- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Կինը երևում է մտորումներիս մեջ քնարական ապրումներով, ինքնաբացահայտման ճանապարհին` հոգեվիճակների հաջորդական ընթացքով, տրամադրությունների անխաթար դրսևորմամբ, կենսական ապրումների լայն հորձանքով: Նա գեղեցկության տեսքով է հայտնվում ինձ, և որպես ինքնայրում ու անմնացորդ նվիրում` սրբացվում է նա իր կենսասիրությամբ, աստվածային սիրով:
Խոհերիս մեջ այն չար սատանայականը տեղ չունի, որ նույնպես կին է կոչվում, իմ մտածումների մեջ կինը հավատարիմ է, մարդկության խիղճն է նա, մայրական մի սիրտ, աշխարհին ուղղված արցունքի կաթիլ` պարզ ու անաղարտ:
Ես կնոջ մեջ տեսնում եմ ինչ-որ մի բան, որ երբեմն անծանոթ է նույնիսկ ինձ, բայց կանացի է ու առեղծվածային, և այն հրապուրիչ է դարձնում նրան: Նա ինձ երևում է ինքնավստահ կեցվածքով և միշտ հայացքը` դեպի լույսը, որ տանում է նրան նոր արարումների: Նա խորն է` իր մտածողության չափանիշներով, սիրո նվիրական ուժով, զորեղ է նա` մարդկային հավատով, խիղճն է նա աշխարհի, դիմագիծը` ազգի պատմության: Ոգեղեն թռիչք է իր մեջ կրում, իմաստավորված կյանք, բնական ապրումների անկեղծություն, հակադիր զգացումների հեղեղ, կեցության ճանապարհ, որ նույնիսկ ընդունակ է զոհաբերության:
Տեսնում եմ ավանդական հայ ընտանիքի կնոջը` նաև որդեկորույս, ծանր ճակատագրի փորձություններին դիմադարձ կանգնած, ազգի ցավը` հոգում անթեղած: Նա առ Աստված ուղղված աղոթք է դառնում, լույս մաքրություն, արդարության խոսքն իր մեջ կրող, որ մարմնավորում է կյանքի հոգսն ու դժվարությունը, հենց ինքն էլ իմաստավորում տառապանքը ու մշտական վեճի բռնվում նրա հետ: Կին, ում կյանքը լարված ու տևական մաքառում է` արժանավայել ապրելու համար, և այդ գեղեցիկ կյանքը դառնում է իր համառ կամքի դրսևորումը:
Կին, որ իր ներսում մարդկային հոգու բազմերանգ ներկապնակն է արտացոլում, աշխարհին երևում իր անբաժանելիությամբ, որտեղ կարոտ կա, սպասում, խաթարված մի կյանք` հիասթափության ու հույսի նրբերանգներով: Նա մի զուլալ կյանք է, բարիքներ ստեղծող, մայրանալու սրբությամբ օժտված, աշխատելու կարևորության գիտակցությամբ: Անչափելի է նա մայրական սիրով, չարիքի դեմ իր անհաշտությամբ, ընդհանրական մտածողությամբ, ներող է նա բազմաշերտ իր սիրով, խաղաղ կյանքի անհագուրդ ցանկությամբ:
Նա կյանքի տարերքն է, աշխարհի սերը, հիշողության արթնացում, հավատի ու կամքի հզոր մարմնացում:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



