետ, որոնք հոգևոր կերակրի քաղց ունեն:
Վաղուց արդեն գեղարվեստական գրականության նյութի մատուցումը դարձրել եմ աշակերտությանը ոչ միայն դեպի գիրքը բերելու, այլև նրանց բարոյական դաստիարակության իրականացման հիմնական մեխանիզմը: Ըստ որում մատուցվող նյութերը կարող են դուրս լինել նաև ծրագրային նյութերի շրջանակներից: Այս առումով անմասն չեն նաև արցախահայ գրողների ստեղծագործությունները:
Փաստեմ, որ Լևոն Ադյանի ստեղծագործությունների անդրադարձը լայն արձագանք ունեցավ իմ աշակերտության շրջանում: Եվ նրանից շատերը հուզազգացմունքային բուռն տպավորվածությամբ արտահայտվեցին նրա ստեղծագործությունների այս կամ այն հերոսի կամ իրադարձությունների մասին: Ըստ իս, այդ անդրադարձները յուրատիպ ինքնախոստովանություններ են, ինչպես իմ՝ ուսուցչիս, այնպես էլ նրա ստեղծագործություններն ընթերցած աշակերտների համար…
Մանկավարժի ոգևորությունից ծնված ներքին մեծ հրճվանք եմ զգում, երբ համոզվում եմ, որ հերթական անգամ հաջողվել է ինձ գրքին մոտեցնել իմ աշակերտներին, ու լավատեսությունս քառապատկվում է: Պատմականություն, ժողովրդայնություն, ազգային ավանդույթներ, կարոտով ու կրակով լեցուն հայրենի եզերք, որի առանցքում Արցախ աշխարհի հայ մարդն է՝ իր անձնական ու անանձնական ցավով, ուրախությամբ, հույզերով ու խոհերով: Արցախ աշխարհի հրաշք բնություն, մաքառումով, բայց նաև ներդաշնակությամբ լցված հայրենի եզերք… այսպիսինն է ադյանական խոհը, ապրումն ու ասելիքը:
Ակամայից շատ երկար ձգվող երկխոսություն ստացվեց իմ ու գրող Լևոն Ադյանի հետ: Իրականում չկայացած, բայց իմ խոհերում ու ներքին խոսքում վաղուց խմորված ու հունցված երկխոսություն, որով նոր մտքեր ու մտահղացումներ ունեցա, ապրումների նոր փորձ եփվեց իմ մեջ, կենսադիրքի ու համոզմունքների նոր բարձունք նվաճեցի: Այդտեղ ինձ օգտակար եղան նաև աշակերտներիս «հայտնագործությունները»՝ նրանց մտքի փայլատակումները: Ու եղավ այնպես, որ Շահում տատի հետ դիմավորեցի այգը, նրա հոգսերով միջօրե ապրեցի, ապա անցածս կյանքի վերհուշով հասա մայրամուտի գիրկը: Իրականում գեղագիտական կարևոր դերեր կատարեցին նրա գրեթե բոլոր հերոսները, որոնք հորինված չեն և շատ իրական ու հարազատ են, ինչպես մաթևոսյանական արձակում է. «Յուրաքանչյուր իրական մարդ դարերի աշխատանք է, հազար տարվա գոյություն, ծմակուտցի ցանկացած մարդու մեջ շեքսպիրյան ողբերգություն կա, շիլլերյան ճախրանք, տոլստոյական մաքրություն, էլ ինչո՞ւ պիտի մարդ հորինեմ, կյանք հորինեմ» [Հրանտ Մաթևոսյան, «Ես ես եմ», Եր., 2005, էջ 371]:
Ինձ համար կենսունակ ու ապրեցնող եղան բոլոր հերոսները, դիպվածներն ու դեպքերը, որոնք կյանքի խորքերում թաքնված հարցադրումներով լինելիության նոր խոհեր ծնեցին իմ մեջ. մերժել թուլությունն ու խեղճությունը, կոփել միտքն ու կամքը, ունենալ աստվածաշնչյան Հոբի իմաստնությունն ու համբերությունը…Ու այսպես, այնկողմնային ու անդին, գիտակցական ու անգիտակցական աշխարհում հայ մարդու տառապալից ուղին, արցախահայ գյուղի ու գյուղացու անվերջ մաքառումի պատմությունը, որից ածանցվում է գոյի իմաստության գաղափարը, ակամայից դարձան իմը, մտան իմ տարածք և երկար ժամանակ դարձան իմ մանկավարժական խոհերի ու գաղափարների ուղեկիցը:
Ադյան գրողի բոլոր ստեղծագործություններում էլ ռիթմերն ապրեցնում են: Կյանքի կորուստներն անարցունք մնացած մարդու ճակատը դարձնում են արժանապատիվ ու վեհ, և բնավ անժամանակ ծերացումից կյանքը չի իմաստազրկվում…նա չի ընտելանում խավարին, այլ դառնում է իր ապրած ժամանակների ու դառը իրականության փրկագինը: Ու այսպես, հենց այսպես են կոփվում ճիշտ մարդու միտքը, հոգին ու վարքը…
Ինձ վաղուց հարազատ դարձած, Ադյա՛ն, շնորհակալության խոսքեր եմ հղում Ձեզ, որ մեր՝ իրականում չկայացած երկխոսությամբ ես՝ մանկավարժս, յուրօրինակ ձևով պեղեցի իմ ճշմարտությունը, իմ ու արցախցու ինքնությունը, որով կշարունակեմ ճիշտ կերակուր մատուցել աշակերտներիս: «Հեռացող եզերքը», և մնացած բոլոր ստեղծագործություններն ապրիլյան քառօրյա պատերազմի դառն ու դժնդակ օրերին հայրենի եզերքս նորովի արժևորելու ու պաշտելու գաղափարախոսության գրական մանիֆեստ դարձան: Ու ես այլևս խենթորեն զգայուն եմ իմ հայրենի ամեն մի թիզ հողի նկատմամբ: Ես, իմ թանկ աշակերտության հզոր բանակով Ձեր կերտած հայրենի եզերքի վավերական հերոսներն ենք՝ ժամանակի ցնցումներին ականջալուր…իսկ եզերքը սոսկ տարածության մետֆոր չէ, այն մեր արժանապատվությունն ու ես-ն է…Շարունակե՛ք ստեղծագործել: Ու թող Ձեր գրիչը անդադար հոսի….
Հարգանքներով՝ ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



