- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մտորումներով ու խորին ակնածանքով մտանք ներս. Գանձասարի եկեղեցում ենք: Չիմացա, որ իմ դասարանի աշակերտների ծնողներից մեկն այդ պահը կհավերժացներ: Ձեռքիս մոմերից, չգիտեմ ինչու, առաջինը վառեցի մարդկանց համար, ովքեր իմ մտապատկերում անգամ չկային:
Ենթադրաբար, որ մարդ չկա՝ նրան չուզողներ չլինեն, առաջինը վառեցի նրանց համար, ովքեր իմ ապրածս տարիներին գիտակցաբար թե անգիտակցաբար ինձ «հանցագործ» են դարձրել ու անտեղի հայհոյանքներ տեղացել գլխիս՝ ինձանից հեռու և առանց իմ իմացության: Անչափ մեծ բարիքներ ցանկացա նրանց, ում համար այս կյանքում երբևէ աչքի փուշ եմ դարձել, գուցե և ոսկոր կոկորդներում, որոնց մասին ես անգամ չգիտեմ, թե ովքեր են: Հիմք ունեմ այսպես արտահայտվելու, որովհետև մանկավարժական դժվարին ճանապարհ եմ անցել, այսօր էլ շարունակում եմ այդ գործունեությունը թե՛ դպրոցում, թե՛ այս տարածքում՝ բարձրացնելով իմ դպրոցի դերը, այնտեղ սովորող աշակերտներին ու դասավանդող ուսուցիչներին՝ շնորհիվ մի կայքի, որի շուրջը բազմաթիվ չուզողներ են պտտվում:
Այդ մոմերից մեկը վառեցի այդ կայքի երկարակեցության ու նրանց աշխատողների համար, որ սահմանամերձ Մարտակերտի ուսուցչուհուս գրառումները տեսանելի են դարձրել ամենուր:
Մոմերից մեկը խաղաղության երաշխավորն էր, որ ամբողջ աշխարհում, առանձնապես՝ հայոց երկրում, ուզում էր զենքերը լռեն, ու այդ վառվող մոմի կրակե լեզվակների մեջ մարդասիրություն էի փնտրում անգամ մեր թնամիների մոտ, որը շատ քիչ հավանական է: Ինչպես յուրաքանչյուր ոք, ես էլ մոմեր վառեցի իմ ընտանիքի, ինձ մոտիկ և հեռուներում ապրող հարազատներիս համար, ովքեր հանգամանքներից ելնելով՝ օտարության մեջ են:
Ես այդ օրը մտովի տեղափոխվեցի հեռավոր օտար ափերի այն գերեզմանոցը, որտեղ հանգչում են հարազատներս: Ինչու՞ մենակություն զգացի, չգիտեմ, բայց ինձ տեսա այստեղ՝ անգամ իմ անգոյությունից հետո... Այս ճաքճքած հողը ձգում է ինձ, ու մոմերից առկայծող կրակի լույսերի մեջ անհամար կորուստներ եմ տեսնում...Առանձնահատուկ հոգածությամբ հիշում եմ Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին, քանի որ գիտեմ հեռուներում ապրողների կարոտի գինը: Եվ թվում է՝ այս վառվող մոմերով նաև ուզում եմ կանգնեցնել արտագաղթը, որ դարեր շարունակ հայերի ուղեկիցն է եղել: Որքա~ն շատ երազանքներ կան, որ անանձնական են՝ արդեն սերունդների համար, և գալիքում հայրենիքին զինվորագրված խաղաղ օրերի սահմանապահներին եմ տեսնում:
Եկեղեցու որմերին պահպանված վիմագիր արձանագրություններին եմ նայում, այս սուրբ խորանից դուրս գալիս հիշեցի, որ ձեռքիս փոքրիկ պայուսակ կար, մոռացել, թողել էի ներսում գտնվող նստարանին. նորից հետ դարձա...Հայացքս ընկավ Բարձրյալի պատկերին, ինձ թվաց նա լսում էր մրմունջներս, ձեռքս ինքնակամ նորից բարձրացավ...Ես խաչակնքում էի...Մարդասիրություն էի ուզում, որ ամենուր մարդասիրություն փռի, որից կկանխվեն բոլոր չարիքները, անգամ այն պատերազմները, որ մարդն է հրահրում, և սպառնալիք են դարձել մարդկության համար:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



