- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Սա մեկ ուրիշ ողբերգության սկիզբ է, ընտանիքի մինուճար որդու կորուստ, որ ցասման ահազանգ պիտի հնչեցնի ամենուր, ու մեր բնակավայրը մի նոր ընդհատված ճակատագրի մասին պիտի աղաղակի: Ես մանկավարժի ամենօրյա իմ գրառումների մեջ ուզում եմ դողացող մատներով կանգնեցնել շարվածքս, որ սգո բոթաբեր ցնցում է բերում, ուզում եմ փակել էջը, որ սարսուռ է դաջում` երիտասարդ կյանքերի կորստյան անեզր ցավով: Եվ իմ փնտրտուքների մեջ մի նկար եմ գտնում, որտեղ լուրթ երկնքի արտացոլանքում և կապույտ ծովի անսահմանությանը հառած բազում երազանքներ կային, բայց մնացին անկատար…
Մի թանձր մառախուղ պատել էր հոգիներս, երբ մի նոր հիշողություն արթնացավ դպրոցականի տեսքով: Մենք նրան տեսանք տարիների հեռվից. մտերիմների համար նա Հովիկ էր, ուսուցիչներիս համար` Հովհաննես Սահակյան: Ես նրան դասավանդել էի տարիներ առաջ` դեռևս 5-րդ դասարանում: Հետագա տարիներին նրան մի քանի անգամ տեսա հայոց լեզվի անհատական պարապմունքներում, իսկ հետո նրա և այդ դասարանի մյուս աշակերտների մասին լսում էի դասավանդող ուսուցիչներից:
Նա նիհար էր, բարձրահասակ, չարաճճի, հոգում` մանկական երազանքներ, և ազնիվ էր, մաքուր: Հետագայում` հասունանալուն զուգընթաց, նա ընկերական լուրջ միջավայր ուներ, առանձնակի հարգանք շրջապատում, որ նկատելի էր բոլորիս կողմից:
Դպրոցն ավարտելուց հետո նա իմ տեսադաշտում չկար, բայց գիտեի, որ բարձրագույնի գյուղատնտեսական բաժինն ավարտած Հովհաննեսը հայրենի եզերքի ցորենի արտերի ծփանքին է հայացքն ուղղել, որ հացը առատ լինի, երկինքը` խաղաղ: Ամիսներ առաջ մի քանի ուսուցիչների հետ էի, «անծանոթ» երիտասարդն առաջարկեց` նստել մեքենան` մեզ տուն հասցնելու համար: Նա անճանաչելի էր. սկզբում չկարողացա կողմնորոշվել, բայց ծանոթ դիմագծերը և կողքից հնչեցրած «Հովիկ» անունը կարծես սթափեցրին ինձ, որ մեքենայի ղեկին նստածը մեր դպրոցի նախկին աշակերտն է:
Մարտակերտ մտնողներին սովորաբար ճանապարհի եզրի` թևերը փռած քարե արծիվն է ողջունում, որ խորհրդանշում է բարձունքներ տենչացող արծիվներին: Բայց ապրիլյան այդ օրը քարե պատվանդանից ոչ հեռու արծվի մի թռիչք կանգ առավ հանկարծ, ավտովթարի զոհ դարձավ մի երիտասարդ կյանք, մեր դպրոցի շրջանավարտ, որ երազանքներ ուներ, հոգու թռիչք, գեղեցիկ ընտանիք ստեղծելու լավագույն ձգտում: Բայց այս անգամ նա չէր մեքենայի ղեկին…
Մինուճար եղբայր կորցրած քույրերի մահերգն է լսվում ամենուր… Որտեղի՞ց է գալիս երկրային վիշտը, որ անհոգ մարդուն հանկարծ դարձնում է վշտահար, և ո՞վ ունի քարանալու շնորհ, որ իր ներսում անխռով տանի այդ փոթորկված վիշտը: Հրաբխի ժայթքու՞մ է այն, որ երազանքներ է թևատում, երկնքի գոռո՞ց, որով չափվում է մահվան դեմ մարդու անզորությունն ու այդ նույն մահվանը դիմադարձ լինելու անխուսափելիութունը:
Հայոց եղեռնն այս անգամ էլ մեզ մոտ կողողվի մի նոր հուղարկավորության դառնակսկիծ արարողության հեծկլտանքով:
Ասում են` մահվան մեջ կյանք պիտի տեսնես, կյանքի մեջ` մահ` որպես բնության մշտանորոգ շարժում: Այդ ո՞ր մայրական սիրտը պիտի մահվան մեջ կյանք տեսնի… Ուզում եմ հակադարձել այս բնության մշտանորոգ շարժմանը, որ երիտասարդ կյանքեր է խլում, կործանում երազանքներ:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



