- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Վերջերս մի նոր հաջողություն գրանցեցին Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի երկու աշակերտուհի աշխարհագրության առարկայական օլիմպիադայում: Դպրոցի միակ աշխարհագրության ուսուցչուհի Նունե Գասիյանի հետ եմ զրուցում, ով տարիներ շարունակ ազնիվ նվիրումով սերունդներ է ուսուցանել և դաստիարակել: Նրա խոսքում հուզմունք կա, նաև` հպարտություն դպրոցականների հանդեպ, ովքեր արդարացրին ուսուցչուհու ջանքերը և իրավունք ստացան մասնակցելու հայաստանյան առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլին:
Դա այն գեղեցիկ զգացողությունն է, որ երբեմն նույնիսկ մոռանում ես քեզ ուղեկցող ֆիզիկական ցավը և սևեռվում ես այն միակ կետին, որը պիտի ամրագրի մի նոր հաղթանակ: Եվ նրա խոսքում նկատելի է գոհությունն այս տարվա այն նորարարության հանդեպ, որ առարկայական օլիմպիադայի շրջանային փուլի գրավոր աշխատանքներն անմիջապես ուղարկվել են Հայաստան…Պարզվում է` նրա հինգ տարբեր դասարանների աշակերտներից չորսը մասնակցել են Արցախի հանրապետական փուլին: Այստեղ 3-րդ կարգի դիպլոմի և գումարային պարգևի արժանացած Նորա Գրիգորյանը և ակտիվ մասնակցության համար պատվոգիր ստացած Լիլիթ Այվազյանը մասնակցել են ՀՀ առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլին:
Ես զրուցում եմ նաև այս աշակերտուհիների հետ, ովքեր այդ հանձնաժողովի նախագահ Արսեն Գրիգորյանի կողմից ակտիվ մասնակցության համար արժանացել են պատվոգրերի ու ստացել վկայականներ: Նրանց կարծիքով, այդ հաջողությունը աշխատասիրության, նպատակասլացության արդյունք է, իսկ այդ ընթացքում մեծ աշխատանք է տարել դասավանդող ուսուցչուհին: Նրանց` երկուսի խոսքում նկատելի է անթաքույց գոհությունը ուսուցչուհու հանդեպ, երբ կարճ ժամանակում ամրագրվեց մի նոր հարաբերություն և հասցրին ծանոթանալ մարդու մի նոր տեսակի հետ, ով միայն դասավանդող չէր, այլ ընկերական էր նրանց հետ, ջերմ ու մտերիմ: Դրա վառ ապացույցը Գասիյանին մատուցած նրա ծննդյան օրվա անակնկալն էր, այն ուրախ միջավայրը, որ ստեղծել էին Արցախից, Սյունիքից, Լոռուց և Գյումրիից եկած աշակերտներն ու նրանց ղեկավարները:
Աշակերտուհիների խոսքում նաև ներողամտության հայցում կար բոլոր այն ուսուցիչներից, ովքեր այդ օրերին հանդուրժել են իրենց բացթողումներն այլ առարկաներից: Եվ ահա առանձին-առանձին լսում եմ նրանց. «Ես հաղթելու նպատակով եմ մասնակցել այդ օլիմպիադային, պարտավորվածության զգացումով: Սկզբում անհանգիստ էի, որ կարող է առաջին փուլը չանցնեմ, բայց երբ ծանոթացա հարցերին, զգացի, որ հարցաշարն այդքան էլ դժվարություն չի ներկայացնում, ու 20 միավորից վաստակեցի 17-ը և իրավունք ստացա` մասնակցելու երկրորդ փուլին: Ասեմ, որ նպատակս է` այդ ուղղությամբ շարունակել ուսումս բարձրագույնում, սիրում եմ այդ առարկան»: /Գրիգորյան Նորա,10-րդ ա դասարան/:
«Ամենևին չէի սպասում, որ կհայտնվեմ հայաստանյան օլիմպիադայի եզրափակիչ փուլում: Սկզբում շատ լարված էի, բայց պարզվեց` ավելին ենք պատրաստվել, քան այդ հարցերն էին, և 16,5 միավորով անցա երկրորդ փուլին…Մասնագիտության հաշվով դեռ չեմ կողմնորոշվել, բայց այս հաջողությունից հետո տրամադրված եմ լավ ուսումնասիրել այդ առարկան»: /Այվազյան Լիլիթ-10-րդ բ դասարան/:
«Խմբի ղեկավարն էի, Արցախից տասը դպրոցական իրավունք ստացան մասնակցելու հայաստանյան եզրափակիչ փուլին: Շատ տպավորված եմ, հուզվել եմ, ուրախացել, որ արդյունավետ էր մեր աշխատանքը: Առաջին փուլը տեսական էր, երկրորդը` գործնական: Ուսանելի հանդիպում էր, դա մի նոր շրջապատ էր, նոր շփում, կարելի է ասել` փորձի փոխանակում էր աշխարհագրության տարբեր մասնագետների հետ: Այդտեղ մի նոր ուրախալի փաստ էլ արձանագրվեց: Մեր դպրոցի աշակերտուհի Գայանե Մկրտչյանը, ում հինգ տարի դասավանդել եմ, բայց ապրիլյան պատերազմից հետո տեղափոխվել էր Գյումրի, մասնակցեց եզրափակիչ փուլին, ինքն էլ, ձեռքբերած հաջողության արդյունքում, արժանացավ պատվոգրի»: /Գասիյան Նունե, ուսուցչուհի/
Մի առանձնակի սիրով նա պատմում է իրեն մատուցած անակնկալի մասին, իսկ ես, տարիների ընթացքում օլիմպիական հաղթանակի բերկրանք ապրած ուսուցչուհուս համակած ուրախ զգացողությամբ, ի տես բոլորի` այս կայքից նորից շնորհավորում եմ իմ գործընկերուհի Գասիյանին և նրա աշակերտուհիներին` համոզված, որ նոր սերունդն իրենց ուսուցչուհուն մատուցած ծննդյան օրվա անակնկալով հաղթանակներ դեռ շատ կունենա:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



