- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Պոեզիայի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ արվեստի` այդ ոլորտի խոսքի վարպետներին և որպես դպրոցի ուսուցչուհի` բարձրաձայնում եմ այդ ասպարեզում առկա որոշ երևույթների մասին:
Երբեք չեմ համարձակվել բանաստեղծություն գրել, եթե անգամ փորձեի, ձեռքս պիտի դողար, նաև երկընտրանքը միշտ էլ առկա էր, թե որքանով հաջողված կլինի իմ գրած բանաստեղծությունը, որովհետև գիտեի, որ բանաստեղծը հայտնություն պիտի դառնա իր ասելիքի խորությամբ, նորարարությամբ, մարդկային ապրումների անսահման աշխարհով:
Նոր ժամանակներում գրողական աշխարհն ընդլայնել է իր սահմանները, երբեմն հիանում ես բառին շնչավորելու ձիրքով օժտված անհատներով, նրանց ստեղծագործական մեծ վարպետությամբ, բայց պատահում է` չափածո խոսք ենք ընթերցում, չկա այն երանության զգացողությունը, որ պիտի պարուրի հոգիդ: Գրական քննադատության պակա՞ս կա, թե՞ գնահատության չափանիշներն են միակողմանի դարձել, որ երբեմն հանդիպում ենք բանաստեղծությունների, որոնց գեղագիտական ճաշակն ընկած է: Չգիտեմ, հայ գրականության բարենորոգման խնդի՞ր կա այստեղ, թե՞ շրջապատում շատացել են իրենց բանաստեղծ կոչող անձինք:
Դասական թե ժամանակակից գրողներից մեզ սովորելու շատ բան ունենք: Եթե բնատուր տաղանդ չկա, գոնե պետք է իմանալ, թե խոսքի լավագույն վարպետները լեզվաոճական ինչ հնարքներ, միջոցներ, եղանակներ են օգտագործել` իրենց խոսքին շունչ տալու համար: Գրագետ լինել, թերևս չի նշանակում, որ կարող ես ստեղծագործել: Կարող է լինել նաև հակառակը, բայց ով էլ լինի, ստեղծագործելու հակում ունեցող մարդը պետք է իր անհատական ոճն ունենա: Իսկ ոճի մասին խոսելիս միշտ հիշում եմ մեր դասականներից Դեմիրճյանի խոսքը. «Ոճը խոսքի ժպիտն է, տխրությունը, զայրույթը, խոհական երազանքը»:
Կարծում եմ` ստեղծագործող մարդու համար պետք է կենտրոնական լինի լեզուն, գրական հայերենի ամենակատարյալ արտահայտությունը պետք է նկատվի ամեն մի տողում, այն պետք է բյուրեղյա մաքրություն ունենա, որը, ցավոք սրտի, շատ ժամանակ խաթարված եմ տեսնում որոշ ստեղծագործողների կողմից: Չեմ ժխտում նաև կենդանի ժողովրդական լեզվի կարևորությունը, որը գալիս է մեր բանահյուսության ակունքներից, և այն ավելի ստույգ է արտահայտում ժողովրդի մտածողությունն ու հոգեբանությունը:
Տպավորիչ պատկերների ստեղծումը հիմնականում բնատուր շնորհ ունեցողներին է տրված, որով պայմանավորված է տվյալ ստեղծագործության բարձր արվեստն ու անկրկնելի գեղեցկությունը: Բայց դիպուկ մակդիրներն ու համեմատությունները, փոխաբերական յուրաքանչյուր միտք պետք է գեղագիտական հաճույք պատճառեն ընթերցողին: Ստեղծագործական միտքը կարող է հախուռն լինել` կրակոտ զգացմունքներով շաղախված, փիլիսոփայական խոհերի միասնությամբ, բայց բանաստեղծի ներաշխարհում պետք է տեսանելի լինի նաև ժամանակի իրադարձությունների արձագանքը:
Բանաստեղծ լինել, նշանակում է` կարողանալ բառ ստեղծել, հետևաբար` ստեղծարար շնորհով օժտված անհատն է կարողանում իր ասելիքի խորությամբ ճանապարհ հարթել դեպի մարդկանց սրտերը:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



