- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը երեկ կրկին անցավ լարված մթնոլորտում:
Խանդոյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Երեկվա դատական նիստում Խանդոյանին վրդովեցրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ այլընտրանքային խափանման միջոց գրավը մերժելու որոշումը՝ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ:
Խանդոյանը երեկ իր նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրեց հիմնականում կապված իր առողջական վիճակի վերաբերյալ: Դիմելով դատարանին նա ասաց, որ պատշաճ բուժօգնություն ստանալու համար ցանկանում է, որպեսզի փոխվի իր խափանման միջոցը: «Մինչեւ այսօր ես ունեմ գլխացավեր, ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցներից: Մինչեւ այսօր առկա է աչքիս վնասվածքը, որն 8 ամիս է պետք է վիրահատեն, բայց մինչեւ այսօր չեն վիրահատում եւ ցավազրկելով իմ առողջությունը չի վերականգնվում, վերքը չի բուժվում»,- նշեց Արարատ Խանդոյանը:
Վերջինս հավելեց, որ ցանկանում է դրսում վերականգնել իր առողջությունը՝ իր սեփական միջոցներով: «Ճիշտ է, իշխանության ներկայացուցիչների կողմից է ինձ վնասվածք պատճառվել, բայց ես իրենցից ոչ դրամական միջոցներ եմ խնդրում, ոչ ինչ-որ բան եմ խնդրում, ես ուզում եմ իմ միջոցներով բուժօգնություն ստանալ»,-ասաց Խանդոյանը:
Նրան միացավ նաեւ նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ Խանդոյանը 16 տարեկանից պաշտպանել է հայրենիքի սահմանները, կռվել է Արցախում, «նա հերոս է»,- նշեց պաշտպանը: Այնուհետեւ նա միջնորդությանը կցեց 5 պատգամավորներ անձնական երաշխավորագրերը:
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը առարկեց ներկայացրած միջնորդության դեմ՝ նշելով, որ Խանդոյանը չի զղջացել կատարածի համար, չի ընդունել մեղքը, ուստի մեծ է ազատության մեջ պատժի պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը:
Այս առարկությունն անարձագանք չմնաց Խանդոյանի կողմից եւ նրա վրդովված ասաց. «Հարգելի դատախազ, էդ ստրկատերերդ չեն թողնում, որ դուրս գամ ազատության մեջ: Ես այսօր գերի եմ ձեր ձեռքը: Թե՞ գերի վերցնելով՝ մտածում եք ինչ-որ բանի կհասնեք»:
Դատարանը երեք ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց Խանդոյանին գրավով ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
«Դուք էստեղ ստրուկի պես ստրկատիրոջ ենթական եք, դուք որ ստրուկ եք, դա փաստ է, եթե օրինական որոշում կայացնի, ես բան չեմ ասի, ի՞նչ հիմքով մերժեցիք»,- բղավեց Խանդոյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, փորձում էր ընդհատել Խանդոյանին, այդ բղավոցի մեջ հազիվ լսելի էր Մարտիրոսյանի ձայնը, որը Խանդոյանին զգուշացնում էր, թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար նրա նկատմամբ սանկցիա կկիրառվի եւ կհեռացվի դատական նիստերի դահլիճից:
Բայց Խանդոյանը, մեղմ ասած, չլսեց դատավորի զգուշացումները եւ շարունակեց բղավել, որ դատարանը ստրուկ է: Խանդոյանին ժամերով դատարանի դահլիճից հեռացնելու սանկցիայի մասին դատավորը զգուշացրեց մի քանի անգամ եւ հավելեց, որ դատավճիռն էլ կարող է հրապարակվել առանց Խանդոյանի ներկայության. «Տո դուք դա էլ կանեք»,- ի պատասխան ասաց Խանդոյանը: Խանդոյանին «լռեցնելու» համար Մնացական Մարտիրոսյանը նրան առաջարկեց ցուցմունք տալ:
Զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Խանդոյանը մանրամասն ցուցմունք տվեց ինչպես դեպքի՝ հուլիս 20-ին տեղի ունեցած բախումների, այնպես էլ դրանից հետո իր ձերբակալության մասին: «Հուլիսի 18-ին եկել եմ Երեւան, եղել Խորենացի փողոցում, ման եմ եկել, թողել գնացել եմ: Տեսել եմ շատ ոստիկաններ, ավելի ճիշտ ոստիկաններ չէին, զիբլի վրայից ինչքան կատու կային, ոստիկանական համազգեստ էին հագցրել, բերել այդտեղ, դրանց ոստիկան չենք կարող ասել»,- հայտնեց Խանդոյանը:
Վերջինիս ցուցմունքը, սակայն, դատավոր Մարտիրոսյանը ընդհատեց՝ հորդորելով վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, ինչից հետո նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման ձեւով: Մնացական Մարտիրոսյանն այս անգամ էլ Խանդոյանին նախազգուշացրեց, որ դատական նիստը կարող է շարունակվել նաեւ առանց Արարատ Խանդոյանի ներկայության: «Ի՞նչ կապ ունի` ես ներկա եմ, թե՝ ոչ, եթե անօրինություն է տիրում, ինչ ուզում ես կիրառի»,- ի պատասխան դատավորի կայացրած նախազգուշացմանը` հայտնեց Խանդոյանը եւ պնդեց. «զիբլի վրայից ինչքան կատու կա, բերել են ոստիկանություն»:
Այնուհետեւ Խանդոյանը շարունակեց իր ցուցմունքը եւ նշեց, որ հուլիսի 20-ին Խորենացիում տեսել է, թե ինչպես են ոստիկանները մահակներով հարվածել ժողովրդին: Նա ասաց, որ մահակներով նաեւ իրեն են հարվածել: «Ինձ հետեւից հարվածեցին, իսկ ես ժողովրդին ասում էի՝ ոչ հայհոյեք, ոչ էլ մի բան: Ասում էի՝ ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, մի´արեք ոչ մի բան, ձեր հիմնական նպատակն այն է, որ դուք մնաք ձեր տեղում, որպեսզի ներսում գտնվող (խոսքը ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին է,-Տ.Խ.) տղաների անվտանգությունն ապահովենք: Մեզ պետք չի սրանց նմաններին մի բանի արժանացնել, կոնֆլիկտ եղավ, լուսաձայնային զիբիլները կիրառվեցին, արկերից մեկն էլ կողքս պայթեց, որից աչքս վնասվեց»,- պատմեց Արարատ Խանդոյանը:
Խոսելով իրեն բերման ենթարկելու մասին, նա ասաց, որ Օպերայում գտնվող «Մեղեդի» սրճարանից իրեն եւ համագյուղացուն տեղափոխել են ԱԱԾ, հետո նոր 6-րդ վարչություն, այնտեղ իրենց պահել են մի քանի ժամ: «Ինձ գերի վերցնելու պատճառը եղել է այն, որ ես Արայիկ Խանդոյանի եղբայրն եմ»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրեն «գերի» են վերցրել իր քաղաքական հայացքների համար: Նա ասաց, որ մինչ բախումները ոստիկաններից մեկին ասել է, որ անվտանգության գոտի բերեն, բախումներ չլինեն: «Փոխգնդապետ էր, ասեց՝ հա հեսա կբերենք, գնաց ու տենց էլ հետ չեկավ, դարձավ Խաչատուր Աբովյանը»,- ասաց Խանդոյանը: Վերջինս ասաց, որ Խորենացիում տեղի ունեցած բախումների ժամանակ ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Նա բարձրախոսով հայտարարում էր, որ ոստիկանները իր վրա էլ են քար նետում»:
Ցուցմունքը վերջացնելուց հետո նա միջնորդեց դատարանին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին գործով ներգրավել որպես վկա. «Նիկոլ Փաշինյանը կարեւոր վկա է, նրա վկայությունից պարզ կդառնա, որ ոստիկաններն են քարերով եւ մահակներով հարձակվել ժողովրդի վրա»,- ասաց Խանդոյանը: Այս եւ այլ միջնորդությունները կքննվեն հաջորդ դատական նիստին: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 12:00-ին:

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur

«Ժողովուրդ». Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն. ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում.armlur

Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»

34-ամյա կնոջը քննչական կոմիտեում հարցաքննության են կանչել վարչապետի վերաբերյալ հոդվածի տակ գրված մեկնաբանության համար.news

«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur



