- 2025-12-17 11:46:00Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Սարգսյանի մահվան բոթից նախընտրական մթնոլորտի վրա իջած անդորրը ցրվեց առավոտյան մի լուրով։
«Երեկ ուշ գիշեր դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան)՝ նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի թիմի անդամների կողմից» հայտնի էր դարձել «Ժամանակ» թերթին։
Թերթը հայտնել էր, որ Վահան Կարապետյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում. նրա մոտ թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել։
Լուրը ցնցեց իշխանության առանց այն էլ խարխլված դիրքերը։ Գլխավոր դատախազը Ոստիկանությանը հանձնարարեց տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ «Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը»:
«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին։
Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որևէ սադրանքի, բայց ապրիլին 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը և բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչև այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը:
Տեղեկացնեմ նաև, որ Վահան Կարապետյանը տրամադրված է մարտական և վճռական և նույն ոգևորությամբ թե՛ Վահանը և թե՛ մեր ողջ թիմը շարունակելու է քարոզարշավը՝ մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»,- գրել էր Վանիկ Էլիզբարյանը։
Սրան հետեւեց Արման Սահակյանի հերքումը․«Հերքում եմ իմ առնչությունն այդ միջադեպի առնչությամբ: Եվ ոչ միայն իմ, այլ նաև իմ թիմակիցների: Տեղի ունեցածը միջանձնային բնույթի է և որևէ աղերս չունի ընտրարշավի կամ քաղաքական պրոցեսների հետ: Իմ տեղեկություններով, տեղի է ունեցել միջադեպ, որը կենցաղային բնույթի է, միջանձնային հարաբերությունների պարզման խնդիր է, և հենց իրենց թիմակիցների միջև: Մեր թիմակիցների հետ․․․ ընդամենը տեղի է ունեցել միջադեպը մեր երթաշտաբերից մեկի մոտ»։
Վահան Կարապետյան անունով մարդ «Արմենիա» ԲԿ չի տեղափոխվել. այս մասին էլ Tert.am-ին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը։
Եւ ահա, քիչ առաջ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանն այսօր բացատրություն է տվել ոստիկանությունում։ Կարապետյանն ասել է, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է։ Ինչ եզրահանգումներ կարող ենք անել հերթական միջադեպից, նախ խիստ տարակուսելի է, թե ինչու է նախընտրական ժամանակահատվածում շեշտակի ավելանում կենցաղային միջադեպերի թվաքանակը, գուցե ամենեւին վիճակագրական աճ չի արձանագրվում, պարզապես նախընտրական փխրուն ժամանակներում նման միջադեպերն ավելի աղմկահարույց են դառնում ու օգտագործվում նախընտրական նպատակներով։
Սա դեռեւս պարզել է պետք։ Բայց առավել տարակուսելին ԲՀԿ-ականների պահվածքն է։ Վահան Կարապետյանի անվան առնչությամբ միջադեպը առաջինը չէ։ Շաբաթներ առաջ մարտի 1-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքն ու դանակահարությունը ԲՀԿ-ականները սկզբում նույնպես ներկայացրեցին քաղաքական հարթությունում։ Դանակահարված ԲՀԿ-ական 23-ամյա Աբրահամ Ադամյանն էր, կուսակցության ակտիվը Նաիրա Զոհրաբյանի առաջնորդությամբ հայտարարում էր, որ նույն մարզում ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի աջակիցներն են միջադեպի հեղինակները։ Օրեր անց Աբրահամ Ադամյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե միջադեպը քաղաքական դրդապատճառներ է ունեցել․«Դե գյուղի տղա ենք, վիճվել ենք, անցել, գնացել է»,- մեզ հետ զրույցում ասել էր նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե սպասվող ընտրություններում որեւէ ուժի կսատարի՞, Աբրահամ Ադամյանը բացասական պատասխան էր տվել․«Ընդհանրապես տենց բաներում չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի»։
Անի Սահակյան
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»



