- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մայիսի 8-ին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ Մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքների ամփոփում, որին ներկա էին ԼՂՀ Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը և Կրթության, գիտության ու սպորտի նախարար Սլավա Ասրյանը:
Ողջունելով ներկաներին` նրանք իրենց ելույթներում ներկայացրին Մայիսյան եռատոնի խորհուրդը, ապա բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհավորեցին մրցանակակիրներին և արժեքավոր նվերներով, գրքերով, պատվոգրերով ու դրամական խրախուսմամբ պարգևատրեցին զինծառայողներին, դպրոցականներին և նրանց դասավանդող ուսուցիչներին: Հայրենասիրության մի գեղեցիկ դրսևորման արտահայտություն էր այս արարողությունը, որտեղ մեծարանք կար, գնահատանք, լավագույն աշխատանքի նկատմամբ արժանի ուշադրություն:
Իմ երեք մրցանակակիր աշակերտուհիներին ուղղում եմ հարց, թե ինչպիսի զգացողություն ունեն և ինչ կցանկանային ասել, որ այս տարածքում հանրությունն էլ տեղեկացված լինի: Ես ինքս էլ անչափ տպավորված եմ նրանց խոսքերով` յուրաքանչյուրը յուրովի տարբեր, բայց սրտահույզ, ուրախությամբ լեցուն, շնորհակալական զգացումով:
«Մի քիչ հուզված եմ, սակայն ամենևին չսպասվող հաղթանակը մոռացնել է տալիս այդ հուզմունքը։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ նախաձեռնողներին շնորհակալություն հայտնել նման մրցույթ կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհավորում եմ մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցականներին ու զինվորականներին։ Ուսուցչուհուս խորհրդով` այս տարի մասնակցեցի մրցույթին և չեմ ափսոսում, քանզի այս հաղթանակն ինձ համար հաջողությամբ պսակված մի նոր փորձություն էր։ Շարադրանքս իմ մտքերի ու ապրումների արտացոլումն է, ինչը, երևի թե, պայմանավորված է նրանով, որ ապրում եմ պատերազմի գոտի դարձած Մարտակերտում։ Բարձրաձայնել եմ այն մասին, որ մեր մի բուռ հայրենիքն ունի բոլորիս համախմբված ուժի կարիքը։ Ուրախ եմ, որ խոսքս լսելի դարձավ։ Եվ վերջում ուզում եմ առանձին շնորհավորել ու երախտիքի խոսքեր ուղղել իմ ուսուցչուհուն՝ հայոց լեզվի և գրականության վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանին»: /Անդրյան Անգելինա, 1-ին տեղ/:
«Երբ ուսուցչուհիս հայտնեց շարադրությունների արդյունքների մասին, անչափ ուրախացա, որ հայտնվել եմ հաղթողների շարքում: Շարադրել եմ բանակի, զինվորի ու իմ մասին` դրանով իսկ ցանկանալով ասել, որ ապրելով սահմանամերձ Մարտակերտում` մենք ինքներս արդեն զինվոր ենք, ականատես պատերազմի ու գիտենք խաղաղության գինը: Առավելապես ապրիլից հետո ես համոզվեցի, որ հայրենիքի պաշտպանությունը միայն տղաների համար չէ, ես ինքս էլ պատրաստ եմ իմ նուրբ ձեռքերով բռնել սառը զենքը: Շնորհակալություն եմ հայտնում այս մրցույթի բոլոր կազմակերպիչներին, իսկ մեր զինվորներին մաղթում եմ խաղաղություն, համբերություն և բարի վերադարձ»:/Կարապետյան Արմինե, 2-րդ տեղ/:
«Ուսուցչուհուս հայտնած լուրը, որ մրցանակային տեղ եմ զբաղեցրել, չափազանց ուրախալի էր, ուրեմն ինձ հաջողվել է շարադրությանս մեջ պատկերել այն բոլոր զգացումները, որոնք ինձ պաշարել էին ապրիլյան պատերազմի օրերին: Երբ կողքիս պատմում էին պատերազմի մասին, խոսում հերոսներից, կարծես թե լիովին չէի ըմբռնում, բայց տեսնելով պատերազմի սարսափը` զգացի, թե ինչ գնով է ձեռքբերվում խաղաղությունը: Ես ապրում եմ սահմանամերձ բնակավայրում և երբևէ չեմ մտածում այն լքելու մասին: Ես ուզում եմ արժանի լինել մեր հերոս տղաների արյամբ սրբացված հողին և, ապրելով այստեղ, շարունակել նրանց արդար պայքարը»: /Արզումանյան Լադա, 2-րդ տեղ/:
Մեր դպրոցականների հաղթանակների շարունակականությանը հավատալով հանդերձ` շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան եռատոնը: Թող խաղաղ լինի երկինքը և կապույտ երկնակամարում միշտ ծածանվի հայկական եռագույնը:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



