- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Վերջերս կանանց ուղղված իմ հոդվածին վերաբերող արձագանքների մեջ առանձնացավ մեկը, որ այն շատ լավ է գրված, բայց ինչ կարող եմ ասել տղամարդկանց մասին: Մի պահ անակնկալի եկա, բայց մի երկու բառով պատասխանեցի, որ կարելի է նույնքան լավ ներկայացնել նաև տղամարդկանց:
Նաև կա մի այլ երևույթ, որ այս կյանքում տղամարդկանց հետ շատ քիչ եմ շփվել, աշխատում եմ նաև մի դպրոցում, որտեղ տղամարդիկ շատ քիչ են, նույնիսկ նրանց մեջ կան նաև իմ նախկին աշակերտներից:
Հետևաբար, իմ խոսքը կհնչի` որպես մարդու տեսակին նվիրված մի անդրադարձ, որտեղ կլինի տղամարդը:
Ես մարդուն տեսնում եմ իրական մարդկային արժեքներով, ով ուժ ու զորություն է, հավատի ու հպարտության ներշնչանք` անկախ նրանից, թե ինչ ասպարեզում է ընդգրկված: Դա լինի հանրային կյանքում, տնտեսական, մշակութային կամ այլ ոլորտներում, ես նրան տեսնում եմ կենդանի ու կենսունակ կերպարով: Մարդու` իմ ընդունած տեսակի մասին խոսելիս ես մասնագիտական ընտրություն չեմ կատարում, նա հողի մշակ է, թե պետական վերնախավի ներկայացուցիչ, ինձ համար հավասար արժեքներ են, որտեղ երևում է մարդը: Իմ տեսադաշտում սահմանին կանգնած հայրենիքի նվիրյալներն են, անմահության ճանապարհին հավերժացած նահատակները, հարազատ որդիներ կորցրած ծնողներ, մարդկային ցավն իրենց հոգում կրող անհատներ, որ մաքուր ու անաղարտ սրտով ապրում են երկրի կյանքով:
Իմ ընտրած մարդու տեսակը նույնպես նյութականի հետ կապ չունի, նա կարող է մեկը լինի, ում հոգում արև եմ տեսնում, դեմքին` ազնվություն, երակներում` իր ժողովրդի ցավը, աչքերում` լավ օրերի երազանքներ: Նա ինձ երևում է երբեմն զղջալիս, մարդկային մեծ խոստովոնությամբ կամ հոգեկան ալեբախումների ճանապարհին` ճշմարտություն որոնելիս, պարզ ու շիտակ, երբեմն` ինքնամոռաց նվիրման մեջ, անզիջում:
Տեսնում եմ մարդու, ով իր թերությունները նկատում է, դիմացինի մեջ փորձում տեսնել լույսի շող, ով գոհունակ ժպտալ գիտի, գեղեցիկ անակնկալ մատուցել, կարդալ գիտի մարդու հոգին:
Իմ նախընտրած մարդու տեսակի մեջ չկան ինքնահավան ամբարտավանները, կնամոլ մեծամիտները, ստահակները, այն բոլոր փառասերները, որ ցանկացած պահի կարող են իրենց մթագնած ուղեղներով արժեքներ ոտնահարել:
Ես նրան տեսնում եմ` որպես ընտանիքի հայր, կնամեծար ու հավատարիմ, հարուստ հոգով, ով սիրել գիտի, նույնիսկ` պաշտել: Նա երևում է ինձ բոլորանվեր նվիրման մեջ` իր օջախին, հարազատ հողին, ով կարողանում է հաղթահարել նաև սեփական ցավը և ոխ չունի աշխարհի հանդեպ:
Թե որքանով կարողացա մի քանի տողով ներկայացնել տղամարդուն, չգիտեմ, բայց մարդու` իմ նախընտրած այս տեսակը վերացական չէ և ոչ էլ` երազային, նա միշտ էլ կա մեր միջավայրում, նաև ցանկալի է տեսնել ամենուր, որտեղ մարդասիրական ձգտումները յուրաքանչյուրի մոտ նոր որակ կստեղծեն շրջապատում:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



