- 2025-03-19 20:41:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
- 2025-03-19 12:22:00Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը
- 2025-03-19 11:39:00Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan
- 2025-03-19 10:59:00ՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը
- 2025-03-17 23:15:00Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արթուրոյին դեռ ուսանողական տարիներից եմ ճանաչում՝ համեստ, շնորհալի, միշտ տարբերվող. Մարդ... և ինչպես հեղինակն է ասում իր «Խեղկատակի զառանցքներ»գրքում՝ ես ինձ գրող չեմ համարում... գրվածքներս անվանում եմ «Զառանցանքներ» կամ «Ցնդաբանություններ»... ամենն իմ կողմից գրի է առնվել, քանզի արտահայտվելու կարիք ուների...
Հանդիպեցի Արթուրոյին իր՝ «Քամու հետքերով» ֆիլմի հայաստանյան պրեմիերային: Մտերմիկ հանդիպում Արթուրո Սայանի հետ, բայց հանդիպման գերխնդիրը ոչ այլ ինչ էր, քան ֆիլմի հետքերով հասնել մարդուն, ապրումի գեղարգիտական ընկալումներն ու ճաշակը, նուրբ, շարժվող պատկերի հաջորդականության խաղ-զգացողություն, որը պատմում է մարդու ներքին աշխարհների մասին...
Արթուրոն իր հյուրերի համար նվեր ուներ պատրաստած, մինչև կազդարարվեր ֆիլմի դիտման սկիզբը, Արթուրոն շնորհակալական խոսք ասաց, հետո. «Խոստացված նվերներն անպայման կլինեն: Ես արտադրությունից հանել եմ իմ գիրքը, այն չի վաճառվում ոչ մի գրախանութում. իմ ձեղնահարկից եմ բերել դրա օրինակները ձեզ, որպեսզի հիմա էլ շարունակեն ապրել ձեր ձեղնահարկերում»:
Չեմ ուզում խոսել ֆիլմի կառուցողական, մտքի ու գաղափարի մասին, ինչի համար էլ այսօր հանդիպել եմ Արթուրոյին, ում վաղուց չէի տեսել մեր քաղաքում, հետո իմացա, որ Արթուրոն հեռացել է, այժմ ապրում է օտարության մեջ, բայց ինչպես դերասան-գրող-ռեժիսոր-ն ասաց. ես ապրում եմ դրսում, բայց միշտ կապված եմ իմ քաղաքի ու իմ հիշողության հետ... անկեղծ սիրտս ճմլվեց, որ քաղաքի գույնն ու համը գնալով պակասում է, պակասում է նման մարդկանց բացակայության պատճառով, մինչդեռ մենք մերոնց պահելու ձևը դեռ չենք գտել... օտարը ավելի շատ է գնահատում մեր խելքն ու դրա համար պատրաստ է «վճարել»...
Տիկին Գայանեն՝ Արթուրոյի մայրը, երբ ֆիլմի պրեմիերայից հետո առանձին զրուցեցինք պատմեց, որ շատ հուզված է և Արթուրոյի հեռու ապրելը ծանր է տանում, բայց և ընբռնումով է մոտենում, որովհետև Արթուրոն այն տեսակը չէ, որ ինչ տան ուտի: Արթուրոյի մասին, երբ հարցրեցի տկին Գայանեին, թե ինչ զվարճալի պատմություն, ինչ կարող է պատմել մանկությունից, Արթուրոյից գաղտնի, մայրը, ինչպես կխոսի զավակի մասին՝ համեստությամբ ու գոհունակությամբ... տիկին Գայանեն պատմեց, որ Արթուրոն շատ դաստիարակված տղա էր դեռ մանկուց: Ժամերով առանձնանում էր սենյակում ու գիրք կարդում: Մի օր դպրոցից տուն եկավ, թե մամ ինձ երեխեքը քաշքշել են, վիրավորել: Ես էլ սովորեցրեցի, որ հաջորդ օրը գնա դպրոց ու երբ քեզ վիրավորեն, դու էլ նրանց կվիրավրես: Արթուրոն նայեց ինձ ու թե այ մամ, ես ինչպես նրանց վիրավորեմ... Ես ի հարկե բաներ սովորեցրեցի, թե ինչպես: Մյուս օրը դպրոցի ճանապարհին՝ տուն գալուց, երբ տեսավ պատուհանից նայում եմ, բարձրաձայն ասաց, թե մամ, արել եմ... Ես հիմա ինչ էլ, որ ասելու լինեմ մի փոքր կողմնապահություն արած կլինեմ, ես ուրախ եմ ու հպարտ, երբ Արթուրոն ունենում է հաջողություններ և ես նրա հաջողություններով եմ ապրում...
-Նախ ուզում եմ շնորհավորել ֆիլմի ստեղծման և մեզ այն ներկայացնելու համար, որովհետև վերջին ժամանակներում ինչ-որ բանի կարիք ունի մարդը, մարդ, ով ստեղծագործող է ու իրեն չեն տալիս մի բան, որ հոգին կրկին ապրել ուզի... մենք՝ հոգևոր շատ վատ վիճակում ենք, թեև ես դա դադար եմ համարում... ի՞նչ կասես... Եվ ընդհանրապես, ու՞ր գնացիր, ինչի՞ համար, ի՞նչ չգտար այստեղ, որ դրսում գտնելու համար ստիպված եղար հեռու ապրել մեզնից:
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, Արթուր ջան:
Իսկապես «Քամու հետքերով»-ի հայաստանյան պրեմիերան անչափ կարևոր իրադարձություն էր ինձ համար ու այդ ամենը ջերմ մթնոլորտում, ես ինձ -ում զգում էի ինչպես տանը:
Իսկ արտերկիր գնացի բախտս որոնելու... (Արթուրոն իրեն վայել ժպտում է) Բայց, հավատա, հեռու եմ միայն ֆիզիկապես․․․
-Ֆիլմում մի գիծ կար՝ շնչառություն, որը մարդու անտարբերության մասին էր հիշեցնում մեզ... Ինչպե՞ս կբացատրես այդ անտարբերությունը:
- Անտարբերություն միշտ էլ եղել է և կա, տվյալ դեպքում անտարբերությունը ֆիլմում նկարչի կերպարի ստեղծած կտավներին էր վերաբերում, ինչը հանրագումարն էր առհասարակ աշխարհում տիրող մարդկային անտարբերության․․․
-Կարելի՞ է ասել, որ ֆիլմը պատմում է՝ Արթուրո Սայանի մասին: Եվ ի դեպ, երբ կվերադառնաս Հայաստան, ի՞նչ փոփոխությունների դեպքում, միգուցե մենք մտածողության խնդիր ունենք նաև...
-Իմ ստեղծած յուրաքանչյուր աշխատանքում, լինի դա գրական ստեղծագործություն, բեմադրություն կամ ֆիլմ, անշուշտ առկա են ինչ-ինչ պահեր, որոնք ես կյանքում իմ մաշկի վրա զգալով՝ տեղափոխել եմ մեկ այլ՝ արվեստի իրականություն: Դրանք հարցեր են, որոնք խորհելու տեղիք են տալիս ինձ, ցավեցնում կամ խուտուտ տալիս, հետևապես մտացածին չեն:
Ամեն դեպքում չի կարելի համարել, որ ֆիլմն ինքնակենսագրական բնույթի էր:
Հայաստան վերադառնալու հետ կապված միշտ ասել եմ, որ պատրաստ եմ քննարկել ստեղծագործական առաջարկներ, չնայած կարծում եմ, որ դրանք կլինեն կարճատև ժամանակավոր նախագծեր:
-Եթե հանդիպես Աստծուն, ի՞նչ կխնդրես նրանից...
-Եթե ընձեռնվի նման մոգական հնարավորություն ու ես հանդիպեմ Նրան, ապա ոչինչ էլ չեմ խնդրի, քանի որ հանդիպումն արդեն իսկական հրաշք է: Թերևս որոշ խորհուրդներ կհարցնեմ:
-Ես հավատում եմ, եթե շարունակելու լինես, ապա...
- Ես հավատում եմ․․․
Կարծում եմ շարունակելու կարիք չկա․ նախադասությունն ու միտքն ավարտուն են հենց էսպիսին․․․
Հավատը մեծ ուժ է․․․
-Եվ վերջում կուզենայի ամփոփել մեր զրույցը և քո սիրո, հիասթափությունների, նվիրումների մասին, կարճ, եթե ասելու լինես, ապա, ովքեր քեզ նեղացրեցին, ուժ տվեցին, սիրել սովորեցրեցին...
-Ես վախենում եմ նորանոր հիասթափություններ վերապրելուց կյանքից, մարդկանցից կամ ինչ-որ երևույթներից, ուստի փորձում եմ չմտածել այդ մասին: Նոր մարդկանց հետ ծանոթանալիս դեր չեմ խաղում, բայց և սկսել եմ ուշ վստահել մարդկանց: Դե իսկ կյանքի շարժիչ ուժ սերն առկա է իմ կյանքում ամենուր և ամեն վայրկյան: Ես սիրում եմ ինձ շրջապատող իրականությունը, մասնագիտությունս, արվեստը, սիրում եմ բացվող յուրաքանչյուր առավոտը, արևն ու տիեզերքը․․․
Բոլորին սեր և երջանկություն եմ մաղթում, ապրեք ներդաշնակությամբ լեցուն․․․
Հարցազրույցը՝ Արթուր Հայրապետյանի

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan

ՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը

Մահացել է դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը...

Ովքե՞ր և ինչո՞ւ են Վարդան Ղուկասյանի գործի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածում

Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել են

Նիկոլին բերելու թեմայի էությունը

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

«Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք»

Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին

Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…

Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի

ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
