- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում` ապրիլի 6-ին Ստեփանակերտում Արցախի դպրոցների միջև կազմակերպվեց «Ազգային պար» մրցույթ-օլիմպիադա, որտեղ Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնի աղջիկների պարի խումբը` «Մարտակերտ» պարով, արժանացավ «Լավագույն դեբյուտ» անվանակարգին:
Վաղուց գիտեի, նաև ականատես էի, որ աղջիկների պարի խումբը տարբեր ելույթներով հիացմունքի է արժանացել հանդիսատեսի կողմից: Առավելապես, երբ իմ դասղեկական 7-րդ ա դասարանի երկու ակտիվ աշակերտուհիներ մասնակցում էին այդ խմբի պարապմունքներին, տեղեկացված էի նրանց հաջողությունների մասին: Պարելու շնորհ ունեցող տասնչորս աղջիկների ընդգրկվածությունը պատահական չէր: Մարտակերտի Վլադիմիր Բալայանի և Վարդան Մինասյանի անվան դպրոցներից յոթական աշակերտուհիների ընտրությունը` պարուսույց Նաիրի Ազատյանի կողմից, տեղին էր ու նպատակային, երբ նրա հաստատակամ աշխատանքի արդյունքում արձանագրվեց այդպիսի հաղթանակ:
Տարիների հեռվից ես տեսնում եմ 5-րդ դասարանում սովորող իմ աշակերտ Նաիրի Ազատյանին` առաջին նստարանին նստած: Հետագա տարիներին նա իմ տեսադաշտում չկա, բայց այդ ազնիվ ու հրաշալի երեխայի դպրոցական օրերի հիշողությունները միշտ ինձ հետ էին, երբ ընտանիքով տեղափոխվել էին Ստեփանակերտ…. Նոր օրերում բարձրագույնն ավարտած այս երիտասարդին հազիվ եմ ճանաչում, ով պատրաստակամ գալիս է Մարտակերտ, մատաղ սերնդին սովորեցնում ազգային պարեր` նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը:
Պարզվում է` անցկացվող մրցույթի նպատակները բազմաթիվ են` մատաղ սերնդի շրջանում ազգային պարերի ուսուցման խրախուսում, ազգային պարերի տարածում ու պահպանում, ազգային պարերի, դրանց բնույթի և նշանակության վերաբերյալ գիտելիքների զարգացում: Ազգային գաղափարախոսության քարոզչություն, ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային ինքնության պահպանում, տեղական ինքնակառավարման մարմինների, մշակութակրթական հաստատությունների, կազմակերպությունների ներգրավում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներին:
Ողջունում եմ այս հաղթանակը, մի քանի անգամ վայելում այս պարը, որտեղ ոգի կա, ապրելու, արարելու համառ կամք, հաստատակամ ու խրոխտ կեցվածք, և համոզվում եմ, որ արվեստը հզոր ուժ է: Այն կարող է լինել առանց խոսքերի զգացմունքների հեղեղ կամ հոգու ներդաշնակ շարժումներ, մեղեդայնությամբ օծված սրտի ազնիվ արձագանք կամ անխոս լռություն և երանության պահ...Եվ այդ արվեստում տեսանելի է դառնում ապրիլյան պատերազմ տեսած նոր սերնդի ապրելու համառ ուղին` մարդկությանը պարզած իրենց կեցության հավերժական պատգամը` որպես Մարտակերտ քաղաքի հարատևող կանչ:
Նատաշա Պողոսյան
«Մարտակերտ» պարն արժանացավ «Լավագույն դեբյուտ» անվանակարգին
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



