- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

2017 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հավաքների ընթացքում ոստիկանական գործողություններից տուժած Հովհաննես Հարությունյանի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է դեռևս 2016 թ. օգոստոսի 8-ին՝ ներգրավելով փաստաբաններ Արտուր Հարությունյանին և Սյուզաննա Սողոմոնյանին:
2016 թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի թաղ» կոչվող թաղամասում ոստիկանական զորքերի կողմից նետված նռնակներից, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, Հովհ. Հարությունյանն ստացել է բեկորային միջին ծանրության վնասվածքներ, բժշկական օգնություն ստացել Երևանի թիվ 1 հիվանդանոցում, ապա երկու ամիս ստացել վերականգնողական բուժում:
Ավելի ուշ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս տուժող է ճանաչվել, սակայն մինչ օրս որևէ անձ գործով չի ներգրավվել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով, չեն ստացվել նշանակված փորձաքննությունների արդյունքները՝ բացառությամբ դեռևս Քննչական կոմիտեի քննիչի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների: Դրան հակառակ իրավապահ մարմինները բավականին կարճ ժամկետներում քննեցին այն գործերը, որոնցով տուժող են ճանաչվել ոստիկանները՝ համաձայն առաջադրված մեղադրանքների՝ ցուցարարների կողմից կիրառված բռնության արդյունքում: Դրանցից շատերով արդեն նույնիսկ դատավճիռներ կան:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը չունի բավարար կամք արդյունավետ քննություն իրականացնելու և հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց բացահայտելու ու պատժելու ուղղությամբ՝ Հովհաննես Հարությունյանի և վերջինիս ներկայացուցիչների կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրապական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում), 10-րդ (Արտահայտվելու ազատություն), 11-րդ (Հավաքների ազատություն) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հիմքով:
Դիմումատուները վկայակոչել են նաև իշխանությունների կողմից խաղաղ հավաքը անհամաչափ ուժի գործադրմամբ ցրելու փորձերը, ինչը չի բխում ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության պահանջից, և պետության կողմից Հովհ. Հարությունյանի խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցներ չապահովելը՝ նշելով, որ նմանատիպ գործերի քննությունը որպես կանոն կարճվում է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է գանգատի ստացումը և հավաստիացրել, որ գործը կքննվի առաջին իսկ հնարավորության դեպքում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



