- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Թանգարանների միջազգային օրն Արցախի մշակույթի զարգացմանը, հայրենի երկրի ճանաչմանն ու գիտելիքների խորացմանն էր ուղղված |Շուշիում կազմակերպված պատանի բնախույզների հավաքը և այցելությունը Գ. Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան: Այդ օրը` մայիսի 18-ին, անցկացվեց «Պատանի բնագետ» հանրապետական երկրորդ «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը, որին ներկա էր նաև երկրի նախագահ Բ. Սահակյանը:
Մասնակից տասը թիմերի մեջ էին Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները` խմբի ղեկավար, աշխարհագրության ուսուցչուհի Նունե Գասիյանի հետ, ովքեր հանդես եկան «Ջրաբերդ» թիմում և հաջողություն գրանցեցին` զբաղեցնելով 2-րդ մրցանակային տեղ: Ստացած պատվոգիրը, վկայականները, ճամբարում հանգստանալու ուղեգրերն ու նվերները, նաև նրանց բարձր տրամադրությունը, որ փոխանցվեց բոլորիս, դարձան այդ հաղթանակի լավագույն գրավականը, որի մասին արտահայտվեցին ինտելեկտուալ խաղի` մեր դպրոցի մասնակիցներն իրենց խոսքերում:
Առուշանյան Նորայր - «Մեր ուսուցչուհի տիկին Գասիյանը կարողացավ ժամանակին թիմ ձևավորել և նպատակային աշխատանք տանել մեզ հետ, որի արդյունքում կարողացանք հաջողության հասնել: Մենք նպատակ ունեինք հաղթելու. դա սկզբից էլ արտահայտվեց մեր մարտական բարձր տրամադրությամբ: Առաջին փուլում գերազանց մասնակցություն ունեցանք, ուղղակի անթերի պատասխանեցինք բոլոր տասը հարցերին: Սակայն երկրորդ փուլում չկարողացանք ապահովել «տրիումֆային» առաջին տեղը: Մեր թիմն արժանացավ գեղեցիկ քարից պատրաստված արձանիկի, որը նվիրեցինք մեր ուսուցչուհուն, իսկ ակտիվ մասնակցության համար շնորհեցին մեզ լավագույն քարից պատրաստված բուրգ և ճամբար գնալու ուղեգիր, որը մեզ շատ ուրախացրեց: Ես մինչ այդ մասնակցել էի աշխարհագրության օլիմպիադային, տեսա, որ գիտելիքներս օգնեցին նաև այս մրցույթի ժամանակ»:
Ավագիմյան Գոռ – «Մենք նպատակ ունեինք լավ խաղ ցույց տալ, որը մեզ մոտ ստացվեց: Մրցույթն սկսվելուց առաջ ինձ մոտ լարվածություն կար, որն առաջին փուլում անցավ, երբ բոլոր հարցերին պատասխանեցինք: Այս հաղթանակի համար շնորհակալ ենք մեր ուսուցչուհուն, մենք արժանացանք պատվոգրի, գրքերի, մեզ նվիրեցին փարավոնի քանդակով արձանիկ, ուղղակի շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին` այս գեղեցիկ միջոցառման համար»:
Այվազյան Լիլիթ – «Այս ուսումնականում մասնակցելով աշխարհագրության օլիմպիադայի եզրափակիչ փուլին` մեծ փորձ ձեռք բերեցի: Մրցույթից առաջ մեծ լարվածություն կար, բայց մեր ուսուցչուհին քաջալերում էր մեզ: Սկզբում այցելեցինք երկրաբանական թանգարան և մեծ բավականություն ստացանք: Այնուհետև գնացինք կերպարվեստի թանգարան, որտեղ ջերմ մթնոլորտ էր, և այնտեղ էլ անցկացվեց մրցույթը: Մեր հաղթանակը մեծ ոգևորությամբ նշեցինք. դա մեր ուսուցչուհու և թիմի անդամներիս աշխատանքի շնորհիվ էր, շնորհակալություն բոլորին` մեզ այսպիսի բավականություն պարգևելու համար»:
Գրիգորյան Նորա – «Ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված, և ամենաշատն ինձ դուր եկավ երկրաբանության թանգարանը: Սկզբից էլ այն զգացողությունն ունեի, որ մենք պիտի հաղթենք: Այդտեղ մեծ օգնություն էր աշխարհագրության մեր իմացությունը: Ողջունելի է, որ մենք կարողացանք գրավել մրցանակային տեղ, տա՛ Աստված, որ մյուս տարի ավելի բարձր ցուցանիշ գրանցենք»:
Ղահրամանյան Տաթև - «Բավականին հաճելի էր, որ մեր թիմը համախմբված էր, և թեժ մրցակցություն ընթացավ: Կարող էինք գրավել առաջին պատվավոր հորիզոնականը, բայց երկրորդ փուլի երկու հարցում թերացանք: Իսկ տասնօրյա ճամբարի հանգստյան ուղեգիրը մեծ խանդավառությամբ ընդունեցինք»:
Կարապետյան Քրիստինե – «Մինչև մրցույթի սկսվելը շատ լարված էի, բայց մեր ուսուցչուհու շնորհիվ և առաջին փուլում գրանցած բարձր միավորների արդյունքում` լարվածությունս գրեթե անցավ: Հպարտ և ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն ընձեռվեց և կարողացանք պատմական Շուշիում նման հաղթանակ արձանագրել»:
Այս հաղթական տրամադրությամբ ոգևորված` հիացմունք եմ ապրում և շնորհավորում մեր աշակերտներին ու իմ գործընկեր ուսուցչուհուն: Եվ թվում է` կարիք չկա հարցնել թիմի ղեկավար Ն. Գասիյանին իր ապրած զգացողության մասին, երբ տեսանելի է նրա աշխատանքի արդյունքը, բայց ուսուցչուհու խոսքում հուզմունք կար, մեծ գոհունակություն, որ գալիս էր հաստատելու այն մեծ ճշմարտությունը, որ գիտելիքը ուժ է, իսկ հայրենի երկրի ճանաչողությունը` մեծ հաղթանակ:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



