- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի առաջին հարկում գտնվող համակարգչային դասասենյակը տարիների պատմություն ունի: «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Տորոնտոյի վարչության առաջին հիմնադիր-ղեկավար Մկրտիչ Մկրտիչյանի նախաձեռնությամբ է տարիներ առաջ վերանորոգվել, ապահովվել համակարգիչներով: Այն ժամանակ հազվագյուտ ընտանիքներում համակարգիչներ կային, նման բարեգործությունը հիացմունքի արժանացավ, առանձնահատուկ հետաքրքրություն ծնվեց, թե որքանով կլինեն հագեցած մեր դասերը, երբ ժամանակակից տեխնոլոգիաներով առաջնորդվենք:
Դա մի նոր թարմություն էր բարերարի կողմից, սակայն համացանցի անհասանելի լինելը կամ թույլ կապը մեզ երբեմն հնարավորություն չէին տալիս` վայելելու այդ բերկրանքը: Ժամանակի ընթացքում այդ համակարգիչների մի մասը գործածությունից դուրս եկավ, բայց այդ դասասենյակը մնաց բոլորիս համար մի հարազատ անկյուն: Այդ դասարանի հետ կապված հայ մարդու անուն կա, որ դարձել է շատերի բարեկամը, իսկ տնօրեն Լիդիա Պետրոսյանի համար նա եղբայր է, հարազատ մարդ, ում երկարատև տարիների անձնվեր գործունեությունը` ի նպաստ Հայաստանի և Արցախի զարգացման, ակնհայտ ու ողջունելի է մոտ քառորդ դար:
Դպրոցում համացանցի հասանելիությունը ապահովված է վաղուց, և Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» այդ օրը մեզ տարավ համակարգչային դասասենյակ: Օպերատոր Ոսկեհատ Գրիգորյանի փնտրտուքների արդյունքում էկրանին տեսանելի էր հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, որը բազմիցս բեմադրվել էր, և պատմվածքի հիման վրա նկարահանվել ֆիլմ-ներկայացում: 7-րդ ա դասարանում այդ թեման համահունչ էր ապրիլյան եղերական օրերին, բայց կար նաև մեկ այլ ձգողական ուժ: Պատմվածքի բեմականացումն էինք դիտում, այդ դասաժամին խոսք կար նաև Արևմտյան Հայաստանից աշխարհով մեկ սփռված հայության մասին, որի մի բեկորն է կանադահայ բարերար Մկրտիչ Մկրտիչյանը, ով ամեն տարի բարեգործական նախաձեռնությամբ այցելում է Արցախ:
Մամփրեի կերպարը դուր եկավ աշակերտներին, մտերմական, մի դուրեկան հույզ ծնվեց նրա հանդեպ, երբ իմացան, որ նա հետևում է, թե ինչպես է երրորդ դասարանում սովորող թոռնուհին կրտսեր եղբորը սովորեցնում հայոց այբուբենը, և ցանկություն է ծնվում պապի մոտ, որ ինքն էլ սովորի այբուբենն օր ծերության: Նա Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին սովորել էր վարժապետ Հարությունի դպրոցում և հիշում էր, որ նա կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էին, որովհետև Մաշտոցը տառերն իր սրտից էր հանել, դրանք թրծվել են արևով ու մասնակցել են սրբազան կռիվների։ Սակայն տառերը գրել-սովորել չհասցրին, պատերազմ եղավ, գաղթեցին նրանք: Եվ ահա Մամփրեն որոշել էր տառաճանաչ դառնալ, և թոռնուհին սկսում է տառերը սովորեցնել նրան։ Մամփրեն ութսունին մոտ էր, և գարնանը նա արդեն գիտեր բոլոր տառերը, որոնց անվանում էր հայոց զինվորներ, բայց ափսոսում էր, որ գրերին ուշ ծանոթացավ:
Մամփրեի կարմիրով գրված տողերը մնացին սերունդներին, որ ահեղ ցասում է, ոգեղեն կոչ, անձնուրաց հավատ, հայրենի հողի սեր, ապրելու երազանք. «Օսմա՛ն, թալանչի՛ օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբուրն քոնն է, հա՞... Աթաբունար... Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբյուրի անունը Մեհրե էր, ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեղ` հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն, ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբյուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել, ու արարիչն է կնքել: Օսմա՛ն, թալանչի՛ օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբյուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա: Մամփրե արքա»:
Մ. Գալշոյանի «Մամփրե արքայի» ուսուցումը մի հայրենյաց դաս էր, որտեղ պատմություն կար, հայրենիքի սեր, նոր օրերի կյանք, օտար ափերում ապրող հայ բարերար, որ ՍԻՐՈՒՄ Է ԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼ և, ամեն անգամ Արցախ այցելելով, իր բարեգործական նախաձեռնությամբ հաստատում է հայի հարատևելու կամքը, որ գալիս է Մամփրեից ու նրա կարմիրով գրած այբուբենի տառերից` որպես ոգեղեն ուժ, ապրելու պատգամ, հայ մարդու առաքելության ճանապարհին:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



