- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը՝ կապված 2016 թվականի հուլիսի 29-ի Սարի թաղի դեպքերի հետ, բուռն քննարկման արժանացավ հատկապես իրավապաշտպանների շրջանում:
Արման Թաթոյանը, հիշեցնենք, իր տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտարարեց, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ հատուկ զեկույց է պատրաստել, որում հատուկ գլուխներ կան առանձնացված՝ ոստիկանության կողմից իրականացված բռնությունների մասին: Սակայն մինչ այդ զեկույցի հրապարակումը Ա. Թաթոյանը շտապեց հայտարարել, որ հուլիսի 29-ի քաղաքացիների երթը Սարի թաղ չէր կարող խաղաղ նպատակ ունենալ. «Եթե երթն ուներ խաղաղ նպատակ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր դա գնում Սարի թաղի նեղ, կիսամութ փողոցներով, գիշերով: Կարծում եմ, որ Սարի թաղով գնալը, այդ մութ փողոցներով, կոչերով, որ գնում ենք միանանք զինված խմբին, չէր կարող ունենալ խաղաղ նպատակ: Այլ հարց է, որ ոստիկանությունն այնտեղ խախտումներ թույլ տվեց, քաղաքացիներին վնասներ պատճառվեցին: Ես կարծում եմ, որ խնդրահարույց էր Սարի թաղ գնալն այդ օրը այդ ընդհանուր կոնտեքստում»,- հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանը:
«Արման Թաթոյանն իշխանություններին ասաց՝ ես ձեր կողքին եմ». Ժաննա Ալեքսանյան
Ա. Թաթոյանի այս հայտարարությանն անդրադառնալով՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Ես հույս ունեմ, որ իրավաբանական արժեք չունի իր այդ ասածը, իսկ եթե ինքը փորձում է իշխանություններին ասել, որ ես ձեր կողքին եմ, հատկապես, որ այդ զանգվածային անկարգություններով հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվում է, ու դատարան պետք է գնան, կարծում եմ, որ օմբուդսմենը փորձել է նոր մթնոլորտ ձևավորել այդ գործի շուրջ: Պետք է ասեմ, որ շատ վատ է, եթե ինքը նման միտում ունի, ու կարծում եմ, որ մեր անցած երեք օմբուդսմեններից և ոչ մեկն այդպիսի դիրքորոշում չի ունեցել նման լարված դեպքերի ժամանակ, ու առաջին անգամ ենք մենք տեսնում, որ օմբուդսմենն անթաքույց արտահայտում է իր վերաբերմունքը: Նրանք աշխատում էին, ես չեմ ասի՝ լավ, թե վատ, շատ, թե քիչ, բայց երեքն էլ արել են, եթե համեմատում ենք Ա. Թաթոյանի հետ: Այսպիսի օմբուդսմեններ կան միջինասիական երկրներում, որոնք կարող են իշխանությանը ոգևորել իրենց դիրքորոշումներով»,- նշեց իրավապաշտպանը:
Ժաննա Ալեքսանյանն ասաց նաև, որ Սարի թաղի դեպքերն ուսումնասիրել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և արձանագրել, որ հուլիսի 29-ի հավաքն ու երթն ունեցել է խաղաղ բնույթ, հետևաբար Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունն, ըստ նրա, առնվազն անհեթեթ է.
«Չհիմնավորված է իր այդ դիրքորոշումը, ու լավ կլիներ, որ մեկնաբանությամբ հանդես գար, թե ինչու է նման հայտարարություն արել՝ առանց հիմքերի: Իր այդ արտահայտությունն ամբողջությամբ զրո է դարձնում իր այդ զեկույցը:
Եթե անգամ ընդունենք, որ ոչ խաղաղ բնույթի է եղել, բայց ո՞վ է տուժել, մարդիկ են տուժել, մեր քաղաքացիները, կամ այստեղ համաչափության խնդիր անգամ չկա, կարծում եմ, որ օմբուդսմենը հեղինակազրկվեց, առանձնապես հեղինակություն էլ չուներ, բայց հիմա առհասարակ չի ստանա հանրությունից համարժեք վերաբերմունք»,- գտնում է Ժ. Ալեքսանյանը:
Օմբուդսմենը ոչինչ չի արել Հաց բերողի համար, ով գնում էր ինքնազոհության
Իրավապաշտպանը նաև հետևյալ հարցադրումն է անում. ինչ պատճառով Արման Թաթոյանը չշտապեց գնահատական տալ Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացված գործողություններին, երբ նրան երկրորդ անգամ ապօրինի կալանավորեցին. «Հաց բերողը երբ արդեն ակնհայտ էր, որ նա մահվան է գնում, անձնազոհության է գնում, ոչինչ չի արել օմբուդսմենը, որևէ հայտարարություն ապօրինի կալանքի մասին, գոնե աջակցություն մարդուն:
Անընդհատ ասել է՝ օրենքը թույլ չի տալիս, բայց աջակցություն զուտ իր կողքի մարդուն, անգամ սա իրեն թույլ չի տվել: Ոչ թե որպես օմբուդսմեն աներ հայտարարություն, այլ անգամ կոչ չի անում իշխանություններին՝ ազատ արձակել, բայց ոչինչ չի անում, արդյունքում մարդը զոհվեց, մահացավ, ու իշխանությունում բազմաթիվ նման ներկայացուցիչներ ունենք, ինքը համալրում է նրանց շարքերը: Հիմա եթե Հաց բերողի դեպքում բարձրաձայն մի բառ չէր ասում, այս դեպքում ինչո՞ւ է դիրքորոշում հայտնել, թո՞ւյլ է տալիս օրենքն իրեն, թե՞ այստեղ բաց է իր համար անօրինության ճանապարհը, առանց որևէ հիմքի նման հայտարարություն անել:
Ես չգիտեմ որտեղից է մոգոնել դա, ես մասնակցել եմ այդ Սարի թաղի գործով հետաքննությանը որպես փորձագետ, և մենք ֆիքսել ենք խաղաղ հավաք, և ամենածիծաղելին այն է, որ օմբուդսմենն ասում է՝ մենք բողոքներ ունենք, գիտեք՝ սա բնորոշ է ու հատուկ է ոստիկանությանը, դատախազությանը, իրավապահ մարմնին, որն ասում է՝ մենք բողոք ենք ստացել քաղաքացուց, ու գալիս սկսում են ճնշել, այդ տողն էլ կար իր մոտ: Ես եղել եմ բազմաթիվ տներում, 6 տասնյակից ավելի, դրսում մարդկանց հետ ենք զրուցել, ու որևէ մեկը չի ասել, որ երթը հատուկ այդպես են բերել և այլն»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:
«Արման Թաթոյանն անտարբեր է մեռնող, ծեծվող քաղաքացու նկատմամբ»
Ժաննա Ալեքսանյանը նշեց նաև՝ ճիշտ է, դեռևս մանրամասն ծանոթ չէ օմբուդսմենի 2016 թվականի գործունեությանը վերաբերող հաղորդմանը, սակայն նշում է՝ Սարի թաղի դեպքերի վերաբերյալ իր արած այդ հայտարարությունն արդեն իսկ զրոյացնում է նրա մյուս ուսումնասիրությունները, եթե դրանք օբյեկտիվ են եղել. «Այդ հայտարարության հետևանքները դեռ առջևում են, նա հող է նախապատրաստել դրանով՝ իրավապահներին աջակցելու համար: Կան ձայնագրություններ, ականատեսներ, վկաներ, ո՞վ է այդտեղ հրահրել, ոչ ոք չի հրահրել: Ու անհամաչափ ուժի կիրառումը, այդ վայրագությունները նա ուղղակի փորձում է հավասարեցնել:
Փառք Աստծո, որ օմբուդսմենի խոսքերն իրավաբանական արժեք չունեն:
Միայն այդ տողերը զրո են դարձնում նրա այդ զեկույցը, մենք տեսել ենք, թե օմբուդսմենն ընդհանրապես ինչով է զբաղվում, նա անտարբեր է մեռնող, ծեծվող, խոշտանգվող մարդու նկատմամբ:
Մի հատ հաղորդագրություն է ուղարկում, որ մենք այցելեցինք այստեղ, այնտեղ ու վերջ, բայց ինչ հետևանքներ են ունենում այդ հայտարարությունները, լավ կանի օմբուդսմենը հրապարակի, տեսնենք իր հաղորդագրություններն ինչ արժեք են ունեցել իրավապահ համակարգի համար, որո՞նք էին հետևանքները, որ Հաց բերողը մեռնե՞ր, սպանեի՞ն Հաց բերողին, թող անձամբ գնար կանգներ այդ մարդու կողքը, հորդորեր նրան, որ հացադուլից դուրս գար, բացարձակ ոչինչ, որևէ դատապարտող հայտարարություն չի արել:
Օմբուդսմենը պաշտպանում է առաջին հերթին իրեն, որ ինքը պաշտպանված լինի, ու հետո իշխանությանը, այսպիսի բան անհնար է, ինքը խոսում է խաղաղ ցուցարարների դեմ, ովքեր տուժել են»,- եզրափակեց իրավապաշտպանը:
Հերմինե Մկրտչյան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur
«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun
«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ
Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»
Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»
ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur
Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun
Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur
Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի
Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.
Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Մայր Աթոռը շրջափակված է.armlur
«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը
Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur



