- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Վերլուծաբան, հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանի հանդեպ ոստիկանության անօրինական գործողությունները անհետևանք չեն մնալու:

Այս մասին նշեց Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով իր վստահորդին Հյուսիսային պողոտայից ոստիկանություն բերման ենթարկելու վերջին դեպքը, ինչպես նաև հայտնելով իրենց կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին:
«Մենք պատրաստվում ենք այդ առումով քայլեր ձեռնարկել և իրավունքի խախտման փաստով մեր պահանջները ներկայացնել համապատասխան ատյան՝ բողոքարկելով ոստիկանության այդ ոչ իրավաչափ գործողությունները: Հակառակ դեպքում ոստիկանությունը միշտ էլ կունենա մի զենք, որով կասի՝ գիտեք, ես անձին բերման եմ ենթարկել, որովհետև ես կասկած եմ ունեցել և վերջ, և կասկածը չպետք է հիմնավորեմ որևիցե ձևով: Ստացվում է, որ ցանկացած անձի, ցանկացած քաղաքացու ոստիկանությունը կարող է վերցնել, ազատությունից զրկել, տանել ոստիկանության բաժին»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ ոստիկանության այդ ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ պետք է քայլեր ձեռնարկվեն նաև, որպեսզի ոստիկանությունը հասկանա, որ ի վերջո այդպես չէ գործելաոճը, և պետք է այդ գործելաոճը փոխվի:
Ըստ փաստաբանի, «չնայած ոստիկանության այն բազմաթիվ խոսքերին, որ մենք՝ ոստիկանությունս, փոխվել ենք, մենք առաջվանը չենք, «մենք տեսնում ենք, որ իրականում ոչ միայն առաջվանն են, այլ ավելի յուրահատուկ ձևով են սկսել գործել»:
Արամազդ Կիվիրյանն ընդգծեց, որ այդ գործելաոճով ոստիկանությունն ավելի շատ նպաստում է նրան, որպեսզի հասարակությունն էլ ավելի չվստահի իրեն: «Ես՝ լինելով նաև հասարակության ներկայացուցիչ, ունենալով բազմաթիվ վստահորդներ, ովքեր այս պահին բողոքարկում են ոստիկանության տարբեր ոչ իրավաչափ գործողությունները, կարող եմ նշել, որ հավատ չկա այսօրվա դրությամբ, որ ոստիկանությունը իրապես գործում է իրավաչափ և այդ գործողությունները, որոնք որ իրականացվում են, համահունչ են օրենքի տառին, և այս վերջին դեպքը դրան վառ ապացույց»,- ասաց փաստաբանը:
Թյուրիմացություն, շփոթմունք, բարեխիղճ սխալմունք՝ ոստիկանության նմանատիպ պատճառաբանությունները իրականում որևիցե հիմնավորում չունեն, դրանք ուղղակի ինչ-որ պատճառաբանություններ են ինչ-որ ձևով իրենց անօրինական գործողությունները արդարացնելու համար:
Նախ՝ այսպիսի շփոթմունք չկա և չի էլ եղել, և, երկրորդ, որևիցե պայմաններում շփոթմունքը չի կարող ինքնին անձի իրավունքի խախտման դեպքում արդարացման հիմք հանդիսանալ, ասաց Արամազդ Կիվիրյանը՝ ընդգծելով, որ տվյալ դեպքում ոստիկանության համապատասխան աշխատակիցները միանշանակ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նրանք գործել են անօրինական ձևով՝ Արգիշտի Կիվիրյանին ոստիկանություն տանելու համար չունենալով թեկուզ կասկածելու որևիցե պատճառաբանություն:
Փաստաբանը պարզաբանեց, որ թեև ոստիկանների կողմից կազմված զեկուցագրում նշվում էր, որ Արգիշտի Կիվիրյանի աջ գրպանի հատվածում նշմարվել կամ ուրվագծվել է սառը զենքի տեսք, սակայն այնտեղ գտնվող ընթերակաները հստակ նշել են, որ ոչ մի բան էլ չի նշմարվում:
«Այնտեղ մենք նաև նկարահանում ենք կատարել, որից հստակ երևում է, որ ոչ մի բան էլ չի նշմարվում և չի էլ կարող նշմարվել, ոչ մի այդպիսի տեսք չկա, այսինքն՝ չի երևում գրպանի արտաքին հատվածից, որ այնտեղ կարող է գտնվել ինչ-որ սառը զենք: Ընդ որում, նաև Արգիշտի Կիվիրյանի կողմից տրված պարզաբանումներից հետևում է նաև, որ ոստիկաններն իրեն նպատակաուղղված են մոտեցել, առանց պատճառաբանության, նշելով, որ մենք քեզ պետք է խուզարկենք», - ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, այսինքն՝ խուզարկելու ինչ-որ ցանկություն է եղել, ապա երբ որ ոստիկանությունը բերման է ենթարկել Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին, սկսել են պատճառաբանել, որ «գիտեք ինչ, մենք կասկածել ենք»:
Կասկածն իրականում չի կարող լինել օդի մեջ, կասկածը պետք է լինի հիմնավորված, պատճառաբանված և հստակ փաստարկված, ասաց փաստաբանը՝ ընդգծելով՝ այդպես յուրաքանչյուր քաղաքացու էլ կարող են կասկածել:
Արամազդ Կիվիրյանը նշեց նաև, որ ինքն ինչ-որ միտում է տեսնում՝ ոստիկանությունն ունեցել է ինչ-որ անօրինական գործողություններ կատարելու, միգուցե նաև ինչ-որ բան սարքելու ցանկություն:
«Ես, ինչպես հասկացա, ոստիկանության գործելաոճն այնպիսին է, որ ավտոմեքենայի մեջ, թեկուզ Արգիշտի Կիվիրյանի գրպանը կարող են ինչ-որ առարկա գցել»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ այդ միտումը տեսել է, քանի որ երբ ինքը, որպես փաստաբան, ցանկություն է հայտնել իր վստահորդի հետ գնալ ոստիկանության բաժին, ոստիկանները զոռով մեքենայի դուռը փակել են և իրեն թույլ չեն տվել մուտք գործել ավտոմեքենա:
«Ինչո՞ւ, հարց է առաջանում, ինչո՞ւ, եթե փաստաբանը ներկա է այնտեղ և ցանկացած պահի իր վստահորդի կողքին լինելու իրավունք ունի, իսկ վստահորդն էլ այդ պահին իրավաբանական օգնության կարիք ունի: Բայց իրենք փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի ես ներկա չլինեմ ավտոմեքենայի մեջ: Արգիշտի Կիվիրյանն ասում է, որ ինքը գրպանները պինդ բռնել է, որպեսզի որևէ առարկա իր գրպանը չգցեն»: Նմանատիպ իրավիճակ հնարավոր է պատկերացնել ոստիկանությունից, որը Հյուսիսային պողոտայով հանգիստ քայլող անձին ինչ-որ կասկածանքների հիման վրա, որևիցե ձևով չհիմնավորված բերման է ենթարկում ոստիկանություն, հետագայում նաև փաստելով որ որևիցե առարկա չկա:
Արամազդ Կիվիրյանը նշեց, որ ոստիկանության հերթական անօրինական գործողություններն ինքը, բնականաբար, բացառապես կապում է Արգիշտի Կիվիրյանի գործունեության, նաև նրա կողմից արտահայտված քաղաքական դիրքորոշման հետ, որովհետև ոստիկանության նմանատիպ ձևով գործելու այլ հիմք, այլ հանգամանք, այլ պատճառաբանություն չի տեսնում:
«Եթե ոստիկանությունը իրապես գործի իրավական դաշտում, պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, այդ իրավաչափ նպատակն այստեղ որևէ ձևով չնշմարվեց»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, անձնական խուզարկության արդյունքում կրումն արգելված առարկա չի հայտնաբերվել /սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը/:
Նշենք, որ անցյալ տարվա հուլիսի 26-ին հայտնի սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը Խորենացու փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանություն և մոտ երեք ժամ գտնվել ոստիկանության բաժանմունքում, ապա դերասանուհուց ներողություն էին խնդրել՝ ասելով՝ թյուրիմացություն է:
Աղբյուր` Փաստինֆո
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



