- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Քաղաքական համակարգը միշտ ենթադրում է իշխանություն և ընդդիմություն: Իշխանությունները սովորաբար արդարացնում են, թե ինչո՞ւ է վարվող քաղաքականությունը ճիշտ, իսկ ընդդիմության նպատակը՝ առաջարկել այլընտրանքներ վարվող իշխանության համար:
Սա բնորոշ է բոլոր երկրներին: Սակայն, դեռ կայուն համակարգ չունեցող երկրներում շատ են մարդիկ, ովքեր շարժվում են ոչ թե այս կամ այն գաղափարով, այլ հետևյալ սկզբունքով՝ «ով էշ, ես՝ փալան», և դա հիմնականում բնորոշ է այն մարդկանց, ովքեր միշտ ուզում են մնալ իշխանության կողքին և օգտվել այդ նույն իշխանության բարիքներից:
Նրանք չունեն ո՛չ գաղափար, ո՛չ արժեքներ և ո՛չ էլ սկզբունքներ: Նրանք միակ սկզբունքը իշխանական կերակրատաշտակից օգտվելն է, որի դիմաց նրանք պարտավոր են ծառայել իշխանությանը ցանկացած գնով:
Հենց այդ շարքից է երիտասարդ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, ով այսօր ծառայում է Սերժ Սարգսյանին, երեկ ծառայում էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ վաղը կարող է ծառայել ցանկացած մեկ այլ գործչի, ով տվյալ պահին կլինի իշխանություն, քանզի դա է այս երիտասարդ ՀՀԿ-ականի կյանքի գլխավոր իմաստը: Եթե վաղը իշխանության գան, ասենք, հականժդեհական ուժերը, նա հաճույքով կհիմնավորի, թե ինչ բացասական դեր է ունեցել Նժդեհը հայ ժողովրդի պատմության մեջ:
Սա մարդու տեսակ է, որ զարգանում և բազմանում է դեռ չզարգացած քաղաքական համակարգերի պարագայում: Մարդու տեսակ, ով իր գործունեությամբ բացասական օրինակ է ծառայում հանրության համար: Նա դարձել է յուրօրինակ ցինիզմի և պատեհապաշտության մարմնավորում, հասարակության մեջ հիասթափվածության և անհուսալիության մեսիջ ուղարկող:
Վստահ կարելի է ասել, որ վաղը, երբ Սերժ Սարգսյանն այլևս չլինի իշխանության մեջ, սույն երիտասարդ ՀՀԿ-ականը ամեն ինչ անելու է, որ ապագա իշխանության մեջ պահպանի իր դերակատարությունը: Աակայն հանրության գլխավոր խնդիրը պետք է լինի ազատվել նման անձանցից՝ դրանով իսկ ազդակ տալով, որ երկրում փոխվում է ոչ միայն իշխանություն, այլև գալիս են նոր արժեքներ և մարդկային սկզբունքներ, քանզի առանց դրա երկրում այս գաղջ մթնոլորտը հնարավոր չի լինի փոխել, նույնիսկ եթե փոխվի երկրի ղեկավարի անուն-ազգանունը:
Դրանով իսկ հնարավոր կլինի փոխարինել «ով էշ, ես՝ փալան» սկզբունքը, իրավամբ սկզբունքային դիրքորոշումներով, որտեղ և՛ իշխանությունը կլինիչ սկզբունքային և՛ ընդդիմությունը, որից կշահենք մենք բոլորս:
Հակոբ Կարապետյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



