- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Երբեմն ականատես ենք երևույթների, որ չենք կարողանում անտարբեր անցնել դրանց կողքով: Թերևս շրջապատում նկատելի է արհեստականորեն մարդուն վեր բարձրացնելու հակումը, որ երբեմն ծիծաղելի իրավիճակի մեջ է դնում նրան, ում այդքան վեր են բարձրացրել, հասցրել առասպելական բարձունքի: Մարդը երբեմն ստեղծագործում է, գուցե շատ լավ է ու հետաքրքիր, կամ գուցե անիմաստ է ու անըմբռնելի, բայց հանդիպում ենք ոչ հիմնավոր համեմատությունների, որ չենք կարողանում դժգոհությամբ չարձագանքել այդ երևույթի դեմ:
Սովորական ստեղծագործող մարդը հանկարծ համեմատվում է դասական գրողների հետ: Ոչ ոք Պարույր Սևակ կամ Համո Սահյան չի դառնալու, ոչ մեկը չի հասնելու Շիրազ տաղանդին ու Չարենցին կամ մեկ ուրիշի, պետք չէ նմանեցնել ստեղծած նորաթուխ բանաստեղծություններն Իսահակյանի կամ Թումանյանի, թեկուզ և անվանի ուրիշ գրողների ստեղծագործությունների հետ:
Հայ գրականության մեջ ամեն մի գրող իր տեղն ու դերն ունի, և շատերի համար դյուրին չի եղել անցնելիք ճամփան, որպեսզի հիմնավոր կրթություն ստանան, բայց անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներ ձեռքբերելու նպատակով ինքնակրթությունը լավագույն միջոց է եղել նրանց համար, որից այսօր շատ-շատերը հեռացած են, բայց դյուրությամբ են ընկալում իրենց հասցեին ասված այդ մեծափառ գովեստը, որ միանգամից մարդը հանկարծ հայտնվում է տաղանդավոր գրողների կողքին:
«Գրող և ոչ մրոտող լինելու համար, բացի քիչ ու միչ շնորհք ունենալուց, պետք է ընդարձակ, շատ ընդարձակ ու բազմակողմանի զարգացողություն ունենալ»,-գրել է Նար-Դոսը, բայց նա իր հետաքրքրությունները լրացրել է ոչ միայն հայ գրականության ընթերցանությամբ, այլ մի շարք ռուս գրողների ուսումնասիրելով և եվրոպական հեղինակների ստեղծագործություններ կարդալով:
Հեռու մնանք Թումանյան հանճարի հետ համեմատվելուց, երբ իր ժամանակ ամենայն հայոց բանաստեղծն էլ երգիծում էր այն գրողներին, որոնց Մասիսի գլխի ամպերն ավելի էին հուզում, քան Մասիսի ստորոտում ապրող մարդկանց վիճակը, և նրա իսկ համոզմամբ՝ իսկական գրողը նա է, ով կարողանում է բարձր արվեստով արտացոլել ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներն ու նրա կյանքի կարևոր կողմերը:
Սևակ հանճարն էլ իր ժամանակ կոչ էր անում հեռու մնալ մտավոր հետամնացությունից, երբ «Արբանյակներ են պտտվում երկրագնդի շուրջ, իսկ ոտանավորների շատ ժողովածուներում ավանդական ջրաղացքարն էր»: Ու ջանում էր գրականության հերոս դարձնել այն անհատին, որի ականջները ոչ թե ճաշարանային նվագախմբի են կարոտ, այլ ծարավի են սիմֆոնիաների...
Բոլոր գրողների անցնելիք ճամփան անսայթաք չի եղել, բայց պատասխանատվության զգացում են ունեցել իրենց ստեղծագործությունների հանդեպ, երբեմն նույնիսկ դուրս են թողել վաղ տարիների իրենց գրած գործերը՝ կատարելով խիստ ընտրություն ընթերցողների առջև: Նրանք էլ հոգևոր սնունդ են ստացել իրենց նախորդներից, բայց երբեք չեն նույնացվել նրանց գրածները ուրիշ գրողների ստեղծագործությունների հետ: Այդ մասին ճշմարտացիորեն ասել է Սահյան բանաստեղծը. «Իբրև բանաստեղծի իմ ձևավորման շրջանում ինձ վրա ազդել են բոլոր հայ բանաստեղծները՝ գողթան երգերի հեղինակներից մինչև իմ ժամանակակիցներն ու գրչակիցները: Իսկ ձևավորումից հետո ես գնում եմ իմ ճանապարհով՝ աշխատելով հարստացնել ու զարգացնել նախորդների ավանդները»:
Իր ձևավորած ճանապարհով ընթացող բանաստեղծն էլ չհասկացավ Շիրազ առասպելի խորհուրդը, երբ իր իսկ խոսքերով՝ այնքան պարզ ու սովորական մարդու մեջ դրված էր արտակարգ հանճարը: Ուրեմն, հանգիստ թողնենք մեր դասական գրողներին ու նրանց հետ համեմատվելու մարմաջը, և յուրաքանչյուրս ունենանք մեր անցնելիք սեփական համեստ ու խաղաղ ճանապարհը:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



