- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով արտագնա դատական նիստը:
Նիստը սկսվելուց առաջ կրկին պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը եւ Նինա Կարապետյանցը չկարողացան մտնել նիստերի դահլիճ։ Կարգադրիչները ցանկանում էին, որպեսզի նրանց պայուսակները զննել, սակայն փաստաբանները թույլ չտվեցին։
Դատական կարգադրիչներն արձանագրություններ կազմեցին նրանց հրաժարվելու վերաբերյալ, իսկ պաշտպանները՝ գրեցին իրենց առարկությունները։
Խմբի 18 անդամից այսօր նիստերի դահլիճ է ներկայացվել միայն Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Մյուսները նախորդ նիստերից ժամերով հեռացվել են նիստերի դահլիճից:
Այսօր դատական նիստին չէին ներկայացել փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Մոնիկա Մարգարյանը, Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը: Վերջինս դատարանին դիմում էր գրել՝ նշելով, որ այսօր նույն ժամին այլ դատարանում դատական նիստի է հետեւաբար միջնորդություն է իր պաշտպանյալ Թորոս Թորոսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ Լիպարիտ Սիմոնյանն արդեն 4-րդ դատական նիստն է չի ներկայանում: Պաշտպաններն ասացին, որ ըստ էության, դատական նիստ տեղի չի էլ ունեցել:
Գաբրիելյանը որոշեց դատական նիստերի դահլիճ բերել հեռացված Թորոս Թորոսյանին եւ հետաքրքրվել, թե արդյոք վերջինս այլ պաշտպան ցանկանում է կամ հրաժարվում է Լիպարիտ Սիմոնյանի ծառայություններից, թե՝ ոչ: Թորոս Թորոսյանը հայտարարեց, որ այլ պաշտպան չունի եւ ցանկանում է, որպեսզի իր շահերը դատարանում ներկայացնի Լիպարիտ Սիմոնյանը: Եվ չնայած ամբաստանյալի դիրքորոշմանն Արտուշ Գաբրիելյանը որոշեց՝ քանի որ Թորոս Թորոսյանը հեռացված է նիստերի դահլիճից, ուստի պաշտպանի ներկայությունը պարտադիր է. հետեւաբար որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ Թորոսյանին հանրային պաշտպանով ապահովելու համար:
Դատավորի որոշումը հանրային պաշտպան տրամադրելու վերաբերյալ առաջացրեց պաշտպանական կողմի դժգոհությունը։ Հրանտ Գեւորգյանը նշեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե դատարանը ցանկանում է հանրային պաշտպաններով դատական նիստ անցկացնել: Դատարանի գործողությունների դեմ առարկեց նաեւ Արամ Մանուկյանի մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանը. «Հանրային պաշտպաններն ինչ-որ մեկի կամակատա՞րն են լինելու, ձեր գործողություններն անօրինական են»,- հայտարարեց Պետրոսյանը: Դատավորն էլ ասաց, թե պաշտպանները պարբերաբար նույնն են կրկնում:
Դատավորն այսօր որոշեց նաեւ ճշտել ամբաստանյալներ Տիգրան Մանուկյանի եւ Թաթուլ Թամրազյանի կարծիքը՝ արդյո՞ք նրանք ցանկանում են հանրային պաշտպան ունենալ։ Նրանց պաշտպան Մոնիկա Մարգարյանը եւս չէր ներկայացել դատարան։ Ամբաստանյալները նշեցին, որ չեն հրաժարվում իրենց պաշտպանից եւ իրենց հանրային պաշտպան պետք չէ։ Երբ Տիգրան Մանուկյանը փորձում էր հայտարարությամբ հանդես գալ, Գաբրիելյանը նրան նկատողություն արեց իրեն ընդհատելու համար, ապա դիմելով ամբաստանյալի կողքին նստած փաստաբան Գրիշա Բալասանյանին ասաց՝ Թորոսյանին ասացեք, որ դատավորին ընդհատել չի կարելի: Ի պատասխան Բալասանյանն ասաց, որ ինքը Թորոսյանի պաշտպանը չէ, Գաբրիելյանն էլ հակադարձեց. «Կապ չունի»: «Դատարանը չի փայլել կարգապահությամբ, որ մեզ սովորեցնի կարգապահություն»,- արձագանքեց Տիգրան Մանուկյանը։
Շարունակությունը՝ այստեղ
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



