- 2025-12-17 11:46:00Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
« Hayeli.am »-ը գրում է. Վեցերորդ գումարման ազգային ժողովը այսօր միաձայն հաստատեց, որ իր շարքերում ոչ գողականներ կան, ոչ էլ գողական պանյատով առաջնորդվող պատգամավորներ։ Բոլորը կողմ քվեարկեցին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագծին, որի շուրջ նախորդ օրը թեժ քննարկում էր ծավալվել։
Խայծը գցել էր ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, նա վրդովված ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ազդարարների ինստիտուտը գործ տվողի ինստիտուտ է ու պետք է հայ ազգի մեջ պառակտություն մտցնել, խարխլել հայապահպանության հիմքերը։ Կողմ քվեարկեց նաեւ Անդրանիկ Կարապետյանը, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողներին հորդորեց չծայրահեղականացնել իրենց թիմակցի խոսքերը, Կարապետյանը կողմ է հակակոռուպցիոն պայքարին։
Նախքան քվեարկությունը, օրենքի նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընդդիմության առաջարկն ընդունել են, մրցութային խորհրդում Կոռուպցիոն հանձնաժողովի կազմում առաջադրման իրավունք կունենան նաև ընդդիմադիր պագամավորները․ «Այն կիրացվի, արդեն կա որոշում, որ ընդդիմադիրները համախոհության կարգով առաջադրվելու են»։
«Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նախապես հիմնավորեց խմբակցության կողմ քվեարկությունը․«Մենք արդեն ասել ենք, որ նեգատիվ չենք տրամադրված: Ճիշտ է՝ մեր պատկերացրած նախագիծը չէ, բայց սա քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին ստեղծելու ուղղությամբ»։«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ նախագծից իրենց ակնկալիքներն ավելի մեծ էին, բայց դաշինքը նույնպես կողմ կքվեարկի այս նախագծին:
Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության, ստացավ 86 պատգամավորի վստահության քվե։
Խորհրդարանն այնուհետեւ անցավ ոչ պակաս աղմկահարույց նախագծի քննարկմանը։ Խոսը պետական մի շարք օբյեկտների մասնավորեցման վերաբերյալ կառավարության նախաձեռնության մասին է, որի շրջանակներում մոտ հիսուն տասնյակ օբյեկտներ են հանվել մասնավորեցման, հիմնավորումն էլ ակնկալվող ներդրումներն են՝ մոտ երեսունհինգ միլիոնի չափով։ Խորհրդարանի ընդդիմությունը երեկվանից քննադատում է Կարեն Կարապետյանի ներկայացրած նախագիծը՝ հատկապես ընդվզումը առողջապահական ոլորտի շինությունների մասնավորեցման առիթով է, ինչի մասին ներկայացրել ենք։
Այսօր բավական հետաքրքիր բանավեճ ծավալվեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի, որը նախկինում զբաղեցրել է պետգույքի նախագահի տեղակալի պաշտոնը եւ ներկայումս այդ մարմնի ղեկավար Արման Սահակյանի միջեւ։
ՀՀԿ-ական պետ Արման Սահակյանը թարմացրեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հիշողությունը, մասնավորեցման առողջապահական օբյեկտների մասնավորեցման վերաբերյալ Միքայել Մելքումյանի դժգոհությանն ու ընդդիմախոսությանը:
Արման Սահակյանը հիշեցրեց, թե 2000-2004 թվականների մասնավորեցման ցանկում եղել է 22 հիվանդանոց: Արման Սահակյանն ակնարկում էր, որ Միքայել Մելքումյանի պաշտոնավարման ընթացքում հիվանդանոցներ մասնավորեցվել են, եւ նա կարծես թե առանձնապես չի դժգոհել ու ընդդիմացել:
Միքայել Մելքումյանն էլ խախտելով ԱԺ կանոնակարգ օրենքը ռեպլիկով հակադարձեց Արման Սահակյանին, նա էլ հիշեցրեց, որ 2000-2004 թվականներին իշխող ուժը եղել է ՀՀԿ-ն: Այլ կերպ ասած, Մելքումյանը պատասխանատվությունը թողեց ՀՀԿ-ի՝ Արման Սահակյանի կուսակցության վրա, ակնարկելով, որ ինքն ընդամենը եղել է կատարող։
Անի Սահակյան
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»



