- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Դպրոցականների ամառային արձակուրդի օրեր են, բայց երբեմն մտքերով նրանց հետ եմ: Անցած ուստարում արձակուրդից հետո նրանք եկան նոր տրամադրությամբ, որ արձակուրդի օրերը հանգստանալու համար են, ոչ թե՝ ինչ-որ հանձնարարություններ կատարելու: Ինչու՞ բուռն հակադարձում չկար իմ կողմից, համամի՞տ էի, թե՞ ներողամիտ գտնվեցի նրանց նկատմամբ: Կամ գուցե ես էլ դեմ էի այն ծավալուն տնային հանձնարարություններին, որ երբեմն որոշ ուսուցիչներ ծանրաբեռնում են դպրոցականներին հենց այդ արձակուրդային օրերին:
Թերևս նրանց էլ կարելի է հասկանալ, բայց այս եռամսյա հանգստյան օրերին մեծ սիրով կարելի է գիրք ընթերցել, թեկուզ և՝ էլեկտրոնային տարբերակով, մի բան, որից հեռացել է նոր սերունդը, երբ նրա համար ընթերցանությունն արդեն մոդայիկ չէ, այնպես, ինչպես դեռ հագնելու պիտանի մի հին շոր, որ մեր օրերի նորաձևությանը հարմար չէ:
Ընթերցում եմ՝ ՌՈԶՄԱՐԻ ՈՒՐՔԻԿՈ. «Ժամադրվե՛ք մի աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է...»: /Թարգմանությունը՝ Վարդան Ասլանյանի/: «Որը» լինի, թե մեր օրերի գործածական «ովը», նշանակություն չունի, կարևորը, որ այստեղ մի հրաշալի սեր կա արծարծված ընթերցանության և գիրք ընթերցող աղջկա հանդեպ, մի բան, որ կարող են շատերը մեր օրերում սվիններով հակադարձել:
«Հանդիպե՛ք աղջկա հետ, որը կարդում է... Ժամադրվե՛ք այնպիսի աղջկա հետ, որը հագուստի փոխարեն իր գումարը ծախսում է գրքերի վրա, որը պահարանում ազատ տարածության խնդիր ունի շատ գրքեր ունենալու պատճառով: Հանդիպե՛ք աղջկա հետ, որը տակավին ընթերցելիք գրքերի ցանկ ունի և ընթերցողական տոմս է ձեռք բերել տասներկու տարեկանից...Գտե՛ք այնպիսի մի աղջկա, որը կարդում է: Դուք կհասկանաք դա, որովհետև նա իր պայուսակում դեռևս չավարտած գիրք ունի: Նա մեկն է, ով սիրով նայում է գրախանութի դարակներին դարսված գրքերին, ով զսպված ճիչ է արձակում, երբ գտնում է իր փնտրած գիրքը: Տեսնո՞ւմ եք այն խորհրդավոր թռչնակին, որը շնչում է հին գրքերի բույրը օգտագործված գրքերի խանութում. նա՛ է ընթերցողը: Նրանք չեն կարողանում ընդդիմանալ էջերի բույրին, հատկապես երբ դրանք մաշված ու դեղին են»:
Անդիմադրելի մի ձգողական ուժ ինձ տանում է դեպի այս տողերը, որ բազմիցս ընթերցել ու նորից ընթերցում եմ՝ վերհիշելով մեր անցած օրերը և իմ սերնդակիցներին, որ անհագ կարոտով մտնում էինք գրադարանները՝ գիրք վերցնելու և կամ հենց տեղում կարդալու, երբ գրքի պահանջը սուր էր... Բայց մենք կհանդիպե՞նք հիմա այսպիսի մեկին. «Ահա՛, այն աղջիկն է, որը կարդում է սպասման պահերին մայթեզրին գտնվող սրճարանում: Եթե հայացք նետեք նրա բաժակին, կտեսնեք, որ սերուցքն այդպես էլ մնացել է պռունկին, որովհետև նա ամբողջովին կլանված ընթերցանությամբ թևածում է հեղինակի ստեղծած աշխարհում: Նստե՛ք նրա կողքին: Գուցե նա ձեզ շանթի հայացքով, ինչպես այն աղջիկների մեծամասնությունը, որոնք չեն սիրում, երբ ընդհատում են իրենց ընթերցանությունը: Հարցրե՛ք նրան՝ հավանո՞ւմ է արդյոք գիրքը: Եվս մեկ բաժակ սուրճ հյուրասիրեք նրան»:
Ինչու՞ եմ ցավում, որ այսպես շատերը հեռանում են ընթերցանությունից. անցյալի մեր պատմությու՞նն է մոռացվում, երբ երբեմն այս սերունդն է հակադարձում մեզ, թե ինչու ենք ուսումնասիրում այն, երբ ինքներս գտնվում ենք նոր օրերի վշտամորմոք ապրումների մեջ: Մի կարգին ձեռագիր էլ չունեն, երբ արդեն շատերի համար ձեռագիր գրելն էլ մոդայիկ չէ գիրք ընթերցելու նման: Բայց ես նորից գիրք կարդացող աղջկա հետ եմ:
«Երբ դուք գտնեք ընթերցող աղջկա, բաց մի՛ թողեք նրան: Երբ գտնեք նրան գիշերվա ժամը երկուսին գիրքը կրծքին սեղմած արտասվելիս՝ մեկ բաժակ թեյ պատրաստե՛ք նրա համար և գրկե՛ք նրան: Դուք կարող եք կորցնել նրան մի քանի ժամով, բայց նա միշտ կվերադառնա ձեզ մոտ: Նա կարող է խոսել գրքի հերոսների մասին, ասես նրանք իրական լինեն, որովհետև ինչ-որ մի պահի նրանք այդպիսին էլ կան: ....Եթե ցանկանում եք աշխարհը ձեռք բերել և դրանից անդին գտնվող մյուս աշխարհները՝ հանդիպե՛ք աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է... Կամ ավելի լավ է՝ հանդիպե՛ք աղջկա հետ, որը նաև գրում է...»:
Կա՞ն գիրք ընթերցողներ դպրոցականների այս արձակուրդային օրերին, եթե չկան անգամ, գոնե կարդացեք այս տողերը.... Այդ տողերից մեծ սեր է բուրում գրքի ու գիրք ընթերցողների հանդեպ:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



