USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 14 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 5 միլիարդ դոլարի շեմը
2016-01-21 09:08:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 5 միլիարդ դոլարի հոգեբանական շեմը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ըստ այդմ, ընթացիկ 2016 թվական Հայաստանը թեւակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով: Անցած 2015 թվականի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 629 միլիոն 500 հազար դոլարով: Ի դեպ, նշված պետական պարտքից 3 միլիարդ 833 մլն 200 հազար դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է: Այսինքն՝ նշված գումարը ՀՀ կառավարությունը պարտքով վերցրել է միջազգային ֆինանսական կառույցներից: Հատկանշական է այն փաստը, որ ՀՀ արտաքին պետական պարքից 487 մլն 900 հազար դոլարը գոյացել է անցած տարվա ընթացքում: Ի դեպ, նշենք նաեւ, որ Հայաստանի պետական արտաքին պարտքը սրընթաց սկսեց աճել 2008-ի միջազգային տնտեսական ճգնաժամից հետո: Օրինակ՝ 2008-ի գարնանը, այսինքն՝ մինչեւ տնտեսական ճգնաժամի մեկնարկը Հայաստանի արտաքին պարտք կազմում էր 1 միլիարդ 550 մլն դոլար: Իսկ արդեն 2009-ի վերջին Հայաստանի պետական արտաքին պարտքը հասել էր 3 մլրդ դոլարի: Հաջորդած տարիներին ՀՀ իշխանությունները մի փոքր դանդաղեցրին պետական արտաքին նոր պարտքերի ներգրավման գործընթացը, բայց անցած տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը կրկին սկսեց մեկը մյուսի ետեւից պարտքեր վերցնել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1805 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook