- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այդ օրը դիվահար եղանք ազգիս հասցված ահավոր ցավից... Մեզ թվաց` Աստված էլ կլացի, երբ իմանա մեր դպրոցի շրջանավարտ Լևոն Միրզոյանի մասին, որ հայրենիքին զինվորագրված հայորդին իր մայրիկի և քրոջ տոնը շնորհավորել է ու ժամեր անց դարձել թշնամու արկակոծության զոհը:
Այդ օրն Ավետման օր էր` Մայրության ու գեղեցկության տոն, բայց ո՛չ մարտակերտցիներիս համար: Տոնական օրվա բերկրալից ժամերից հետո սուգը մտավ մեր օջախները, կորստյան վիշտը տարածվեց ու պատեց ժայռերի ծերպերին անգամ, ուր խոյացել էր նա քանի~-քանի անգամ, ցավն անտառներին պատեց նույնիսկ, ուր շրջել էր նա մոլոր, այն ալիքվեց դեպի հեռու~-հեռուները, որ պատմի հույսով ապրելու հեքիաթի մասին, որ այդ օրը ցամաքել էր մեր աչքերում:
Ամենուր հռչակված էր մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր, բայց մեզ մոտ սուգ էր: Ասում են` Մարիամի մայրանալով` մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, այն դիտվել է որպես աստվածային հրաշք, այդ նույն հրաշք զգացողությունն ապրել էր նաև Լևոնի մայրը, երբ նա ծնվել էր: Այդ օրը բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ էր մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ էր կատարվում, իսկ մեզ մոտ մոմավառություն էր` Լևոնի հոգու համար:
Այն հավերժական թվացող գեղեցկությունը թառամեց, ծաղկառատ և բուրումնավետ գարնան շունչը կանգ առավ: Սգում էր մի ամբողջ քաղաք, սգում էր, բայց չէր հանդարտվում, երբ գիտեր օրոցքի կարոտ իր զավակներն են զոհվում: Մեր արշալույսները ներկվեցին արյամբ, այդ օրը սուգը տնետուն մտավ, որ այդ տոնական օրը մայրերը լացեն, նորից սև հագնեն դուստրերը ազգի...
Նրա հավատը մեծ էր Աստծո հանդեպ, խնդրանքն էլ` անչափելի, բայց այդ ծաղկառատ տոնը արյամբ ներկվեց: Այդ օրը Լևոնի երազանքը չիրականացավ, վերջին օրվա գրած տողերում օրհնանքներ կային, որ սուրբ մայրերի սրտերը բարի` կարոտ ու արցունք երբեք չտեսնեն: Վերջին խոսքն էլ մեծատառով էր` ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ: Բայց այդ օրը հավերժ գեղեցկության, երիտասարդության, առողջության, անսահման երջանկության այն անմար ժպիտները մարեցին:
Լևոնի զոհվելուց մեկ տարի հետո` 2016-ի ապրիլին, մարտակերտցներս մի նոր պատերազմ տեսանք: Այդ սարսափելի օրերին մենք ամբողջ հոգով բոլոր նահատակների հետ էինք` սահմանում հերոսացած հայորդիների, նաև Լևոնի հարազատների կսկիծն էինք ապրում, այն Ապրիլի 7-ի Մայրության ու գեղեկության տոնի, որ արյամբ էր օծված: Այսօր էլ մեր Ապրիլի 7-ը Լևոնով է սկսվում, նրա և բոլոր անմահացած հերոսների մայրերի ու քույրերի տիեզերական ցավով, որ բոլորինս է դարձել:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



