- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հայոց հզոր և պանծալի բանակի մեծարգո հրամանատար.
Մեր Հայրենիքի անկախության արշալույսին երկրի սահմանների անառիկության համար ոտքի ելած և Արցախյան ազատամարտի հերոսական օրերին մարտական փառավոր ուղի անցած և պատմության երկնակամարում իրենց անունները ոսկե տառերով գրած Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկները ողջունում են Ձեզ:
Թույլ տվեք արձանագրել, որ պաշտոնավարման կարճ ժամկետում Դուք կարողացաք համախմբել և առավել ներկայանալի ու մարտունակ դարձնել մեր բանակը, բարձրացնել Հայոց բանակի մարտական և հերոսական ոգին և բանակաշեն մի շարք դրվատելի բարեփոխումներ իրականացնել, որոնց համար ընդունեք մեր ջերմ գնահատականները և երախտիքի խոսքերը: Իսկ բանակի համար յուրաքանչյուր շյուղ ավելացնելու մեր անկեղծ ուրախությունը, մեծարգո պարոն նախարար, գալիս է դեռևս նախաստեղծ ակունքներից, երբ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների հիմքի վրա կազմավորվեցին հայոց բանակն ու նաև ներքին զորքերը:
Ուզում ենք Ձեզ հավաստիացնել, հարգարժան պարոն նախարար, որ Հայրենիքի անվտանգությանը, մեր սահմանների անառիկությանը և Հայոց հաղթանակած բանակի հզորացմանը ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում մենք կանգնած ենք ձեր կողքին և սատարում ենք Ձեզ:
Հատկապես մեծ խանդավառությամբ ընդունեցինք հասարակության ամենալայն շրջանակներին Ձեր իրազեկած «Ազգ-բանակ»-ի գաղափարը, որը Ձեր իսկ բնորոշմամբ, ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում երկրի պաշպանության գործին: Այս առումով ուզում ենք տեղեկացնել, որ շուրջ երկու տասանամյակ է, ինչ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և Պաշտպանության նախարարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում մենք համատեղ ծրագրեր ենք իրականացնում և պատրաստակամ ենք այսուհետ ևս իրականացնել:
Իմացած եղեք, որ մարտական անթիվ առաջադրանքներում թրծված և փառահեղ հաղթանակներ կերտած մեր կազմակերպության մարտիկները, այսօր էլ շարքում են և ունեն բավականաչափ եռանդ, ուժ, կորով և փորձառություն` Ձեր նշած տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձություններին արագ արձագանքելու, հայկական երկու պետությունների առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները
հօդս ցնդեցնելու և մեր միասնական Հայրենիքն ու պետականությունը հզոր և անառիկ պահելու համար: Թող աշխարհում և ոչ մի հայորդու դույզն ինչ չվախեցնեն մեր դավադիր հարևանի սադրանքներն ու նենգ դավերը: Մենք նրանց կտանք տասնապատիկ արժանի հակահարված, ինչը ժամանակին արել ենք, և եթե հրաման ստանանք` կոչնչացնենք չարիքի արմատը իր իսկ բնում:
Սպասում ենք Ձեր խոսքին, պարոն նախարար:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և հրամանատարական խորհրդի անունից`
Գրիշա Սարգսյան
գնդապետ
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



