- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ժամանակը հոսում է անխնա, ինչը նշանակում է` աստիճանաբար արդիական է դառնում այն կարևորագույն հարցը, թե այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակի պարագայում, որն այսպես թե այնպես անխուսափելի է լինելու, ինչ պետք է ակնկալի նույն այդ կուսակցությունների գլխավոր շահառուի դերում հանդես եկող հասարակությունը:
Հայ հանրությունը, ինչպես կարելի է համոզվել անբռնազբոս զրույցի բռնվելով մարդկանց հետ, մեծ ակնկալիքներ այնքան էլ չունի այս ընտրություններից: Անցյալի դառը փորձն իրենն արել է ու հիմա առնվազը միամտություն կլիներ ենթադրել, թե որևէ մեկն, աչքերը փակ, կարող էր նետվել քաղաքական կուսակցությունների գիրկը:
Խոստումներ միշտ էլ հնչել են, իսկ արդյունքը, որպես կանոն, հիասթափեցնող է եղել:
Երկրում առկա խնդիրներն ինչպես եղել են, այդպես էլ շարունակել են իրենց գոյությունը` կրծելով ու թուլացնելով պետությունը ներսից:
Այնպես որ` կարելի է ասել` հայաստանյան հասարակությունը ոչ թե քրոնիկ կասկածամիտ է, այլ ուղղակի իրատես ու ավելորդ հույսեր փորձում է չփայփայել:
Մարտի 5-ից սկիզբ առած քաղաքական քարոզարշավը մի շատ հետաքրքրական առանձնահատկությամբ է կարծես աչքի ընկնում: Քաղաքական ուժերի գերակշիռ հատվածը, իր քարոզչությունը կառուցում է ամենևին էլ ոչ սեփական ծրագրերը հնարավորինս հանրայնացնելու ճանապարհով:
Այդ ուժերից գրեթե ոչ մեկը չի ջանում ժողովրդին բացատրել, թե հատկապես ինչ տեսլական կամ ինչ ծրագրեր ունի` ապագայի հետ կապված, որ կյանքի է կոչելու, եթե հանկարծ ի վիճակի լինի մտնել խորհրդարան:
Միակ բանը, որ հաստատապես քաղաքական ուժերի մեծ մասը խոստանում է, լավ կյանքն է, նոր սկիզբն ու ամեն բան նոր ու մաքուր էջից սկսելու պատրաստակամությունը` պայմանով, որ հենց ինքը կազմի մեծամասնություն ապագա խորհրդարանում ու հենց ինքն էլ ձևավորի իր կառավարությունը:
Մինչդեռ ոչ մի խոսք այն մասին, թե եթե, այնուամենայիվ, չհաջողվեց մեծամասնություն ունենալ ԱԺ-ում, ապա ինչ է պատրաստ անելու սեփական ընտրազանգվածի մոտ ամոթով չմնալու համար: Բացի սա` նույն այդ քաղաքական ուժերի մեծամասնությունը ձեռնպահ է մնում ժողովրդին բացատրելուց, թե հատկապես ինչ է անելու դիմագրավելու այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր Հայաստանը միանգամայն օբյեկտիվորեն հայտնվել է:
Ծրագրային մոտեցում չունեն, իսկ եթե ինչ-որ ծրագրեր էլ գրել են, ապա դրանց մեծ մասը կա՛մ բացառապես քարոզչական բնույթի է, կա՛մ այսրոպեական ու լուծում է ընդամենը մեկ խնդիր` հնարավորինս շատ ձայներ հավաքել առաջիկայում:
Ի՞նչ է սա նշանակում:
Սա կարող է նշանակել մեկ բան` Հայաստանի շարքային քաղաքացին այսօր կանգնած է անլուծելի դիլեմայի առաջ: Եթե որոշի հավատալ տրվող խոստումներին, ապա այդպիսով կհաստատի իր մասին քաղաքական ուժերի մոտ արմատացած այն պատկերացումը, թե ընդամենը քայլող քվեաթերթիկ է, իսկ եթե բոլորին դեմ լինի, այդ դեպքում էլ երկիրը կարող է հայտնվել ցնցումների մեջ:
Թե ինչպես կկողմնորոշվի շարքային ընտրողն առաջիկայում, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ ապագան այնքան էլ խոստումնալից չի լինելու, ակնհայտ է:
Թվերն են այդ ամենի մասին վկայում:
Աշոտ Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



